Հոդված 142
Հոդված 142
«1) Հանրային վարչակազմի գույքային պատասխանատվության վերաբերյալ վարույթ կարող է հարուցվել բարձրագույն մարմնի կողմից կամ շահագրգիռ անձանց հայցապահանջի միջոցով:
(...)
5. (...) այդ իրավունքի վաղեմության ժամկետը մեկ տարի է` սկսած այդ փաստի վրա հասնելու կամ փոխհատուցման ենթակա գործողության կատարման կամ վնասի առաջացման պահից: Անձին ֆիզիկական կամ հոգեկան վնաս պատճառելու դեպքում վաղեմության ժամկետն սկսում է ընթանալ նրանց բուժման կամ վերոնշյալ փաստերի ժամկետները որոշելու պահից:
6) Գույքային պատասխանատվության վերաբերյալ դատավարություններում վարչական որոշումը, անկախ հարաբերության հանրային կամ մասնավոր լինելուց, սահմանափակվում է վարչական միջոցով (...)»:
ՕՐԵՆՔԸ
I) ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
35) Դիմողը փաստարկել է, որ ոստիկանության աշխատակիցների անհամաչափ հակազդեցության հետևանքով վնաս է պատճառվել իր ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությանը, որի արդյունքում իրեն ծանր վնասվածքներ են պատճառվել: Նա գտել է, որ քրեական դատավարության ընթացքում չի իրացվել արդյունավետ դատաքննության իր իրավունքը, դրա շրջանակներում չի բացահայտվել ծխատար նռնակը նետած մեղավոր անձի ինքնությունը, նա պնդել է նաև, որ որևէ լրացուցիչ հետաքննություն վարչական դատական ատյանների կողմից չի իրականացվել: Նրա պնդմամբ` բարձրագույն դատական ատյանը հրաժարվել է պատճառված վնասների համար իրեն փոխհատուցում տրամադրել: Նա նշել է, որ առկա է Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածների խախտում:
Մատնանշված դրույթները հետևյալն են.