ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2016 թվականի N 582-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավան ծրագրի արդյունավետ իրականացման և այդ գործընթացում շահագրգիռ պետական մարմինների գործունեությունը համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հունիսի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հունիսի 30-ի N 582-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)
Ա. Բալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Ա. Կիրակոսյան - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Նազարեթյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական վարչության պետ
Ն. Ավետյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ
Գ. Մուսաելյան - Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ծրագրերի ավագ պատասխանատու (համաձայնությամբ) (դիտորդ)
Հ. Գալստյան - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի ղեկավար (աշխատանքային խմբի քարտուղար) (համաձայնությամբ):
(հավելվածը խմբ. 25.10.18 N 1410-Ա, 15.03.19 N 262-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան