ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2016 թվականի N 427-Ա
ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով՝
1. Ստեղծել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին՝ երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. մայիսի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թվականի
մայիսի 23-ի N 427-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Սմբատ Սաիյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Արմեն Ավթանդիլյան ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ (համաձայնությամբ)
Դավիթ Զարգարյան ՀՀ զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի պահեստազորի զինվորների և սերժանտների հաշվառման, ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ (համաձայնությամբ)
Արթուր Կեսոյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Կարապետ Կարապետյան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տեխնածին վթարների բաժնի պետ, փրկարար ծառայության գնդապետ
Բելլա Հովհաննիսյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետի պաշտոնակատար
Հովիկ Բալյան ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի բժիշկ-հանրային առողջության մասնագետ
Գևորգ Վարդանյան «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ):
(հավելվածը խմբ. 20.12.17 N 1510-Ա, 19.03.19 N 274-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան