Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 26-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 122-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-07-01-ից մինչև 2023-11-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-11-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

20 մարտի 2019 թ. թիվ 19-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 26-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 122-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» Ձև 26-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» Ձև 26-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի ««Հաշվետվություն մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» Ձև թիվ 26-ԳՏ (տարեկան)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 122-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

Նախագահ`

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 20-ի

թիվ 19-Ն որոշման

Ակտի պատկեր

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Քանակը (գլուխ)

Աղվես Բևեռաղվես Ջրաքիս Այլ

Ա Բ 1 2 3 4

Առ 1-ը հունվարի 20 թ. առկա էր, ընդամենը 001

Տնտեսությունում ծնված ընթացիկ տարվա մատղաշներ, ինչպես նաև գնվածներ 002

դրանցից՝

անկել է 003

վաճառվել է 004

մորթվել է մորթի ստանալու համար 005

20 թ. հունվարի 1-ին առկա է, ընդամենը 006

որից՝

մեծահասակ արուներ 007

մեծահասակ էգեր 008

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը (մարդ) ____________

Ղեկավար՝

___________________________________

(Ազգանուն, անուն) ________________________(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝

___________________________________(Ազգանուն, անուն) ________________________(Ստորագրություն)

«___» __________20___թ.

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 20-ի

թիվ 19-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 26-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» Ձև 26-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ռեսպոնդենտները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են ինքնուրույն՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ հttp://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

5. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. «Առ 1-ը հունվարի 20 -- թ. առկա էր, ընդամենը» թիվ 001 տողով, թիվ 1 - 4 սյունակներում, լրացվում են նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ տնտեսությունում առկա գազանների քանակը:

7. «Տնտեսությունում ծնված ընթացիկ տարվա մատղաշներ, ինչպես նաև գնվածներ» թիվ 002 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են ընթացիկ տարում ծնված և դրսից ձեռք բերված գազանների քանակը:

8. դրանցից՝ «անկել է», «վաճառվել է», «մորթվել է մորթի ստանալու համար» թիվ 003, 004, 005 տողերով, թիվ 1-4 սյունակներում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում բոլոր անկած գազանների քանակը:

9. «20 -- թ. հունվարի 1-ին առկա են, ընդամենը», «մեծահասակ արուներ» և «մեծահասակ էգեր» թիվ 006, 007 և 008 տողերով, թիվ 1-4 սյունակներում լրացվում են հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա գազանների քանակը:

10. «Աշխատողների միջին տարեկան թվաքանակը» լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:

11. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ):

12. Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30 (31))-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։