Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 25. Հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքի 23 և 24.1 հոդվածներով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը), բացառությամբ սույն հոդվածի երկրորդ պարբերությունում նշված գործարքների գծով նույն կետով սահմանված կարգով որոշվող գումարների, հաշվանցվում է վճարողների կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին:

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) վերաբերող ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում և ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին, կամ, վերջիններիս բացակայության պայմաններում, վերադարձվում են վճարողներին, եթե հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները գերազանցում են հարկ վճարողի կողմից իրականացված գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները (առկա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդ): Ընդ որում, անձի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի այն մասը, որը համապատասխանում է ընդհանուր գործարքներից հասույթի մեջ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների տեսակարար կշռին, բայց ոչ ավելի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի ընդհանուր գումարից:

Սույն պարբերությանը համապատասխան` ԱԱՀ-ի գումարների վերադարձը իրականացվում է հարկ վճարողի կողմից դիմումը ներկայացնելուց հետո երեք ամսվա ընթացքում, ԱԱՀ-ի գումարների վերադարձի հիմնավորվածությունը հաստատող, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրվող, հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա` պետական բյուջեում ԱԱՀ-ի գծով առկա մուտքերի հաշվին:

Սույն օրենքի 40 հոդվածով նախատեսված դեպքերում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) ենթակա չէ վերադարձման, բացառությամբ այն գումարների, որոնք ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին: Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) դուրս է գրվում շահույթի (եկամտի) հաշվին:

Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված հարկի գումարներից հաշվանցման կամ պետական բյուջեից հետ ստացման հարկ վճարողի իրավունքը ենթակա չէ այլ անձանց օտարման, բացառությամբ իրավաբանական անձանց միացման, միաձուլման և վերակազմավորման ձևով վերակազմակերպման դեպքերի, ինչպես նաև ֆիզիկական անձի մահվան դեպքում, երբ այդ իրավունքը փոխանցվում է համապատասխան իրավահաջորդին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։