Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1064-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

23 ապրիլի 2019 թ.

ք. Երևան N 06-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1064-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «2019 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 1064-Ն հրամանի հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «4.11» կետով.

« 4.11 Եվրոպայի խորհուրդ 1 նամականիշով բացիկ II եռամսյակ 240 1 000

»:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1869-1948. ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻ. MAHATMA GANDHI» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.

2) Եվրոպայի խորհուրդ թեմային նվիրված «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ. ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ԵՎՐՈՊԱՆ. OUR RIGHTS, OUR FREEDOMS, OUR EUROPE. 1949-2019. COUNSIL OF EUROPE» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի.

3) Հրշեջներ թեմային նվիրված «ՀՐՇԵՋՆԵՐ. FIREFIGHTERS» նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1869-1948. ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻ. MAHATMA GANDHI» նամականիշը, սահմանելով անվանագինը` 650 դրամ, տպաքանակը` 40 000 հատ.

2) Եվրոպայի խորհուրդ թեմային նվիրված «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ. ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ԵՎՐՈՊԱՆ. OUR RIGHTS, OUR FREEDOMS, OUR EUROPE. 1949-2019. COUNSIL OF EUROPE» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը՝ 240 դրամ, տպաքանակը՝ 1000 հատ.

3) Հրշեջներ թեմային նվիրված «ՀՐՇԵՋՆԵՐ. FIREFIGHTERS» նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 330 դրամ, տպաքանակը՝ 30 000 հատ:

Նախարար Հ. Արշակյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարի

2019 թ. ապրիլի 23-ի

թիվ 06-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարի

2019 թ. ապրիլի 23-ի

թիվ 06-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարի

2019 թ. ապրիլի 23-ի

թիվ 06-Ն հրամանի

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։