Անցնել բովանդակությանը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ԳՈՒԺԱՆ ԸՆԴԴԵՄ ՄՈԼԴՈՎԱՅԻ ԳՈՐԾՈՎ

Վճիռընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

«Հետևյալը, inter alia, չի հանդիսանում աշխատանքից ազատելու վավեր պատճառ.

(c) օրենքների կամ ենթաօրենսդրական ակտերի ենթադրյալ խախտումների առնչությամբ գործատուի դեմ գանգատ ներկայացնելը կամ նրա դեմ վարույթի մասնակցելը կամ իրավասու վարչական մարմիններին դիմելը,…»։

44. Կոռուպցիայի դեմ Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան, որը Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 2003թ. հոկտեմբերի 31-ի 58/4 բանաձևով և ուժի մեջ է մտել 2005թ. դեկտեմբերի 14-ին, գործին առնչվող մասով սահմանում է.

«Հոդված 33

Հայտարարություն կատարող անձանց պաշտպանությունը

Յուրաքանչյուր մասնակից պետություն պետք է ներպետական իրավական համակարգում ներառի համապատասխան միջոցառումներ` ապահովելու համար պաշտպանությունն ընդդեմ ցանկացած չարդարացված վերաբերմունքի այն անձանց հանդեպ, որոնք բարեխղճորեն և ողջամիտ հիմքերով իրավասու մարմիններին զեկուցում են Կոնվենցիայով սահմանված հանցագործություններին վերաբերող փաստերի մասին»։

Վճիռը կայացնելու պահին Կոնվենցիան ստորագրվել էր 140 երկրների և վավերացվել` 77 երկրների կողմից, բացառությամբ Մոլդովայի:

C. Եվրոպայի խորհրդի նյութերը

45. Եվրոպայի խորհրդի` Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի 1999թ. հունվարի 27-ի կոնվենցիան գործին առնչվող մասով սահմանում է.

«Նախաբան

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և կոնվենցիան ստորագրած այլ պետությունները սույնով,

Ընդգծելով, որ կոռուպցիան վտանգում է իրավական պետությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, խաթարում է լավ կառավարումը, արդարացիությունը և սոցիալական արդարությունը, խեղաթյուրում է մրցակցությունը, կանխում է տնտեսական զարգացումը և վտանգում է ժողովրդավարական ինստիտուտների կայունությունը և հասարակության բարոյական հիմքերը,

Համաձայնում են սույնի շուրջ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։