ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2018 թվականի N 156-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԿՈՎԿԱՍԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԻՋԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Կովկասի բնության հիմնադրամի կողմից «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով իրականացվող` 59,512,000 դրամ ընդհանուր արժեքով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018 թվականի մարտի 28-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
2018 թ. օգոստոսի 31
Երևան
Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի
2018 թ. օգոստոսի 31-ի N 156-Ա
որոշման
Կովկասի Բնության Հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ԵՎ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջԵվ 2018 թՎԱԿԱՆԻ մարտի 28-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի ԾՐԱԳԻՐԸ
(վերնագիրը խմբ. 01.03.19 N 72-Ա)
1. Ծրագրի նպատակը Հակահրդեհային նպատակով հատուկ տեխնիկայի (ջրի բաքով, պոմպով և այլ հակահրդեհային անհրաժեշտ սարքավորումներով հագեցած պիկապ ավտոմեքենաների), հատուկ հակահրդեհային արտահագուստի ձեռքբերում և սեփականության իրավունքով փոխանցում «Խոսրովի անտառ պետական արգելոց» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներին:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից՝ բարեգործի պահանջով, «Բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018 թ. մարտի 28-ին կնքված դրամաշնորհային պայմանագրի 8-րդ կետի համաձայն:
3. Բարեգործը Կովկասի բնության հիմնադրամ
Թուլպենհոֆշտրասսե 18, 63067, Օֆֆենբախ, Գերմանիա
4. Ծրագիրը կատարողը Ծրագրի իրականացնողն է Կովկասի Բնության Հիմնադրամը:
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հանդիսանում է ծրագրի կատարման օպերատորը՝ գնումների իրականացման մասով:
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ Արարատի և Տավուշի մարզեր
Շրջակա միջավայրի պահպանություն
6. Ծրագրի բյուջեն Կովկասի բնության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի բյուջեն կազմում է 59 512 000 դրամ: Ծախսերի ուղղությունները և չափերը՝ ըստ 9-րդ կետի:
7. Բարեգործություն ստացողը «Խոսրովի անտառ պետական արգելոց» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներ
8. Ծրագրի իրականացման տևողությունը 10.07.2018 - 30.06.2019թթ.
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Կովկասի բնության հիմնադրամի, ՀՀ բնապահպանության նախարարության և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018 թվականի մարտի 28-ին կնքված դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի ծրագիր` 10.07.2018 - 30.06.2019թթ. – 59 512.0 հազ. դրամ, այդ թվում՝
1. Ամենագնաց պիկապ ավտոմեքենաների ձեռքբերում՝ հակահրդեհային ավտոմեքենայի վերափոխելու նպատակով (ներմուծում)՝ 4 հատ (1-2-րդ եռամսյակ) – 53 670.0 հազ. դրամ
2. Վերափոխման նպատակով համալրող տեխնիկական սարքավորումների ձեռքբերում (1-2-րդ եռամսյակ) - 1994.0 հազ. դրամ, այդ թվում՝
● ջրի բաք` առավելագույնը 0,8 տոննա տարողությամբ, 4 հատ - 160.0 հազ. դրամ,
● բենզինային շարժիչով պոմպ՝ 4 հատ - 800.0 հազ. դրամ,
● մեքենաների համար նախատեսված առաջին բուժօգնության պարագաների հավաքածու՝ 4 հատ-64.0 հազ. դրամ,
● այլ պարագաների ձեռքբերում - 352.0 հազ. դրամ
3. Հատուկ արտահագուստի ձեռքբերում՝ 16 լրակազմ /երկարաճիտ և կիսաճտքավոր կոշիկներ, համազգեստ, սաղավարտ/ (1-2-րդ եռամսյակ) –2848.0 հազ. դրամ
4. Կոնստրուկցիայի հավաքման և տեղադրման ծառայություն (1-2-րդ եռամսյակ)–1000.0 հազ. դրամ
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Ամենագնաց պիկապ ավտոմեքենաների ձեռքբերում՝ հակահրդեհային ավտոմեքենայի վերափոխելու նպատակով (ներմուծում) – 53 670.0 հազ. դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում):
2. Վերափոխման նպատակով համալրող տեխնիկական սարքավորումների ձեռքբերում –1994.0 հազ. դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)
3. Հատուկ արտահագուստի ձեռքբերում՝ 16 լրակազմ (երկարաճիտ և կիսաճտքավոր կոշիկներ, համազգեստ, սաղավարտ) - 2848.0 հազ. դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)
4. Կոնստրուկցիայի հավաքման և տեղադրման ծառայություն-1000.0 հազ. դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ բնապահպանության նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին:
(հավելվածը խմբ. 01.03.19 N 72-Ա)
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