ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2017 թվականի թիվ 162 քաղ. Մոսկվա
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՕԶՈՆԱՔԱՅՔԱՅԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՈՒ ՕԶՈՆԱՔԱՅՔԱՅԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԵՎ «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԵՆՔԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԻՐԱՌՎՈՂ ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման ու օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 6-րդ հոդվածի և «Ծառայողական ու քաղաքացիական զենքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև տեղափոխելու մասին» 2016 թվականի մայիսի 20-ի համաձայնագրի 6-րդ հոդվածի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևը, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ, կիրառվում է որպես հետևյալի միասնական ձև՝
ա) եզրակացություն (թույլատրագիր), որի հիման վրա իրականացվում է օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով.
բ) թույլատրագիր, որի հիման վրա իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխում և ներքին տարանցում։
2. Սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման ու օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, բայց ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետն ուժի մեջ է մտնում «Ծառայողական ու քաղաքացիական զենքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև տեղափոխելու մասին» 2016 թվականի մայիսի 20-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, բայց ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: