ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2019 թվականի N 220-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 398-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 398-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ և 15-րդ կետերով.
« 14. 6006210000 Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ, չսպիտակեցրած կամ սպիտակեցրած տրիկոտաժե գործվածք՝ չսպիտակեցրած կամ սպիտակեցրած, 100% բամբակի պարունակությամբ կգ 140 000 Թուրքիա 409 920 000
15. 6006220000 Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ, ներկած տրիկոտաժե գործվածք՝ ներկած, 100% բամբակի պարունակությամբ կգ 10 000 Թուրքիա 27 840 000
»:
2) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «706 300 000» թիվը փոխարինել «1 144 060 000» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 19
Երևան