ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
20 մարտի 2019 թ. թիվ 22-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ 6-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները» Ձև 6-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները» Ձև 6-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի ««Անասունների հաշվառման հանրագումարների մասին» Ձև թիվ 6-ԳՏՀ (տարեկան)» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և մասին» թիվ 24-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
Նախագահ` Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության վիճակագրության
պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի
թիվ 22-Ն որոշման
(գլուխ)
Տողի համարը Ցուցանիշի անվանումը Ընդամենը համայնքում
Ա Բ Գ
1. Տնտեսությունների թիվը կենդանի ունեցող և չունեցող, ընդամենը (միավոր)
2. Բացակայող տնտեսությունների թիվը (միավոր)
3. Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը
4. որից` կովեր
5. արտադրող ցուլեր
6. բանող եզներ
7. երինջներ 1-ից մինչև 2 տարեկան
8. երինջներ 2 տարեկանից բարձր
9. չսերմնավորված էգ մոզիներ 2 տարեկանից բարձր
10. Խոզեր, ընդամենը
11. որից` մայր խոզեր հիմնական հոտի
12. էգ խոզեր կազմալրման համար` 4-12 ամսական
13. Ոչխարներ բոլոր ցեղերի, ընդամենը
14. որից` մաքիներ
15. շիշակներ
16. Այծեր, ընդամենը
17. որից` մայր այծեր
18 Ձիեր, ընդամենը
19. որից` զամբիկներ 3 տարեկան և ավելի
20. Ճագարներ, ընդամենը
21. որից` մայր ճագարներ
22. Թռչուններ, ընդամենը
23. որից` ածան հավեր
24 Մորթատու գազաններ
25. որից` մայրեր
26. Մեղվաընտանիքներ (հատ)
27. Ավանակներ
28. Ջորիներ
29. Գոմեշներ
Ղեկավար _________________________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) _________________________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»___________20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության վիճակագրության
պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի
թիվ 22-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ
6-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները» Ձև 6-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ, տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակին համապատասխան:
4. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
5. Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ հանրապետության բոլոր համայնքների կողմից, գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն կենդանի ունեցող տնտեսություններում:
III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Հրահանգը կազմված է Հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան, որտեղ լրացվում են համայնքի գյուղատնտեսական կենդանիների հաշվառման ամփոփ տվյալները:
7. «Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը»` տող 3.-ում ներառվում է բոլոր տեսակի և հասակի խոշոր եղջերավոր կենդանիների, իսկ տողեր 3-9-ում` ըստ առանձնացված սեռահասակային խմբերի գլխաքանակը:
8. «արտադրող ցուլեր»` տող 5.-ում, ներառվում է վերարտադրման համար օգտագործվող արու կենդանիների գլխաքանակը:
9. «բանող եզներ»` տող 6.-ում, ներառվում է տարբեր գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող եզների գլխաքանակը:
10. «երինջներ` 1-ից մինչև 2 տարեկան»` տող 7.-ում, ներառվում է 1-ից 2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:
11. «երինջներ` 2 տարեկանից բարձր»` տող 8.-ում, ներառվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:
12. «Խոզեր, ընդամենը»` տող 10-ում, ներառվում է խոզերի գլխաքանակը:
13. «մայր խոզեր հիմնական հոտի»` տող 011-ում, ներառվում է հիմնական և ստուգված խոզամայրերի գլխաքանակը:
14. «էգ խոզեր կազմալրման համար 4-12 ամսական»` տող 012-ում, ներառվում է հիմնական մայրական խմբին դեռ չդասվող էգ աճեցվող մատղաշների գլխաքանակը:
15. «Ոչխարներ բոլոր ցեղերի, ընդամենը»` տող 013-ում, ներառվում է ընդամենը բոլոր ցեղերի ոչխարների գլխաքանակը:
16. «մաքիներ»` տող 014-ում, ներառվում է նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի մաքիների գլխաքանակը:
17. «շիշակներ»` տող 015-ում, ներառվում է 1 տարեկանից բարձր նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի շիշակների գլխաքանակը:
18. «Այծեր, ընդամենը»` 016, 017, «Ձիեր»` 018, 019, «Ճագարներ»` 020, 021, «Մորթատու գազաններ»` 024, 025 տողերում ներառվում է տվյալ տեսակի (անկախ սեռահասակային խմբից) բոլոր կենդանիների, այդ թվում` մայրական կազմի գլխաքանակը, «Թռչուններ, ընդամենը»` տող 022-ում ներառվում է բոլոր տեսակի և հասակի թռչունների գլխաքանակը (հավեր, աքլորներ, հնդկահավեր, բադեր, սագեր և այլն), իսկ տող 023- ում` ածան հավերի գլխաքանակը:
19. «Մեղվաընտանիքներ»` տող 026-ում ներառվում են բոլոր մեղվաընտանիքների թիվը, «Ավանակներ»` 027, «Ջորիներ»` 028, «Գոմեշներ»` 029 տողերում ներառվում են տվյալ տեսակի (անկախ սեռահասակային խմբի) բոլոր կենդանիների գլխաքանակը: