ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2019 թվականի N 268-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 760-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու, աշխատանքային խումբ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա ու 2008 թվականի հունիսի 5-ի N 312-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 760-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 18
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
մարտի 18 -ի N 268-Ա
որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2015 թ.
օգոստոսի 18-ի N 760-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
Մ. Գրիգորյան -ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ)
Գ. Գասպարյան -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Ա․ Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Ավանեսյան -ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Գ. Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Ասատրյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Լ. Առաքելյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Սեդրակյան - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Ա. Ղազարյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ (խորհրդի քարտուղար)
Հ. Ասլանյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
Ծ. Համբարձումյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ս. Թորոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Ս. Ավետիսյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Ղազարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան