Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործել է մինչև 2019-10-19Բացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգումը

1. Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ընդունում է որոշումներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել ենթաօրենսդրական նորմատիվ, անհատական կամ ներքին (լոկալ) իրավական ակտեր:

2. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ քննարկվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող կամ հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցեր:

3. Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են ամիսը մեկ: Հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության, կարող է անցկացնել նաև արտահերթ նիստեր: Հանձնաժողովի հերթական և արտահերթ նիստ հրավիրելու և անցկացնելու կարգը սահմանում է հանձնաժողովը:

4. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված առանձին հարցեր կարող են նշվել որպես քննարկման ոչ ենթակա հարցեր, եթե դրանք ունեն տեխնիկական կամ ներքին կանոնակարգային բնույթ: Եթե քննարկման ոչ ենթակա հարցի մասին հայտարարելուց հետո այդ հարցի վերաբերյալ ներկայացվում է առարկություն կամ առաջարկություն, ապա այն պետք է քննարկվի և ընդունվի սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

5. Հանձնաժողովը, իր սահմանած կարգի համաձայն, հայտարարում է հանձնաժողովի նիստերի անցկացման վայրը, օրը և ժամը, հնարավորություն է ընձեռում շահագրգիռ անձանց ու հասարակության ներկայացուցիչներին մասնակցելու նիստերին՝ հաշվի առնելով իր վարչական շենքի հնարավորությունները, ստանալու օրակարգը և քննարկվող նյութերը, ներկայացնելու տեղեկություններ և հանդես գալու ելույթներով:

6. Եթե հանձնաժողովի նիստում քննարկվում են սպառողների համար սակագների հաշվարկման մեթոդիկաները, բնագավառների (համակարգերի) կառուցվածքին, սպառողների սպասարկման որակին և պայմաններին վերաբերող հարցեր, ապա հանձնաժողովն այդ մասին ողջամիտ ժամկետում իրազեկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, կարգավորվող ոլորտի իրավասու պետական մարմնին և սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին` հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացուցիչներին մասնակցելու նիստերին, հանդես գալու ելույթներով և առաջարկություններով:

7. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի առնվազն երեք անդամ, և այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնեական պարտականությունները կատարող հանձնաժողովի անդամը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի առնվազն երեք անդամ:

8. Հանձնաժողովի կառուցվածքը, հանձնաժողով դիմումներ ներկայացնելու ու քննարկելու, նիստեր կազմակերպելու և անցկացնելու կարգը, ինչպես նաև հանձնաժողովի լիազորությունների իրականացմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցեր կարգավորվում են հանձնաժողովի որոշումներով:

9. Հանձնաժողովն օրենքով նախատեսված դեպքերում ունի կարգավորվող անձանցից տեղեկություններ պահանջելու և իր ներկայացուցիչների միջոցով կարգավորվող անձանց տարածք մուտք գործելու իրավունք:

10. Հանձնաժողովն իր աշխատանքներում իրավասու է վճարովի հիմունքներով ներգրավելու անկախ փորձագետների:

11. Հանձնաժողովն ապահովում է իր և իր կողմից կարգավորվող գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, ինտերնետային էջի և այլ միջոցներով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։