Հոդված 2
Հոդված 2.
Օրենքը լրացնել հետևյալ 7.1-ին և 7.2-րդ հոդվածներով.
«Հոդված 7.1. Հանձնաժողովի նախագահը և անդամները
1. Հանձնաժողովի նախագահը՝
ա) համակարգում և ապահովում է հանձնաժողովի բնականոն աշխատանքը.
բ) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը, ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու նիստերի արձանագրությունները.
գ) իր լիազորությունների շրջանակում ընդունում է հրամաններ, հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, տալիս լիազորագրեր և կնքում պայմանագրեր.
դ) իր իրավասությունների սահմաններում ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, առանց լիազորագրի հանդես է գալիս հանձնաժողովի անունից:
2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրա հանձնարարությամբ փոխարինում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը, իսկ նման հանձնարարականի անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի այն անդամը, որն ավելի երկար է աշխատում այդ պաշտոնում:
3. Հանձնաժողովի անդամն իրեն վերապահված լիազորությունների սահմաններում հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, նշագրում հանձնաժողովի որոշումներ և այլ փաստաթղթեր:
4. Հանձնաժողովի անդամների միջև լիազորությունների և աշխատանքային պարտականությունների բաշխման հետ կապված հարցերը կարգավորվում են հանձնաժողովի որոշմամբ: