Հոդված 22. Արդարադատության հետ համագործակցողների և վկաների պաշտպանությունը
Հոդված 22. Արդարադատության հետ համագործակցողների և վկաների պաշտպանությունը
Յուրաքանչյուր մասնակից պետություն ընդունում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել արդյունավետ և պատշաճ պաշտպանություն ապահովելու համար.
a. այն անձանց համար, ովքեր հայտնում են 2-14-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների մասին կամ որևէ այլ կերպ համագործակցությամբ քննչական կամ դատախազական մարմինների հետ,
b. այդ հանցագործությունների կապակցությամբ ցուցմունք տվող վկաների համար»։
Այս Կոնվենցիայի Բացատրական զեկույցը 22-րդ հոդվածի վերաբերյալ նշում է.
«111. …«վկա» բառը նշանակում է անձ, ով տիրապետում է Կոնվենցիայի 2-14-րդ հոդվածներով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների կապակցությամբ քրեական գործի վարույթին առնչվող տեղեկատվության»։
Այս Կոնվենցիան Մոլդովայի կողմից ստորագրվել է 1999թ. հունիսի 24-ին և նրա համար ուժի մեջ է մտել 2004թ. մայիսի 1-ին:
46. Եվրոպայի խորհրդի` Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի 1999թ. նոյեմբերի 4-ի կոնվենցիան գործին առնչվող մասով նախատեսում է.
«Նախաբան
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, այլ պետություններ և Եվրոպական համայնքը, ստորագրելով Կոնվենցիան,
…
Ընդգծելով, որ կոռուպցիան վտանգում է իրավական պետությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, արդարացիությունը և սոցիալական արդարությունը, կանխում է տնտեսական զարգացումը և վտանգում է շուկայական տնտեսության պատշաճ և արդար գործունեությունը,
Գիտակցելով անհատների, կազմակերպությունների և պետությունների, ինչպես նաև միջազգային հաստատությունների վրա կոռուպցիայի բացասական հետևանքները,
…
Համաձայնում են սույնի շուրջ.
…