Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2004 թվականի N 1470-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 739 որոշմամբ Երևանի քաղաքապետարանի համար բացված արտաբյուջետային հաշվի միջոցների` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդի հաշվին ֆինանսավորվող` Երևանի համաքաղաքային նշանակության 2004 թվականի ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» N 153-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) որոշմամբ հաստատված նախահաշվի`

1-ին կետի «գ» ենթակետում «7,430,000.0» թիվը փոխարինել «6,834,284.2» թվով,

5-րդ կետում ամենուրեք «800,000.0» թիվը փոխարինել «950,000.0» թվով,

1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ», «է» և «ը» ենթակետերով.

« զ) «Խաչհար» և «Մոստովիկ» սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերությունների կողմից

կատարված Երևանի Պռոշյան փողոցի տրամվայի գծերի

ապամոնտաժման և ասֆալտապատման աշխատանքների

ֆինանսավորում 81,651.2

է) Մյասնիկյան հրապարակի վրա գտնվող

քաղաքապետարանի նորակառույց շենքի շահագործման

հանձնման հետ կապված լրացուցիչ աշխատանքների և

կահավորման ծախսերի ֆինանսավորում 339,064.6

ը) Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված

կաթսայատների պահպանման ծախսերի ֆինանսավորում 25,000.0

».

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-րդ կետով.

«3.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` որոշմամբ հաստատված նախահաշվի 1-ին կետի «է» և «ը» ենթակետերում նշված օբյեկտների ֆինանսավորումն իրականացնել միայն այդ օբյեկտների հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հոկտեմբերի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։