ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2017 թվականի թիվ 50 քաղ. Մոսկվա
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՄԵԽԱՆԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑՎԱԾ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհան» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մասին» թիվ 19 որոշման 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհան» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման 2017 թվականի մանրամասնեցված պլանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշեւսկի Ա. Մամին О. Պանկրատով Ի. Շուվալով
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: