Հոդված 1634
Հոդված 1634
«1. Երեխայի նկատմամբ խնամակալություն չիրականացնող ծնողն անձնական շփման իրավունք ունի երեխայի հետ: Խնամակալ ծնողը, ինչպես նաև խնամակալություն չիրականացնող ծնողն իրավունք չունեն միմյանց հարաբերությունների վրա վատ ազդեցություն գործող, ինչպես նաև երեխայի դաստիարակության վրա ազդող արարքներ կատարել:
2. Ընտանեկան գործեր քննող դատարանն իրավունք ունի հստակեցնել երեխայի ծնողների պարտականությունները և որոշակի իրավունքներ վերապահել ինչպես երեխայի ծնողներին, այնպես էլ նրանց՝ երրորդ անձանց հետ փոխհարաբերություններում: Քանի դեռ 1632 հոդվածի 2-րդ կետի հիման վրա որոշում չի կայացվել, ծնողներն իրավունք ունեն այդ ժամանակահատվածում խնամակալությունն իրականացնել հավասարաչափ: Ընտանեկան գործեր քննող դատարանն իրավունք ունի դադարեցնել կամ սահմանափակել իրավունքները, եթե դա են պահանջում երեխայի շահերը:
3. Խնամակալություն չիրականացնող ծնողը երեխայի վիճակի մասին տեղեկատվություն կարող է պահանջել խնամակալ ծնողից՝ այն ծավալով, որը որևէ կերպ չի վնասի երեխային»:
4. Եթե երկու ծնողներն էլ խնամակալ են և ապրում են ժամանակավորապես առանձին՝ վերոհիշյալ դրույթները գործում են mutatis mutandis»:
1632 հոդվածի 2-րդ կետը վերաբերում է նաև երեխայի՝ երրորդ անձանց հետ փոխհարաբերություններին:
34. Քաղաքացիական օրենսգրքի՝ արտամուսնական կապից ծնված երեխայի խնամակալության ու նրա հետ անարգել շփման խնդիրը կարգավորող համապատասխան դրույթները շարադրված են հետևյալ կերպ.