Հոդված 1
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 2-րդ հոդվածի 1-ին կետում «- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությունը,» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը,
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը,», իսկ «- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը,» տողը` «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն,» խմբագրությամբ: