Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 18-րդ կետում («Գործունեության այլ բնագավառներ»)`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 18-րդ կետում («Գործունեության այլ բնագավառներ»)`

ա) ուժը կորցրած ճանաչել 18.7-րդ ենթակետը.

բ) 18.8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«18.8 Սննդամթերքի արտադրության համար, այդ թվում`

- թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին

տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ»

(ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների

և 220890 ծածկագրին դասվող, մինչև 9% սպիրտ պարունակող

այլ սպիրտային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային

սպիրտի արտադրության համար` տարեկան բազային տուրքի

15000-ապատիկի չափով

- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային

անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին

դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող, մինչև 9%

սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության

համար` տարեկան բազային տուրքի

1000-ապատիկի չափով

- գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների

արտադրության համար` տարեկան բազային տուրքի

25-ապատիկի չափով

- խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրության

համար` տարեկան բազային տուրքի

25-ապատիկի չափով

- այլ սննդամթերքի արտադրության համար`

տարեկան բազային տուրքի

25-ապատիկի չափով»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։