Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

19 մարտի 2019 թ. N 67-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 28.12.2018 թ. հ. 1101/13779, 11.03.2019 թ. հ. 1101/02205 և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպանի գրությունները՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ՝ ի նշանավորումն եվրոպական մայրցամաքի երկրների և եվրամիության հետ համընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակն անվանակոչել Եվրոպայի հրապարակ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Երևանի քաղաքապետ Հ. Մարության

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։