Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՎԱԲԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2018 թվականի N 703-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՎԱԲԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունիսի 19-ից մինչև 2021 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 06.02.19 N 70-Ա, 29.03.19 N 309-Ա)

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

2018 թ. հունիսի 22

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 21-ի N 703-Ա որոշման

ՑԱՆԿ

«ՎԱԲԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Չափի

միավորը Քանակը Արժեքը

(դրամ)

1. 5608 Պոլիէթիլենային հակակարկտային ցանց կգ 30.000 5 533 500

2. 3926 Մետաղյա թիթեղ (կենտրոնական) կգ 1.750 145 775

3. 3926 Մետաղյա թիթեղ (վերին հատվածի) կգ 1.750 145 775

4. 3926 Ցանցի փակման կաբել կգ 646 4 078 130

5. 3926 7*8 չափի հենասյունի աքսեսուար կգ 250 357 000

6. 3926 9*9.5 չափի հենասյունի աքսեսուար կգ 50 71 400

7. 7312 Պլաստիֆիկացված կաբել կգ 3200 342 720

8. 7312 Խաչաձև ձևավորված կաբել կգ 1300 154 700

9. 7326 Կաբել կգ 70 791 350

10. 7326 Մամլակներ կգ 500 130 900

11. 6810 7*8 չափի 4500 մմ հենասյուն կգ 250 1 487 500

12. 6810 9*9,5 չափի 4500 մմ հենասյուն կգ 50 446 250

13. 3923 Պլաստիկ կծիկներ կգ 10.000 29 750 000

14. 5404 Ցանցի հյուսման թել (հումքային) կգ 35.000 59 500 000

15. 9405 Առաստաղի էլ. լուսատուներ՝ լրակազմով (լամպերով, կախիչներով, ամրակային դետալներով) կգ 163 1 668 500

16. 7216 Մետաղական պրոֆիլներ՝ կախիչներով (հակակարկտային կայանի լուսավորման համակարգի համար) կգ 416 4 570 350

17. 7608 Խողովակներ ալյումինի համաձուլվածքից կգ 63 4 586 400

18. 3917 Պլ. խողովակների կցամասեր պոլիմերային նյութերից կգ 12 745 000

19. 7308 Մետաղական կոնստրուկցիա՝ թելի դատարկ կոճերի պահպանման համակարգ կգ 620 49 015 600

20. 7315 Մետաղական շղթաներ կգ 59 6 792 000

21. 7315 Մետաղական շղթաներ կգ 78 10 754 000

22. 7326 Մետաղական կոճեր կգ 163 38 488 000

23. 7312 Ոլորված մետաղալար՝ առանց պատվածքի կգ 10217 9 622 000

24 5404 Մենաթել՝ հակակարկտային ցանցի հյուսման համար կգ 1 000 000 1 550 840 000

25 7312 Ոլորված մետաղալար՝ առանց պատվածքի կգ 500 000 460 382 800

26 3926 Արտադրատեսակներ պլաստմասսայից կգ 6 700 000 1 473 409 000

27 7312 Ոլորված մետաղալար, մետաղաճոպաններ, մետաղապարաններ, հյուսված քուղեր, առասաններ և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից կգ 6 750 000 746 130 000

28 7326 Արտադրատեսակներ սև մետաղներից կգ 855 000 1 383 375 000

29 3923 Պլաստմասսայից կոճեր կգ 200 000 305 640 000

30 3908 Պոլիամիդներ սկզբնական ձևով կգ 200 000 1 728 000 000

31 3902 Պոլիպրոպիլեն սկզբնական ձևով կգ 200 000 1 440 000 000

Ընդամենը 9,316,953,650

(հավելվածը լրաց., փոփ. 06.02.19 N 70-Ա, 29.03.19 N 309-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։