Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՅԼ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2019 թվականի N 300-Ն

ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՅԼ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետով սահմանված կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի 85-ապատիկի չափով.

2) Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետով սահմանված կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ հինգ տարվա ընթացքում կրկին տալու կամ երկարացնելու, ինչպես նաև հաշվառելու համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի չափով.

3) Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետի «բ» ենթակետով սահմանված մշտական կացության կարգավիճակ, մշտական կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի 90-ապատիկի չափով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. ապրիլի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։