ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2019 թվականի N 198-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՍԱԹԵՆԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
մարտի 7-ի N 198-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը
(դրամ)
1. 6006240000 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ՝ տպված, ներկած տրիկոտաժե քաթաններ բամբակե մանվածքից`
տպված, ներկված
(100 բամբակ) կգ 4 000 Թուրքիա 12 000 000
2. 6006220000 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ՝ ներկած տրիկոտաժե քաթաններ բամբակե մանվածքից`
ներկված
(95 բամբակ, 5 սինթետիկ) կգ 12 500 Թուրքիա 37 500 000
3. 6006220000 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ՝ ներկած տրիկոտաժե քաթաններ բամբակե մանվածքից`
ներկված
(100 բամբակ) կգ 40 000 Թուրքիա 120 000 000
4. 6006240000 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ՝ տպված, ներկած տրիկոտաժե քաթաններ բամբակե մանվածքից`
տպված, ներկված
(80 բամբակ, 20 սինթետիկ) կգ 4 600 Թուրքիա 13 800 000
5. 6006240000 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ՝ տպված, ներկած տրիկոտաժե քաթաններ բամբակե մանվածքից`
տպված, ներկված
(95 բամբակ, 5 սինթետիկ) կգ 2 000 Թուրքիա 6 000 000
6. 6006329000 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ՝ ներկած տրիկոտաժե քաթաններ՝ ներկված
(50 բամբակ, 50 սինթետիկ) կգ 2 000 Թուրքիա 6 000 000
Ընդամենը 195 300 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան