ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
20 մարտի 2019 թ. թիվ 23-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» ՁԵՎ 9-ԳՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գյուղական վայրերի բնակչության գյուղատնտեսական կենդանիներով ապահովվածությունը» Ձև 9-ԳՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Գյուղական վայրերի բնակչության գյուղատնտեսական կենդանիներով ապահովվածությունը» Ձև 9-ԳՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի «Գյուղական վայրերի բնակչության անասուններով ապահովվածության մասին» Ձև թիվ 9-ԳՀ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 25-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
Նախագահ` Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության վիճակագրության
պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի
թիվ 23-Ն որոշման
(միավոր)
Ցուցանիշի անվանումը Տողի համարը Առկա
տնտեսությունների թիվը Գյուղատնտեսական կենդանի չունեցող տնտեսությունների թիվը
բոլոր տեսակի խոշոր եղջերավոր կենդանի կով խոզ ոչխար այծ
Ա Բ 1 2 3 4 5 6 7
Ընդամենը համայնքում 001
Ղեկավար` _________________________________ ____________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)` _________________________________ ____________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն, պաշտոն)
________________________________
(հեռախոսահամար(ներ) «__»___________20___թ.(լրացման ամսաթիվը)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության վիճակագրության
պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի
թիվ 23-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» ՁԵՎ 9-ԳՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղական վայրերի բնակչության գյուղատնտեսական կենդանիներով ապահովվածությունը» Ձև 9-ԳՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ, տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակին համապատասխան:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
5. Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ հանրապետության բոլոր համայնքների կողմից, գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն գյուղատնտեսական կենդանիներ ունեցող տնտեսություններում:
III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Հաշվետվության «Առկա տնտեսությունների թիվը»` թիվ 1 սյունակում լրացվում է համայնքում առկա բնակչության տնտեսությունների քանակը (միավոր):
7. «Գյուղատնտեսական կենդանիներ չունեցող տնտեսությունների թիվը»` թիվ 2 - 7 սյունակներում լրացվում է տվյալ կենդանու տեսակը չունեցող տնտեսությունների քանակը (միավոր):