Անցնել բովանդակությանը

Հոդված 9. © Աշխատողների պաշտպանությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9© Աշխատողների պաշտպանությունը

Յուրաքանչյուր մասնակից պետություն պետք է իր ներպետական իրավունքում նախատեսի համապատասխան պաշտպանություն ընդդեմ այն աշխատակիցների ցանկացած չարդարացված պատասխանատվության, ովքեր ունեն կոռուպցիայի վերաբերյալ կասկածի ողջամիտ հիմքեր« և ովքեր իրենց այդ կասկածի վերաբերյալ բարեխղճորեն հայտնում են իրավասու անձանց կամ մարմինների»։

Այս Կոնվենցիայի Բացատրական զեկույցը 9-րդ հոդվածի վերաբերյալ նշում է.

«66. Այս հոդվածն առնչվում է այն անհրաժեշտությանը, որ յուրաքանչյուր մասնակից պետություն պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու համար այն աշխատողներին, ովքեր բարեխղճորեն և ողջամիտ հիմքերով կոռուպցիոն պրակտիկայի կամ վարքագծի մասին հայտնել են պատասխանատու անձանց:

67. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածով նախատեսված` աշխատողների պաշտպանության անհրաժեշտ միջոցներին, մասնակից պետությունների օրենսդրությունները, օրինակ, կարող են նախատեսել, որ գործատուները պետք է փոխհատուցում տրամադրեն այն աշխատակիցներին, ովքեր չարդարացված պատասխանատվության զոհ են դարձել:

68. Գործնականում կոռուպցիայի դեպքերը դժվար է հայտնաբերել և հետաքննել, և նման հանցագործություններում ներգրավված անձանց աշխատակիցները կամ գործընկերները (պետական կամ մասնավոր) հաճախ այն անձինք են, ովքեր առաջինն են հայտնաբերում դրանք կամ կասկածում, որ ինչ-որ բան այն չէ:

69. «Համապատասխան պաշտպանություն ընդդեմ ցանկացած չարդարացված պատասխանատվության» արտահայտությունը նշանակում է, որ աշխատողի ցանկացած պատասխանատվություն, որին նա ենթարկվել է իրավասու մարմիններին կոռուպցիայի դեպքի վերաբերյալ տեղեկություն հայտնելու համար, Կոնվենցիայի հիման վրա արդարացված չէ: Նման չարդարացված պատասխանատվության օրինակներ կարող են լինել աշխատանքից ազատելը կամ որևէ կերպ նրանց առաջխաղացմանը խոչընդոտելը:

70. Պետք է հստակեցվի, որ չնայած ոչ ոք չի կարող գործատուներին խոչընդոտել իրենց աշխատակիցների նկատմամբ տվյալ գործի հանգամանքների նկատմամբ կիրառելի համապատասխան դրույթների համաձայն (աշխատանքային իրավունքի ոլորտում) պատասխանատվության միջոցներ կիրառելու, գործատուները չպետք է իրենց աշխատակիցների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառեն սոսկ այն հիմքով, որ վերջիններս իրենց կասկածների մասին հայտնել են իրավասու անձանց կամ մարմինների:

71. Ուստի այն պաշտպանությունը, որը մասնակից պետություններից պահանջվում է ապահովել, պետք է աշխատակիցներին խրախուսի հայտնելու իրենց կասկածներն իրավասու անձանց կամ մարմինների: Անշուշտ, շատ դեպքերում, կոռուպցիոն գործունեության վերաբերյալ տեղեկություն ունեցող շատ անձինք խուսափում են այդ մասին հայտնելուց` վախենալով բացասական հետևանքներից:

72. Այնքանով, որքանով վերաբերում է աշխատողներին, այս պաշտպանությունը տրամադրվում է միայն այն աշխատողներին, ովքեր ունեն իրենց կասկածները հայտնելու ողջամիտ հիմքեր և հայտնում են բարեխղճորեն: Այլ կերպ ասած, այն կիրառվում է միայն իրական և ոչ թե մտածված դեպքերում»։

Այս Կոնվենցիան Մոլդովայի կողմից ստորագրվել է 1999թ. նոյեմբերի 4-ին և նրա համար ուժի մեջ է մտել 2004թ. հուլիսի 1-ին:

47. Պետական ծառայողների վարքագծի կանոնների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2000թ. մայիսի 11-ի 2000 (Rec(2000)10) հանձնարարականը` այնքանով, որքանով առնչվում է գործին, նախատեսում է.

«Հոդված 11

Հաշվի առնելով պաշտոնական տեղեկատվության մատչելիության իրավունքը` պետական ծառայողը պարտավոր է պատշաճորեն վերաբերվել իր կողմից կամ իր աշխատանքի ընթացքում ձեռք բերված տեղեկատվությանը` պահպանելով անհրաժեշտ խորհրդապահությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։