Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված այն ապրանքների և ստացված այն ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի), որոնց դիմաց բանկային փոխանցմամբ կատարվել է վճարում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում իրականացված գործարքների մասով ոչ բանկային փոխանցումներով վճարված գումարները հաշվանցվում են, եթե ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքի գումարը (առանց ավելացված արժեքի հարկի)`

- 2003 թվականի ընթացքում յուրաքանչյուր միանվագ գործարքի համար չի գերազանցում 500 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 5 միլիոն դրամը,

- 2004 թվականի ընթացքում միանվագ գործարքի համար չի գերազանցում 300 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 3 միլիոն դրամը,

- 2005 թվականի ընթացքում միանվագ գործարքի համար չի գերազանցում 100 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 1 միլիոն դրամը:

Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով ուշ ստացված հարկային հաշիվներում առանձնացված և հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ ստացվել է հարկային հաշիվը:

Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ կատարվել է վճարումը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։