Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2019 թվականի N 115-Ա

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 2-ի կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության հետ կնքված N T1-T2-CW-01 պայմանագրի շրջանակներում առաջացած վեճերը բանակցային ճանապարհով կարգավորելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրել բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունները:

3. Բանակցային խմբի ղեկավարին՝ բանակցությունների արդյունքները ներկայացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի քննարկմանը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2019 թ. մարտի 28

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 28-ի N 115-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

Ս. Վարագ Սիսեռյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար (բանակցային խմբի ղեկավար)

Բ. Բադալյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Ե. Կիրակոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական

Տ. Մարկոսյան - ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Ք. Ղալեչյան - «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։