Հոդված 9
Հոդված 9
Միության գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ճշգրտում իրականացնելու անհրաժեշտության դեպքում լիազորված մարմինները Հանձնաժողով են ուղարկում անդամ պետությունների գազի, նավթի և նավթամթերքների ճշգրտված ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռները:
Միության ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ճշտումը կարող է իրականացվել տարին մեկ անգամ՝ մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով անդամ պետությունների գազի, նավթի արդյունահանման, գազի և նավթամթերքների արտադրության ու սպառման փաստացի փոփոխությունները: