Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

22 սեպտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հուլիսի 2004 թվականի N 1278-Ն

«ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը հանձնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տիրապետմանը:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Երևանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից առանձնացնել 287,1 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենքերն ու շինությունները` համաձայն N 1 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված շենքերի ու շինությունների առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. «Երևանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երևանի անասնաբուժության, անասնաբուծության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

5. «Երևանի անասնաբուժության, անասնաբուծության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Երևանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը և փոխանցման ակտին համապատասխան նրան են փոխանցվում 6536038 դրամ հաշվեկշռային արժեքով գույքի (համաձայն N 2 հավելվածի) նկատմամբ սեփականության իրավունքը, 11502,0 քառ. մետր մակերեսով հողատարածքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքն ու «Երևանի անասնաբուծության սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտականությունները:

6. «Երևանի անասնաբուժության, անասնաբուծության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`

ա) տարածաշրջանում կենդանիների սերոմոնիտորինգի աշխատանքների կազմակերպումն ու դրանց արդյունքների մասին հաշվետվություններ կազմելը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.

բ) տարածաշրջանում անասնահակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.

գ) տարածաշրջանում անասնահակահամաճարակային կայուն ֆոնի ապահովմանն ուղղված անասնաբուժական և գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցման կանխարգելման միջոցառումների իրականացմանը մասնակցությունը.

դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից պատվաստանյութերի և ախտորոշիչ միջոցների ստացումը, դրանց` անասնաբուժասանիտարական նորմերին համապատասխան մասնաճյուղեր տեղափոխումը, պահպանումը և բաշխումը տարածաշրջանի համայնքների անասնաբույժներին.

ե) տարածաշրջանի համայնքների անասնաբույժներից պատվաստանյութերի և ախտորոշիչ միջոցների ու ախտահանիչ նյութերի ստացման, անասնաբուժասանիտարական նորմերին համապատասխան հակահամաճարակային միջոցառումների իրականացման մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը և դրանք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.

զ) տարածաշրջանում կենդանական ծագում ունեցող մթերքի անվտանգությունն ապահովող միջոցառումների իրականացումը` հաստատված և գրանցված անասնաբուժասանիտարական կանոններին և նորմերին համապատասխան.

է) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից հաշվառման ենթակա անասնաբուժական տեղեկանքների ձևաթղթերի ստացումը, տնտեսավարող սուբյեկտներին դրանց տրամադրումը, հաշվառումը և տուրքերի գանձման ապահովումը.

ը) տարածաշրջանում առկա հակահամաճարակային իրավիճակի մասին ամենամսյա հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.

թ) տարածաշրջանում գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման, դրանց գրանցամատյանների վարման աշխատանքների կազմակերպումը.

ժ) տարածաշրջանում տիրող գյուղատնտեսական կենդանիներից մարդկանց փոխանցվող վարակիչ և մակաբուծային հիվանդությունների հետ կապված անասնահամաճարակային իրավիճակի մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային կենտրոնին տեղեկացնելը` բնակչության շրջանում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար.

ժա) տարածաշրջանում տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:

7. Թույլատրել «Երևանի անասնաբուժության, անասնաբուծության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) խորհրդատվություններ` առևտրային գործունեության և կառավարման հարցերով,

բ) անասնաբուժական գործունեություն,

գ) տեխնիկական փորձարկումներ և հետազոտումներ,

դ) հետազոտություններ և մշակումներ բնական գիտությունների բնագավառում:

8. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքն ամրացվում է «Երևանի անասնաբուժության, անասնաբուծության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա.

բ) «Երևանի անասնաբուժության, անասնաբուծության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի, դրոշմակնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ծախսերը կատարվում են սեփական միջոցների հաշվին:

9. «Երևանի անասնաբուժության, անասնաբուծության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

10. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել «Երևանի անասնաբուժության, անասնաբուծության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտերը և սեփականության իրավունքով նրան հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. սեպտեմբերի 14

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

հուլիսի 8-ի N 1278-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN ը/կ Անվանումը Տարեթիվը Չափի միավորը Քանակը Արժեքը

(դրամ) Մնացորդային արժեքը

(դրամ)

