Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2019 թվականի N 165-Ա

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն ընդունել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող համակարգիչները և բազմաֆունկցիոնալ տպող սարքերը՝ (այսուհետ՝ գույք) համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողական գործունեության համար օգտագործելու պայմանով:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մեկամսյա ժամկետում նվիրաբերողի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. մարտի 7

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 28-ի N 165-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Հ/հ Գույքի տեսակը Անվանումը Քանակը (հատ) Հաշվեկշռային արժեքը (դրամ) Ընդհանուր արժեքը (դրամ)

1. Համակարգիչ (կոմպլեկտ) G1820/4Gb/120SSD, մոնիտոր՝ Philips 18.5, մկնիկ, ստեղնաշար 20 195600 3912000

2. Բազմաֆունկցիոնալ տպող սարք Pantum MSPPANTUM – 655 ONF 25 72000 1800000

3. ԸՆԴԱՄԵՆԸ՝ - - - 5712000

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։