Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ N 44 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 հոկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2004 թվականի N 1350-Ն

2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ N 44 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2004 թվականի սեպտեմբերի 19-ին N 44 ընտրատարածքում կայացած` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության վերաքվեարկության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 2005255 դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հոկտեմբերի 5

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1350-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ N 44 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN

ը/կ Ծախսերը Գումարը

(դրամ)

1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 10000

այդ թվում`

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

ժամանակավոր աշխատողների աշխատավարձ

(2 մարդ x 10000 դրամ x 0.5 ամիս) 10000

2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 10000

3. Տրանսպորտի ծառայության վճարներ 15000

4. Կապի ծառայության վճարներ 20000

5. Գործուղման ծախսեր 15000

6. Գրասենյակային ծախսեր 15000

7. Տեղամասային ընտրական հանձնաժողովների

անդամների ուսուցման ծախսեր

(31 հանձնաժողով x 1000 դրամ) 31000

8. Համակարգչային և կազմտեխնիկայի սպասարկման ծախսեր 15000

Ընդամենը 131000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2004 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1350-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ N 44 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN

ը/կ Ծախսերը Գումարը

(դրամ)

1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 10000

այդ թվում`

ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի

ժամանակավոր աշխատողների աշխատավարձ

(2 մարդ x 10000 դրամ x 0.5 ամիս) 10000

2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 10000

3. Տրանսպորտի ծառայության վճարներ 10000

4. Կապի ծառայության վճարներ 10000

5. Գրասենյակային ծախսեր 5000

ընդամենը

45000

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

(41382 ընտրող + 41382 x 0,05) x 5 դրամ 217255

Ընդամենը 262255

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2004 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1350-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ N 44 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN

ը/կ Ծախսերը Գումարը

(դրամ)

1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000

այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ 30000

2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 15000

3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000

4. Կապի ծառայության վճարներ 1000

5. Գրասենյակային ծախսեր 1000

ընդամենը

52000

31 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

(31 x 52000) 1612000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։