Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2004-10-14-ից մինչև 2005-08-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-08-25Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 սեպտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2004 թվականի N 1306-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի, վարձակալությամբ հողամաս տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 153-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 347-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«ա) 2716100.0 հազ. դրամ գումարը հատկացնել «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրատվություն` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ունեցած 3092486.5 հազ. դրամ անվանական արժեքով դեբիտորական պարտքը մարելու նպատակով, որի նկատմամբ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կիրառվում է 376368.5 հազ. դրամ զեղչ` կնքելով նվիրատվության պայմանագիր»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. սեպտեմբերի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։