ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2019 թվականի N 89-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ՊՆԱԿ ՄԸ ԿԵՐԱԿՈՒՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 90,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Պնակ մը կերակուր» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. մարտի 1
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
մարտի 1-ի N 89-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՊՆԱԿ ՄԸ ԿԵՐԱԿՈՒՐ»
1. Ծրագրի նպատակը Ցուցաբերել սոցիալական և հոգևոր աջակցություն Արմավիրի մարզի 4 գյուղերի և Վաղարշապատ քաղաքի սոցիալապես անապահով միայնակ մեծահասակներին:
2. Ծրագիր բարեգործական որակելու նպատակը Ծրագրի շրջանակներում, ՀՀ օրենքով սահմանված կարգով, նախատեսվում է օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը ԱՄՆ քաղաքացիներ, Կալիֆոռնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը
Սեթա - Յունիս Ղազարյան Ենովքի (անձնագրի N AA0002802, տրված է 21.10.2013 թ. 02-ի կողմից)
Զուրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AA0002801, տրված է 21.10.2013 թ. 02-ի կողմից)
4. Ծրագիրը կատարողը «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Չարենցի 58-5, գործող հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1,
հեռ.՝ 043 500 503, 0 դրամ սակագնով թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ 01557357
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ Արմավիրի մարզ, Պտղունք գյուղ, Վարդանանց 1, բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն $90000 իննսուն հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (տարեկան $18000)
7. Բարեգործություն ստացողը ՀՀ Արմավիրի մարզի 4 գյուղերի (Փարաքար, Արևաշատ, Մուսալեռ, Պտղունք) և Վաղարշապատ քաղաքի սոցիալապես անապահով մեծահասակները (36 հոգի)
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Արմավիրի մարզի Պտղունք գյուղում, Վարդանանց 1 հասցեում գործում է «Պնակ Մը Կերակուր» ծրագիրը, որի շրջանակում սոցիալապես անապահով միայնակ մեծահասակներին տրամադրվում է՝
1. հյուրասիրություն (լիարժեք սնունդ)՝ շաբաթական 2 անգամ $60000 (տարեկան՝ $12000).
2. նյութական օգնություն ՝ հագուստ, կոշիկ, կենցաղային պարագաներ $25000 (տարեկան՝ $5000).
3. միայնակ մեծահասակների տեղափոխում Արմավիրի մարզի Պտղունք գյուղ և հակառակը. անվճար իրականացվում է հիմնադրամի մեքենայով.
4. Աստվածաշնչի սերտողություն (Փարաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանայի մասնակցությամբ. անվճար).
5. ավտոմեքենայի շահագործման ծախս՝ $5000 (հինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000):
Վերոնշյալ միջոցառումներն իրականացվելու են 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը:
10. Ձեռք բերվող (ներմուծվող)
ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է՝
1. սննդի ձեռքբերում ՀՀ տարածքում՝ $60000 (վաթսուն հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ 12000)
2. հագուստ, կոշիկ, կենցաղային պարագաներ՝ $25000 (քսանհինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $5000) (ներմուծում արտերկրից)
3. Ավտոմեքենայի շահագործման ծախս՝ $5000 (հինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000)
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերը կազմում են՝
1. ավտոմեքենայի շահագործման ծախս $5000 (հինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000)
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Սոցիալական աջակցության տարածքային մարմիններ
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ
Սփյուռքահայեր, անհատ բարեգործներ
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հոգաբարձուների խորհրդին հաշվետվությունների ներկայացում՝ ծրագրերի իրականացման վերաբերյալ.
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ին N 66 - Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի
25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում՝ լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան