Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՌՏԵԽՆԻԿԱ» ՓԲԸ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 սեպտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 սեպտեմբերի 2004 թվականի N 1316-Ն

«ՀԱՅԱՌՏԵԽՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայառտեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին`

ա) հաշվեկշռային մեթոդով 331124.82 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված «Հայառտեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության արտադրական շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ հարկերը և մամլման արտադրամասի շենքը որպես մեկ ամբողջական միավոր վաճառել դասական աճուրդով.

բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 33000.0 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. սեպտեմբերի 10

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։