Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2019 թվականի N 460-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2019-2020 ուսումնական տարվա՝

1) ասպիրանտուրայի ընդունելության տեղերը՝

ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 140 տեղ.

բ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ.

2) դոկտորանտուրայի ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ.

3) առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի ընդունելության տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետությունում 2019-2020 ուսումնական տարվա ասպիրանտուրայի առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերի.

2) Հայաստանի Հանրապետությունում 2019-2020 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության առկա ուսուցմամբ պահուստային տեղերի բաշխումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. ապրիլի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 25-ի N 460-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

NN

ը/կ Բուհը,

գիտական կազմակերպությունը Գերատեսչական պատկանելությունը Մասնագի-տության դասիչը Մասնագիտությունը 2019-2020 ուստարի

ասպիրան-տուրա դոկտորան-տուրա

1 2 3 4 5 6 7

1. Երևանի պետական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ա.01.01 Մաթեմատիկական անալիզ 1

Ա.01.05 Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն 1

Ա.01.06 Հանրահաշիվ և թվերի տեսություն 1

Ա.01.07 Հաշվողական մաթեմատիկա 1

Ա. 01. 09 Մաթեմատիկական կիբեռնետիկա և մաթեմատիկական տրամաբանություն 2

Ա. 02.01 Տեսական մեխանիկա 1

Ա.02.04 Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա (Արցախի Հանրապետություն) 1

Ա.04.02 Տեսական ֆիզիկա 1

Ա.04.03 Ռադիոֆիզիկա 1

Ա. 04.10 Կիսահաղորդիչների ֆիզիկա 1

Ա.04.16 Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա 1

Գ.00.05 Բուսաբանություն, սնկաբանություն և էկոլոգիա 1

Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1

Ե.27.01 Էլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա (ՍԻՆՈՓՍԻՍ) 1

Է.00.02 Համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ

(1 տեղը՝ Արցախի Հանրապետություն) 2

Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1

Ը.00.08 Մաթեմատիկական տնտեսագիտություն 2

Թ.00.01 Փիլիսոփայություն 1

Թ.00.05 Կրոնի տեսություն և պատմություն 1

Թ.00.06 Մշակութաբանություն 1

Ժ.01.02 Նորագույն շրջանի հայ գրականություն. գրականության տեսություն 1

Ժ.02.01 Հայոց լեզու 1

Ժ.02.02 Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն 1

Ժ.02.07 Ռոմանագերմանական լեզուներ (անգլերեն) 2

ԺԲ.00.02 Հանրային իրավունք 1

ԺԲ.00.03 Մասնավոր իրավունք 1

ԺԲ.00.04 Դատական իրավունք 1

ԺԳ.00.01 Մանկավարժության պատմություն և տեսություն 1

ԺԵ.00.01 Դեղագիտություն 1

ԺԷ. 00.03 Կերպարվեստ. դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն 1

ԺԹ.00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն 1

ԻԲ.00.01 Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն, տեսություններ, սոցիալական տեխնոլոգիաներ և գործընթացներ 2

ԻԳ.00.01 Քաղաքական գիտության տեսություն 1

ԻԴ.03.01 Աշխարհագրություն 1

Ընդամենը՝ 39

2. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ե.02.01 Մեքենագիտություն 1

Ե.09.01 Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա, էլեկտրատեխնոլոգիաներ 1

Ե.11.17 Բժշկական նշանակության սարքեր, համակարգեր, արտադրատեսակներ 1

Ե.12.03 Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր 1

Ե.13.01 Կառավարում, կառավարման համակարգեր և դրանց տարրերը 1

Ե.13.02 Ավտոմատացման համակարգեր 1

Ե.13.03 Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր, ցանցեր, դրանց տարրերը և սարքավորումները 1

Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1

Ե.13.05 Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ 1

Ե.14.02 Միջուկային էներգետիկ կայանքներ 1

Ե.14.03 Ջերմաէներգետիկա 1

Ե.14.04 Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ 1

Ե.16.01 Նյութագիտություն 1

Ե.27.01 Էլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա (2 տեղը՝ ՍԻՆՈՓՍԻՍ) 3

ԻԴ.02.01 Օգտակար հանածոների հանքավայրերի մշակում և շահագործում 1

Ընդամենը՝ 17

3. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ը.00.01 Ընդհանուր տնտեսագիտություն 1

Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում (գործարար կառավարում՝ 2 տեղ, աշխատանքի տնտեսագիտություն) 3 1

Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում 2 2

Ը.00.08 Մաթեմատիկական տնտեսագիտություն 2

Ընդամենը՝ 8 3

4. Հայաստանի ազգային ագրարային համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ե.18.01 Բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա 1

Ե.20.01 Գյուղատնտեսության արտադրության մեքենայացում և մեքենաներ 1

Ե. 23.06 Գեոդեզիա՝ ներառյալ քարտեզագրությունը և կադաստրը 1

Զ. 01.01 Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա և ագրոքիմիա 1

ԺԶ.00.01 Անասնաբուժություն 1

Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում (ագրարային) 1

Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում 1

Ընդամենը՝ 7

5. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԴ.00.04 Սրտաբանություն 1

ԺԴ.00.06 Մանկաբուժություն 1

ԺԴ.00.15 Վիրաբուժություն (պլաստիկ) 1

Ընդամենը՝ 3

6. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ե.23.01 Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա 1

Ե.23.02 Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն 1

Ե.23.03 Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում - 1

ԺԸ.00.01 Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն 2 1

Ընդամենը՝ 4 2

7. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԳ.00.01 Մանկավարժության տեսություն և պատմություն 1

ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (օտար լեզու) 1

Ընդամենը՝ 2

8. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ժ.01.07 Արտասահմանյան գրականություն 1

Ժ.02.07 Ռոմանագերմանական լեզուներ (անգլերեն) 1

Ընդամենը՝ 2

9. Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԷ.00.03 Կերպարվեստ. դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն 1

Ընդամենը՝ 1

10. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԷ.00.02 Երաժշտական արվեստ 1

Ընդամենը՝ 1

11. Եվրոպական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտության կառավարում 1 1

ԺԲ.00.02 Հանրային իրավունք 1

Ընդամենը՝ 2 1

12. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ֆիզիկական կուլտուրա) 1

Ընդամենը՝ 1

13. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ ՀՀ կրթության և գիտության նախարարություն Է.00.05 Պատմագրություն, աղբյուրագիտություն 1

Ընդամենը՝ 1

14. Հայաստանում ֆրանսիական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1

ԺԲ.00.03 Մասնավոր իրավունք 1

Ընդամենը՝ 2

15. Հայ-ռուսական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ա.04.10 Կիսահաղորդիչների ֆիզիկա 1

Ե.12.03 Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր 1

Ժ.02.02 Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն 1

Ժ.02.04 Սլավոնական լեզուներ 1

ԺԹ.00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն 2

Ընդամենը՝ 6

16. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա ՀՀ վարչապետի աշխատակազմ Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1 1

ԺԲ.00.02 Հանրային իրավունք 1

ԻԳ.00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ, միջազգային հարաբերություններ 1

Ընդամենը՝ 3 1

17. Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ա.04.02 Տեսական ֆիզիկա 1

Ա.04.16 Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա 1

Ընդամենը՝ 2

18. Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն ՀՀ գյուղատնտեսու-թյան նախարարություն ԺԶ.00.01 Անասնաբուժություն 1

Ընդամենը՝ 1

19. Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն Ե.14.01 Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը 1

Ընդամենը՝ 1

20. «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ա.04.20 Լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա 1 1

Ընդամենը՝ 1 1

21. Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ Է.00.01 Հայոց պատմություն 1 1

Ընդամենը՝ 1 1

22. Մաթեմատիկայի ինստիտուտ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա Ա.01.01 Մաթեմատիկական անալիզ 1

Մեխանիկայի ինստիտուտ Ա.02.04 Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա 1

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1

Ե.13.05 Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ 1

Բյուրականի աստղադիտարան Ա.03.02 Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն 1

Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանու-թյան ինստիտուտ ԻԴ.01.08 Երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման մեթոդներ 1

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ Ա.04.21 Լազերային ֆիզիկա 1

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ Ա.04.07 Կոնդենսացված վիճակի ֆիզիկա 1

Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ Ե.17.01 Անօրգանական նյութերի տեխնոլոգիա 1

Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ԻԴ.01.01 Ընդհանուր երկրաբանություն 1 1

Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ Գ.00.07 Միկրոբիոլոգիա. կենսատեխնոլոգիա 1

Բուսաբանության ինստիտուտ Գ.00.05 Բուսաբանություն. սնկաբանություն. էկոլոգիա 1

«Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ Գ.00.07 Միկրոբիոլոգիա. կենսատեխնոլոգիա 1

Ֆիզիոլոգիայի ինստիտուտ Գ.00.09 Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա 1

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Գ.00.08 Կենդանաբանություն, մակաբուծաբանություն, էկոլոգիա 1

Մոլեկուլային և կենսաբանության ինստիտուտ Գ.00.03 Մոլեկուլային և բջջային կենսաբանություն 1

Գ.00.15 Գենետիկա 1

Պատմության ինստիտուտ Է.00.01 Հայոց պատմություն 1

Է.00.02 Համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ 1

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ Ա.04.03 Ռադիոֆիզիկա 1

Ա.04.10 Կիսահաղորդիչների ֆիզիկա 1

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ Է.00.04 Ազգագրություն (ազգաբանություն) 1

Արվեստի ինստիտուտ ԺԷ.00.03 Կերպարվեստ. դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն 1

Տնտեսագիտության ինստիտուտ Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1

Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ Ժ.01.01 Հայ դասական գրականություն - 1

Ժ.01.07 Արտասահմանյան գրականություն 1

Լեզվի ինստիտուտ Ժ.02.02 Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն 1

Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ Թ.00.01 Փիլիսոփայություն 1

ԺԲ.00.01 Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն 1 1

ԻԲ.00.01 Սոցիալական հետազոտությունների մեթոդաբանություն, տեսություններ, սոցիալական տեխնոլոգիաներ և գործընթացներ 1

ԻԳ.00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ, միջազգային հարաբերություններ - 1

Արևելագիտության ինստիտուտ Է.00.02 Համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ 1

Ընդամենը՝ 30 4

Պահուստային տեղեր՝ 5

Ընդհանուր' 140 13

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։