Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 703-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2019 թվականի N 309-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 703-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 21-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 703-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «2019 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «2021 թվականի հունիսի 19-ը» բառերով.

2) որոշման հավելվածը 23-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով՝

« 24 5404 Մենաթել՝ հակակարկտային ցանցի հյուսման համար կգ 1 000 000 1 550 840 000

25 7312 Ոլորված մետաղալար՝ առանց պատվածքի կգ 500 000 460 382 800

26 3926 Արտադրատեսակներ պլաստմասսայից կգ 6 700 000 1 473 409 000

27 7312 Ոլորված մետաղալար, մետաղաճոպաններ, մետաղապարաններ, հյուսված քուղեր, առասաններ և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից կգ 6 750 000 746 130 000

28 7326 Արտադրատեսակներ սև մետաղներից կգ 855 000 1 383 375 000

29 3923 Պլաստմասսայից կոճեր կգ 200 000 305 640 000

30 3908 Պոլիամիդներ սկզբնական ձևով կգ 200 000 1 728 000 000

31 3902 Պոլիպրոպիլեն սկզբնական ձևով կգ 200 000 1 440 000 000

».

3) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «229,176,850» թիվը փոխարինել «9,316,953,650» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. ապրիլի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։