Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մարտի 2019 թվականի N 258-Ա

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն ընդունել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող՝ 30216580 դրամ ընդհանուր արժողությամբ գույքը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ ծառայողական գործունեության համար օգտագործելու պայմանով:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

1) մեկամսյա ժամկետում նվիրաբերողի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր` դրանում նախատեսելով կետ այն մասին, որ պայմանագրի կնքման, գույքի պետական գրանցման և հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսական միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. մարտի 26

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 21-ի N 258-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN Ապրանքի անվանումը Չափի

միավորը Քանակը Գույքի

արժեքը (դրամ) Ընդհանուր

արժեքը (դրամ)

1. Մակաշերտիչ /լամինատոր/ 18մմ հաստութ.

լամինատից լայն 20 սմեգրեր պրոֆիլապատ քմ 10 19000 190000

2. Ավտոմեքենա RENAՍLT DՍSTER

viո-X7LHSRHGD59743048 հատ 1 9650000 9650000

3. Ավտոմեքենա ՈՒԱԶ 315195-071

viո-XTT315195j1001004 հատ 1 6550000 6550000

4. Ավտոմեքենա ՈՒԱԶ 315195-071

viո-XTT315195j1001005 հատ 1 6550000 6550000

5. Աթոռ մետաղյա հատ 10 8490 84900

6. Սեղանի համակարգիչներ Iոtel Cօrei7 (առանց

ծրագրային ապահովման) մոնիտոր Acer V206HQL

ստեղնաշար, մկնիկ հատ 3 345000 1035000

7. Սեղան համակարգչի հատ 7 31980 223860

8. Զգեստապահարաններ հատ 2 32700 65400

9. Աթոռ համակարգչային հատ 7 20990 146930

10. Բազկաթոռ՝ ղեկավարի հատ 1 59900 59900

11. Ճաշասեղան 4-տեղանի հատ 2 15764 31528

12. Աթոռներ հատ 8 17900 143200

13. Գրապահարաններ հատ 3 33000 99000

14. Սեղաններ հատ 1 526238 526238

15. Հուշանվեր ժամացույց հատ 6 240000 1440000

16. Հուշանվեր ժամացույց հատ 10 135000 1350000

17. Մեդալների և շքանշանների տուփեր հատ 510 2000 1020000,02

18. Շիթային տպիչ Epsօո L 805 հատ 1 142980 142980

19. Ստեղնաշար GENIՍS SLIMSTAR 130 ՍSB W հատ 30 3198 95940

20. Մկնիկ GENIՍS DX-110 ՍSB հատ 30 1998 59940

21. Լազերային սկավառակ Mediaraոge CD-R 700MB

Iոkjet Priոtable հատ 500 84,96 42480

22. Լազերային սկավառակ Mediaraոge DVD-R

4.7 GB 16x Iոkjet Priոtable հատ 300 94,98 28494

23. Կոնտակտային տարրեր (կոնեկտոր)

GEMBIRD PLՍG3ՍP6/50 հատ 200 24,96 4992

24. Ձեռքի գործիք (միակցիչ աքցաններ)

GEMBIRD T-WC-04 հատ 1 3798 3798

25. Գունավոր տպիչ HP Cօlօr LazerJet Prօfesiօոal

CP5225N հատ 1 672000 672000

Ընդամենը 30216580

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։