Շենքեր

1. Հիմնական շենք` 2 հարկանի 1950 հատ 1 6522700 225900

2. Օժանդակ շենք (հետ.) 1950 հատ 1 1859200 61200

ընդամենը 8381900 287100

Շինություններ

1. Տրանսֆորմատորի կայան 1950 հատ 1 338900 0

2. Ծածկարան (նավես) 1968 քառ. մետր 150 100000 0

3. Ավտոտնակ` հիմն. (քարից) 1950 հատ 1 280400 0

4. Ավտոտնակ` շենքի կողքի բակում 1979 հատ 1 228000 0

5. Ավտոտնակ` սալաքարից 1969 հատ 1 222900 0

6. Մեկուսարան 1950 հատ 1 343000 0

7. Բեկարի հոր (30 մ) 1950 հատ 1 597900 0

8. Ցանկապատ 1950 հատ 1 288100 0

9. Վագոն-տնակ 1980 հատ 1 278600 0

ընդամենը 2677800 0

Ընդամենը 11059700 287100

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2004 թվականի

հուլիսի 8-ի N 1278-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ «ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN ը/կ Անվանումը Տարեթիվը Չափի միավորը Քանակը Արժեքը

(դրամ) Մնացորդային արժեքը

(դրամ)

1 2 3 4 5 6 7

Տրանսպորտային միջոցներ

1. Ավտոմեքենա «ԴՈՒԿ» 1989 հատ 1 229500 0

2. Ավտոմեքենա «Ամբուլատոր» 1989 հատ 1 283000 0

3. Ավտոմեքենա «ԵրԱԶ-762» 1994 հատ 1 1250000 0

4. Ավտոմեքենա «ԳԱԶ-3201» 1997 հատ 1 4876560 4876560

ընդամենը 6639060 4876560

Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ

1. Լաբորատոր կահույք 1983 հատ 1 101100 0

2. Գրասեղան` 3-անկյունանի 1986 հատ 1 29000 0

3. Ռենտգեն ապարատ 1985 հատ 1 47200 0

4. Գրամեքենա (հայկական տպատառով) 1985 հատ 1 35400 0

5. Հեռուստացույց «Ֆիլիպս» 1998 հատ 1 271200 0

6. Հեռախոս «Պանասոնիկ» 1998 հատ 1 28300 0

7. Համակարգիչ 1999 հատ 1 555800 0

8. Մանրադիտակ 1999 հատ 1 55000 55000

9. Մանրադիտակ 1993 հատ 1 50000 10100

10. Մանրադիտակ 1993 հատ 5 155000 0

11. Մանրադիտակ 2000 հատ 5 157500 0

12. Սառնարան «Արագած» 1968 հատ 1 10586 0

13. Սառնարան «Սամարկանդ» 1979 հատ 1 12510 0

14. Սառնարան «Ապշերոն» 1982 հատ 2 25800 0

15. Սառնարան «Սվյագա» 1985 հատ 1 8664 0

16. Դեղորայքի պահարան` փայտից 1985 հատ 8 114560 0

17. Դեղորայքի պահարան` ապակուց 1985 հատ 2 26040 0

18. Գրապահարան (փայլով) 1969 հատ 2 17180 0

19. Գրապահարան 1989 հատ 2 23020 0

20. Գրապահարան 1983 հատ 1 1166 0

21. Գրապահարան 1985 հատ 4 78632 0

22. Գրապահարան` հին 1960 հատ 1 7170 0

23. Լաբորատոր սեղան «Սելգա» 1985 հատ 8 2608 0

24. Վիրուսոլոգիական սեղան 1986 հատ 1 12857 0

25. Խորհրդակցական սեղան 1986 հատ 2 32586 0

26. Գրասեղան` մեկ պահարանիկով 1983 հատ 1 212 0

27. Գրասեղան` երկու պահարանիկով 1960 հատ 1 330 0

28. Գրասեղան` երկու պահարանիկով 1980 հատ 4 52420 0

29. Գրասեղան` երկու պահարանիկով 1968 հատ 1 13703

30. Գրասեղան` երկու պահարանիկով 1980 հատ 1 10510 0

31. Գրասեղան` երկու պահարանիկով 1980 հատ 1 14196 0

32. Գրասեղան` երկու պահարանիկով 1979 հատ 1 16656 0

33. Գրասեղան` երկու պահարանիկով 1980 հատ 1 16506 0

34. Չհրկիզվող պահարան 1980 հատ 1 8000 0

35. Երկաթյա պահարան 1986 հատ 5 1000 0

36. Երկաթյա պահարան (չհրկիզվող) 1966 հատ 1 6995 0

37. Երկաթյա պահարան` մեկդռնանի 1968 հատ 2 14610 0

38. Ռենտգեն շիրմա 1986 հատ 1 7970 0

39. Բազմոց-մահճակալ 1985 հատ 1 12574 0

40. Էլ. սալիկ «Կամին» 1983 հատ 1 11510 0

41. Տրիխինելոսկոպ 1968 հատ 8 1344 0

42. Տրիխինելոսկոպի կոմպրեսոր 1982 հատ 3 231 0

43. Ջահ 2000 հատ 1 6000 0

44. Երկաթյա պահարան` 2-դռնանի 1968 հատ 14 2590 0

45. Երկաթյա պահարան` մեկդռնանի 1968 հատ 4 648 0

46. Երկաթյա պահարան (չհրկիզվող) 1967 հատ 1 77 0

47. Երկաթյա պահարան (չհրկիզվող) 1967 հատ 1 162 0

48. Գրասեղան` 2 պահարանիկով 1970 հատ 1 135 0

49. Վիրուսոլոգիական սեղան 1972 հատ 1 116 0

50. Լաբորատոր սեղան 1970 հատ 1 185 0

51. Հեռախոսի ապարատ 1995 հատ 2 15800 0

52. Աթոռ` փափուկ 1978 հատ 15 1155 0

53. Պահարանիկ (փայլով) 1982 հատ 2 154 0

54. Մանրադիտակ 1968 հատ 5 20800 0

55. Մանրադիտակ 1972 հատ 1 2430 0

56. Մանրադիտակ 1960 հատ 4 18520 0

57. Մանրադիտակ 1960 հատ 1 3970 0

58. Մանրադիտակ 1968 հատ 1 4860 0

59. Մանրադիտակ 1968 հատ 1 2840 0

60. Մանրադիտակ 1993 հատ 4 42000 0

61. Մանրադիտակ 2001 հատ 1 31000 0

62. Մանրադիտակ 1993 հատ 2 21500 0

63. Մանրադիտակ 1989 հատ 1 7500 0

64. Մանրադիտակ 1993 հատ 2 20000 0

65. Մանրադիտակ 1987 հատ 1 8000 0

66. Մանրադիտակ 1998 հատ 3 36750 0

67. Մանրադիտակ 1999 հատ 2 27500 0

68. Մանրադիտակ 1999 հատ 1 10150 0

69. Երկաթյա պահարան 1985 հատ 1 10000 0

70. Սրսկող ապարատ 1997 հատ 1 22500 0

71. Հեռախոսի ապարատ «KX-S2310» 1999 հատ 2 21800 0

72. Հեռախոսի ապարատ «KX-S85MX» 1999 հատ 2 16400 0

73. Հաշվիչ 4ՕԱ 1999 հատ 1 10000 0

74. Մանրադիտակ 1970 հատ 1 2541 0

75. Շերտավարագույր 2000 հատ 1 9766 0

76. Հեռախոսի ապարատ «Panasonic» KX-TS27 2000 հատ 1 51300 20480

77. Թեյնիկ «TEFAL» 2000 հատ 1 16200 0

78. Բջջային հեռախոսի ապարատ 2001 հատ 1 78400 31340

79. Օդորակիչ 2001 հատ 1 10000 0

80. Շերտավարագույր 2002 քառ. 34 118799 0

81. Ջահ 2002 հատ 1 8300 0

82. Ջահ-1 2002 հատ 3 19500 0

83. Ջահ-9116/3 2002 հատ 1 13000 0

84. Ջահ 105/1պ 2002 հատ 1 3500 0

85. Ջահ 2002 հատ 2 6000 0

86. Ջահ 2002 հատ 2 6500 0

87. Հեռախոսի ապարատ «Jakobs» 2002 հատ 1 7500 0

88. Օդաջեռուցիչ (կալորիֆեր) 2002 հատ 2 45600 0

89. Մանրադիտակ 2003 հատ 1 30000 30000

90. Մանրադիտակ 2003 հատ 1 25000 25000

91. Մասնագիտական գրականություն 2003 հատ 5 42700 42700

92. Օդափոխիչ 2003 հատ 1 5000 0

93. Բազկաթոռ 2003 հատ 1 29000 29000

94. Բազկաթոռ 2003 հատ 1 69840 69840

95. Բազկաթոռ 2003 հատ 1 93120 93120

96. Բազկաթոռ 2003 հատ 2 58200 58200

97. Ռադիոհեռախոս «Հավերժ 5» 2000 հատ 1 276000 203000

98. Ռադիատոր 2004 հատ 1 37050 37050

99. Հեռախոսի ապարատ 2004 հատ 1 28500 28500

100 Մանրադիտակ 2004 հատ 1 30000 30000

101 Տպիչ սարք «Canon LBP-810» 2004 հատ 1 147188 147188

102 Պատճենահանման սարք 2004 հատ 1 228960 228960

103 Թերմոստատ 2004 հատ 1 220000 220000

104 Ջրային բաղնիք 2004 հատ 1 160000 160000

105 Ցենտրիֆուգ 2004 հատ 1 140000 140000

ընդամենը 4430652 1659478

Ընդամենը 11069712 6536038

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։