Գլուխ 13 · ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 75. Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
Հոդված 75. Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
1. Վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված արտարժույթի դիլերային առքուվաճառքի լիցենզիայի հիման վրա արտարժույթի առքուվաճառքի գործունեություն իրականացնողները:
2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնողների վրա: