Հոդված 261
Հոդված 261
«Հանցագործության կատարման վերաբերյալ տեղեկություն ստանալիս քննիչը և դատախազն իրենց իրավասության շրջանակներում պետք է հարուցեն գործ (…)»:
263-րդ հոդվածի 1-ին կետ
«Նախաքննությունը պետք է հարուցվի քննիչին կամ դատախազին ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի կողմից հանցագործության կատարման մասին տեղեկություն ներկայացնելու, ԶԼՄ-ներով հայտարարված կամ գործի քննությունն իրականացնողի կողմից քննության ընթացքում հայտնաբերված՝ հանցագործության մասին տեղեկությունների հիման վրա (…)»:
439-րդ հոդվածի 4-րդ կետ
«Դատարանը պետք է երաշխավորի կողմերին ապացույցները ներկայացնելու և նրանց կողմից դրանք հետազոտելու գլխավոր պայմանները՝ անկողմնակալ լինելու իր պարտականությունն իրականացնելիս (…)»:
440-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետեր
«Գործի քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը պետք է ապահովի ապացույցների հետազոտություն` դրանք ուսումնասիրելու (…) կամ անհրաժեշտության դեպքում քննչական միջոցառումների արձանագրությունները կամ այլ փաստաթղթերն ընթերցելու միջոցով:
Նախնական քննության նյութերը պետք է հրապարակվեն դատաքննության ընթացքում միայն տվյալ օրենսգրքով նախատեսված դեպքերում»:
450-րդ հոդված
«Դատարանը պետք է գործը քննի ներկայացված մեղադրանքների շրջանակներում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատախազությունը փոխում է մեղադրանքները հօգուտ մեղադրյալի»:
484-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետեր
«կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ դատարանի աշխատողը պետք է ընթերցի գործի նախնական քննության ընթացքում հավաքված և քննչական միջոցառումների նյութերը: Միևնույն ժամանակ պետք է լուծվեն այդ նյութերի վերաբերելիության, թույլատրելիության հարցերը:
Կողմերի ներկայացրած փաստաթղթերը պետք է հրապարակվեն և կցվեն գործի նյութերին»:
485-րդ հոդվածի 2-րդ կետ
«Նախնական քննության ընթացքում գործի նյութեղեն կցված նյութական ապացույցները, ինչպես նաև դատարան կողմերի ներկայացրած ցանկացած նման ապացույց (…) պետք է դատարանի կողմից քննվի նիստերի դահլիճում` կողմերի մասնակցությամբ (…)»:
C. Տվյալ գործով հանցագործությունների համար ազատազրկման կիրառման՝ կողմերի ներկայացրած պրակտիկան
212. Ինչպես ներկայացվել է Կառավարության դիտարկումներում և հաստատվել է Վրաստանի Գերագույն դատարանի համապատասխան դեպարտամենտի կողմից ներկայացված պաշտոնական վիճակագրական տվյալներում, 2006 թվականին երեք անձ դատապարտվել է ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար, որոնք առաջացրել են մահ (Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 6-րդ կետ), նրանք բոլորն էլ դատապարտվել են 8 տարի ժամկետով ազատազրկման, առանց ներման իրավունքի:
213. Նույն տարի 199 անձ դատապարտվել է խմբի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությամբ դիտավորյալ կեղծ ձերբակալություն իրականացնելու համար (Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ կետ), նրանցից 105-ը դատապարտվել են պայմանական ազատազրկման: Այդ ազատազրկումների տևողությունը եղել է 1-8 տարի, 78-ը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, 36-ը՝ չորս տարի ժամկետով ազատազրկման, իսկ 44-ը՝ հինգ տարի ժամկետով ազատազրկման: 2007 թվականին միևնույն հանցագործությունների համար նախատեսված ազատազրկումները նշանակվել են 3-7 տարով:
214. Նույն 2006 թվականին 32 անձ դատապարտվել է պաշտոնեական դիրքի չարաշահման համար (Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետ), նրանցից 17-ը դատապարտվել է երկու տարի ժամկետով ազատազրկման, առանց ներման իրավունքի, իսկ 15-ը՝ պայմանական ազատազրկման: Միայն երկու դեպքում է նախատեսվել նաև պետական պաշտոններ զբաղեցնելն արգելելու պատիժ:
215. Կառավարությունը նաև ներկայացրել է մի շարք (30-ից ավելի) դատավճիռներ, որոնք կայացվել են 2006 թվականին առաջին ատյանի տարբեր դատարանների կողմից, inter alia, Քրեական օրենսգրքի վերը նշված երեք դրույթների ներքո: Այդուհանդերձ, այդ դատավճիռներում պարունակվող մեծաքանակ տեղեկությունները չեն ներկայացվել վերլուծական և հակիրճ շարադրանքով, ոչ էլ պարզ է, թե արդյոք այդ դատավճիռներն անփոփոխ են թողնվել վերադաս դատարանների կողմից և այդպիսով մտել օրինական ուժի մեջ:
216. Ի պատասխան Կառավարության դիտարկումների, դիմողները նույնպես ներկայացրել են Վճռաբեկ դատարանի կողմից 2006-2008 թվականներին կայացված մի շարք որոշումներ, որոնցով Քրեական օրենսգրքի մի շարք դրույթների հիմքով, մասնավորապես՝ 117-րդ հոդվածի 6-րդ, 143-րդ հոդվածի 2-րդ և 333-րդ հոդվածի 1-ին կետերի հիմքով ստորադաս դատարանների դատավճիռները թողնվել են անփոփոխ: Այդ հսկայական տեղեկության մեծ մասը չի ներկայացվել վերլուծական և հակիրճ շարադրանքով, ուստի` պարզապես ընկալելի է:
217. Այդուհանդերձ, այդ որոշումների թվում, ինչպես որ ներկայացրել են հենց դիմողները, առկա էր Գ.Զ.-ի գործը, որը գրավել էր Վրաստանի հասարակության ուշադրությունը: Հատկապես, ինչպես որ բացահայտվել է տվյալ գործի նյութերում, փողոցում լեզվակռվի ընթացքում տասնչորսամյա տղան գրպանի դանակով հարվածել է անծանոթի աջ ուսին: Համապատասխան դատաբժշկական եզրակացությամբ հաստատվել է, որ վնասվածքը եղել է մակերեսային և չի պատճառել լուրջ վնասվածք: Գործողությունը որակվել է որպես սպանության փորձ, և տղան Թբիլիսիի վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի մարտի 19-ի որոշմամբ դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման, առանց ներման իրավունքի: Վրաստանի վճռաբեկ դատարանն իր` 2007 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ այդ դատավճիռը թողել է անփոփոխ:
Իրավունքի հարցեր
I. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ենթադրյալ խախտում
218. Դիմողները գանգատ են ներկայացրել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո առ այն, որ իրենց որդին սպանվել է Ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, և որ համապատասխան իշխանությունները չեն իրականացրել պատշաճ քննություն: Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի՝ այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:
2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է՝
ա) ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,
բ) օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,
գ) խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար»:
219. Գտնելով, որ դիմողները բողոքել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի և նյութական և դատավարական հիմքերի ներքո՝ Դատարանը գտնում է, որ նախևառաջ նպատակահարմար է դիտարկել այդ դրույթի դատավարական հիմքը:
A. Ընդունելիություն
220. Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատներն ակնհայտորեն անհիմն չեն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Ապա Դատարանը գտնում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Ուստի դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:
B. Գործի հանգամանքներ
1. Արդյոք մահվան կապակցությամբ քննությունը եղել է արդյունավետ
(a) Կառավարության փաստարկները
221. Կառավարությունը հայտարարել է, որ դիմողների որդու մահվան կապակցությամբ քննությունը լիովին համապատասխանել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված անկողմնակալության և պատշաճության պահանջներին: Այդ քննությունն իրականացնելու պարտականությունը եղել է միայն միջոցներից մեկը, այլ ոչ թե՝ արդյունքը: Ինչ վերաբերում է անկողմնակալությանը, այն առարկել է, որ Ներքին գործերի նախարարությունն իրավասու է եղել իրականացնելու քննություն 2006 թվականի հունվարի 28-ից մինչև մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում՝ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի, քանի որ Նախարարության որևէ աշխատակցի նկատմամբ չի եղել նույնիսկ չնչին կասկած այդ ժամանակահատվածում: Նման կասկած առաջացել է միայն 2006 թվականի մարտի 5-ին, և գործն անմիջապես փոխանցվել է Գլխավոր դատախազությանը:
222. Նույնիսկ Նախարարության կողմից համապատասխան քննության իրականացման ձևը, ըստ Կառավարության, բացառում է որևէ կասկած գործի քննության անկողմնակալության առնչությամբ: Օրինակ` հանցագործության կատարման ժամանակ օգտագործված մեքենայի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկված բոլոր գործողությունները կատարվել են ժամանակին, և երբ Դ.Ա.-ն՝ Սահմանադրական անվտանգության բաժնի պետը, իր աշխատակիցներից մեկից իմացել է, որ Գ.Ա.-ն՝ իր տեղակալը, հետաքրքրված էր այդ նույն մեքենայով՝ արծաթագույն «Մերսեդես ՄԼ»-ով, որը որպես ապացույց առգրավված էր մեկ այլ հանցագործության կապակցությամբ, պետը հանգել է տրամաբանական հետևության և անմիջապես զեկուցել է Ներքին գործերի նախարարին: Իրոք, ինչպես և հետագայում, պարզվել է,որ Գ.Ա.-ն, Ա.Ա.-ն և Ա.Գ.-ն գնացել են Ներքին գործերի նախարարությունից այդ մեքենայով 2006 թվականի հունվարի 28-ին` մոտավորապես գիշերվա ժամը 1-ին, մինչդեռ համապատասխան հեռախոսազանգերի ձայնագրությունները հաստատել են, որ Գ.Ա.-ի հեռախոսն աշխատել է Օկրոկանայի գերեզմանոցի անտենաների միջոցով` գիշերվա ժամը 2-3: Այդ տեղեկությունը զեկուցվել է Ներքին գործերի նախարարին, որն իր հերթին այն փոխանցել է Գլխավոր դատախազին:
223. Ըստ Կառավարության՝ փաստը, որ որոշ ապացույցներ քննության ընթացքում այդպես էլ չեն ներառվել քրեական գործի նյութերում, մասնավորապես՝ Մ.Բ.-ի և Ա.Գ.-ի ստացած և նրանց կողմից կատարված հեռախոսազանգերի ձայնագրությունները, որոնք առգրավվել են դատարանի՝ 2006 թվականի հունվարի 31-ի և փետրվարի 1-ի որոշումների հիման վրա (տես վերը՝ կետ 185), բեկում չեն մտցրել քննության անկողմնակալ և պատշաճ ընթացքում: Դա այդպես է, քանի որ , նախ՝ բացակայող ապացույցը չուներ կարևոր նշանակություն գործի քննության համար, և երկրորդ՝ երբեք ուշ չէր կրկին հավաքել այդ տեղեկությունը, քանի որ համապատասխան հեռախոսազանգերի ձայնագրությունները մնում են բջջային հեռախոսների օպերատոր կազմակերպությունների համապատասխան տվյալների բազայում:
224. Կառավարությունը հայտնել է նաև, որ բոլոր անձինք, որոնց հետ հանցագործները հեռախոսային խոսակցություններ են ունեցել 2006 թվականի հունվարի 28-ին՝ գիշերվա ժամը 24.00-ից մինչև ժամը 15.00, իրականում պատշաճ կերպով բացահայտվել են և հարցաքննվել: Այդուհանդերձ, քանի որ պարզվել է, որ այդ անձինք կապ չեն ունեցել հանցագործության հետ, հարցաքննության ձայնագրությունները կատարվել են առանձին, խորհրդարանական (կոնֆիդենցիալ) «օպերատիվ ձայնագրիչով», որը չէր կարող բացահայտվել՝ ելնելով անձնական գաղտնիության օրինականությունից:
225. Ապա Կառավարությունը հայտնել է, որ դիմողների մտավախություններն առ այն, թե 2006 թվականի մարտի 8-23-ը չորս կասկածյալներին միասին թիվ 7 բանտախցում պահելը խախտել է քննության արդյունավետ ընթացքը՝ լիովին անհիմն են: Նրանց նույն բանտախցում տեղավորելն անհրաժեշտ էր՝ ելնելով այդ ժամանակ բանտում կատարվող վերանորոգման աշխատանքներից և ազատ բանտախցերի բացակայությունից: Քանի որ դիմողների որդու մահը երկրում առաջացրել էր քաղաքական սկանդալ, կասկածյալները չէին կարող տեղափոխվել այլ բանտեր, բացի թիվ 7 բանտից` դրա հատուկ խիստ ռեժիմի նկատառումներից ելնելով, որն ապահովում էր նրանց անվտանգությունը: Կասկածյալները չէին կարող տեղավորվել նաև այլ բանտախցերում այլ բանտարկյալների հետ մեկտեղ, քանի որ նրանք, լինելով մաֆիայի պարագլուխներ, իրական վտանգ էին ներկայացնում կալանավորված իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար: Ամեն դեպքում Կառավարությունը նշել է, որ չորս կասկածյալները հարցաքննվել են 2006 թվականի մարտի 6-ին, այն է՝ մինչև մարտի 8-ը միևնույն բանտախցում տեղավորվելը: Ավելին, չի կարելի պնդել, թե չորս կասկածյալները համաձայնեցրել են իրենց պատմությունները բանտախցում, քանի որ նրանք լռել են ողջ քննության ընթացքում:
226. Ապա Կառավարությունը հայտնել է, որ դիմողների հայտարարությունը՝ «որոշ այլ անձանց» հանցագործության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ, լիովին անհիմն է: Իրականում, ուղղակիորեն և անուղղակիորեն հանցագործության հանգամանքների հետ կապված բոլոր անձինք պատշաճ կերպով բացահայտվել են և հարցաքննվել, այդ անձանց միակարծիք ցուցմունքները համապատասխանում են այն հետևություններին, որոնք արվել են այլ ապացույցների հիման վրա: Կառավարությունը նաև նշել է, որ համապատասխան ներպետական իշխանություններն այնքան հեռու են գնացել իրենց գործողություններում, որ ճշմարտությունը բացահայտելու համար նրանք առաջարկել են չորս մեղադրյալներին գալու համաձայնության, եթե նրանք կբացահայտեին այլ հավանական կասկածյալների:
227. Կառավարությունն ավելացրել է, որ Լ.Բ.-ն չի ներկայացվել փաստաբանի կողմից ճանաչման մի շարք գործողությունների ընթացքում, քանի որ նա հրաժարվել է իր այդ իրավունքից, իսկ համապատասխան ներպետական օրենսդրությունը (Քրեական դատավարության օրենսգրքի 347-րդ հոդված) չի պարտավորեցնում իշխանություններին փաստաբան տրամադրել, ինչպես տուժողի դեպքում:
228. Ինչ վերաբերում է դիմողների՝ գործի նյութերին ծանոթանալու և քննչական միջոցառումներին մասնակցելու հնարավորությանը, Կառավարությունը նշել է, որ որպես քաղաքացիական կողմ նրանք չեն ունեցել նման իրավունք քննության ընթացքում: Այդուհանդերձ, Կառավարությունը գտել է, որ կողմերի հավասարության սկզբունքը կիրառելի չէ այս դեպքում, քանի որ այն գործում է միայն պաշտպանության և մեղադրանքի կողմերի պարագայում, այլ ոչ թե քաղաքացիական կողմի դեպքում: Վրաստանի քրեական դատավարության համակարգը, ըստ Կառավարության, իրենից չի ներկայացնում «տուժողի վրեժ հանցագործի նկատմամբ», հանցագործները պատասխանատու չեն տուժողի նկատմամբ ավելի, քան ողջ հասարակության նկատմամբ: Հետևաբար, տուժողի շահերը համընկնում են դատախազի շահերի հետ, որի մասնակցությունը բավարար է՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո տուժողի շահերը երաշխավորելու համար:
229. Այդպիսով, քաղաքացիական կողմի կարգավիճակ ստանալուց հետո տուժողը կարող էր պահանջել նաև որոշ դատավարական իրավունքներ, ինչպիսիք են քննության ընթացքի մասին տեղեկանալու իրավունքը, ինչպես նաև կարող էր աջակցել դատախազին ճշմարտության բացահայտման գործում: Այդուհանդերձ, քաղաքացիական կողմի իրավունքները չեն կարող հավասարեցվել քննության բուն կողմերի՝ մեղադրյալի և դատախազի իրավունքներին: Կառավարությունը շարունակել է, նշելով, որ տվյալ գործով առաջին դիմողը ստանալով քաղաքացիական կողմի իրավահաջորդի կարգավիճակ` իրավունք է ունեցել ներկայացնելու լրացուցիչ ապացույցներ, մասնակցելու հավաքված ապացույցների հետազոտությանը, ներկայացնելու տարբեր դատավարական միջնորդություններ՝ ներառյալ տարբեր պետական մարմինների քննությունից հեռացնելու միջնորդությունը, կարծիք ներկայացնելու քննության հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ և այլն: Կառավարությունն ավարտել է այն դիտողությամբ, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը հանգուցյալի հարազատներին չի ընձեռում գործի մինչդատական քննության ընթացքում գործի նյութերին ծանոթանալու անսահմանափակ իրավունք, և փաստը, որ տվյալ գործով առաջին դիմողն ունեցել է այդ հնարավորությունը դատական քննության փուլում, բավարար է արդյունավետ քննության համար:
230. Կառավարությունը նաև ավելացրել է, որ թվով տասնչորս ապացույցներին դիմողների չծանոթանալու հանգամանքը չի առաջացրել որևէ իրական խնդիր, քանի որ դատաքննության ընթացքում նրանք ունեցել են հնարավորություն ծանոթանալու բոլոր քննչական միջոցների գրավոր արձանագրություններին, որոնք տեսաձայնագրվել են:
231. Վերջապես, Կառավարությունը հայտարարել է, որ ազատազրկումները համապատասխանում են հանցագործների կողմից կատարված հանցագործությունների ծանրությանը, որոնք ազատ արձակվելուց հետո մի քանի տարի իրավունք չեն ունենալու զբաղեցնելու պետական պաշտոններ: Կառավարությունը նաև մեկնաբանել է, որ 2006 թվականին պաշտոնեական դիրքի չարաշահման համար Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով դատապարտված միայն մեկ անձ է ազատվել պետական պաշտոնից (տես վերը՝ կետ 214):
(b) Դիմողների փաստարկները
232. Դիմողները հայտնել են, որ Քրեական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով Ներքին գործերի նախարարությունը չպետք է իրականացներ գործով նախնական քննությունը, քանի որ կար կասկած առ այն, որ Նախարարության ավագ պաշտոնյաներ են ներգրավված այդ հանցագործության կատարման մեջ: Գործի հանգամանքները ցույց են տալիս, որ Նախարարությունը կասկածել է, որ հանցագործությանը մասնակցել են մի քանի աշխատակիցներ, մասնավորապես՝ Գ.Ա.-ն, Ա.Գ.-ն և Մ.Բ.-ն:
Դիմողները նշել են, որ բացի օբյեկտիվության և անկողմնակալության ակնհայտ բացակայությունից, քննությունը չի եղել պատշաճ հետևյալ լուրջ բացթողումների պատճառով:
233. Նախևառաջ, դիմողները բողոքել են, որ դիտարկվող գիշերը «Չարդին» սրճարանում Ներքին գործերի նախարարի կնոջ խմբի յուրաքանչյուր անդամի կողմից արված և նրանց ստացած հեռախոսազանգերի ձայնագրություններն ամբողջությամբ չեն առգրավվել իշխանությունների կողմից: Ապա նրանք նշել են, որ չորս դատապարտյալների ստացած և նրանց կողմից արված հեռախոսազանգերի ձայնագրությունների միայն մի մասն է ներառվել քրեական գործի նյութերում, և որ քննությունն իրականացնող մարմինն անհրաժեշտ չի համարել առգրավել Թբիլիսի-Կոջորի ճանապարհին տեղակայված հսկող տեսախցիկների տեսաձայնագրությունները, որոնք ցույց էին տալիս, թե ինչ է տեղի ունեցել գիշերվա ժամը 3-ից հետո: Անհրաժեշտ էր ստանալ այդ ժամից հետո արված տեսագրությունները, որպեսզի ստուգվեր` արդյոք Ներքին գործերի նախարարությունից որևէ մեկը գնացել է դեպքի վայր՝ ապացույցները վերացնելու նպատակով, թե՝ ոչ: Դիմողները նաև բողոքել են, որ քննությամբ չի բացահայտվել, թե ով է եղել 8 77 79 89 60 հեռախոսահամարի տերը, որի հետ չորս դատապարտյալները և Ներքին գործերի նախարարի կնոջ խմբից որոշ աշխատակիցներ պարբերաբար խոսել են այդ երեկոյի ընթացքում: Հատկանշական է, որ այդ համարը հավաքել է Գ.Ա.-ն` գիշերվա ժամը 2.12-ին, այն է` Սանդրո Գիրգվլիանիի և Լ.Բ.-ի առևանգումից քիչ հետո:
234. Դիմողները Դատարանի ուշադրությունն են հրավիրել նաև այն փաստի վրա, որ ստախոսները չեն հաստատել, որ եղել է որևէ վեճ իրենց որդու և Գ.Ա.-ի միջև սրճարանի մուտքի մոտ: Ավելին, քանի որ հաստատվել է, որ Օ.Մ.-ն գնացել է սրճարանից Սանդրոյի հետ միաժամանակ,ուստի նա տեսած կլիներ որևէ միջադեպ: Բացատրությունը, թե Օ.Մ.-ն գնացել է սրճարանից նախարարի կնոջ համար ծխախոտ գնելու համար, նույնպես համոզիչ չէ, քանի որ երեկույթի սկզբում Նախարարի կինն ունեցել է երկու տուփ ծխախոտ, և երկու ժամում հազիվ թե հնարավոր լիներ այդ երկու տուփ ծխախոտը վերջացնել:
235. Դիմողները կրկնել են իրենց բողոքները, որ չորս դատապարտյալները տեղավորվել են նույն բանտախցում տասնհինգ օր շարունակ` նախնական քննության ընթացքում, և այդ ապօրինի միջոցը թույլ է տվել նրանց համաձայնեցնել իրենց սուտ պատմությունները: Ավելին,բանտի տնօրինության կողմից նրանց համար ապահովված բացառիկ հարմարավետությունը նույնպես կարող է մեկնաբանվել որպես նրանց ճշմարտությունը պատմելուց հետ պահելու միջոց:
236. Դիմողները նաև բողոքել են, որ Օ.Մ.-ի նկատմամբ չի իրականացվել քրեական հետապնդում, չնայած որ նա մի քանի անգամ Լ.Բ.-ի կողմից ճանաչվել է որպես հանցագործներից մեկը: Իշխանությունները հրաժարվել են հետևելու քննության երկրորդ ուղղությանը, համաձայն որի` Գ.Ա.-ն չի ունեցել որևէ անձնական վեճ դիմողների որդու հետ, սակայն Ներքին գործերի նախարարի կնոջ խմբից ինչ-որ մեկը կանչել է Սանդրո Գիրգվլիանիին, որպեսզի պատժի Գ.Դ.-ին վիրավորելու համար: Դիմողները բողոքել են, որ քննչական մարմինները չեն տվել որևէ գնահատական այդ խիստ լուրջ հայտարարություններին:
237. Մտահոգության մեկ այլ լուրջ պատճառ էր այն փաստը, որ դիմողները քրեական գործի քննության ոչ մի փուլում չեն կարողացել ծանոթանալ տասնչորս ապացույցներին: Այդ բացթողումը ոչ միայն ապօրինի է (տես Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի (j) կետը, 439-րդ հոդվածի 4-րդ կետը, 440-րդ հոդվածը և 485-րդ հոդվածի 2-րդ կետը), այլև զրկել են նրանց հայտնաբերելու և մատնանշելու տարբեր քննչական միջոցների ձայնագրությունների և գրավոր արձանագրությունների միջև հակասությունները: Ավելին, առկա են հստակ ցուցումներ առ այն, որ գործի քննությունն իրականացնող քննիչները ոչնչացրել են ապացույցների կարևոր հատվածները: Օրինակ, քանի որ հայտնի չէր, որ քննիչները ստացել են 2006 թվականի հունվարի 31-ին Ա.Գ.-ի և Մ.Բ.-ի ստացած և նրանց կողմից արված բոլոր հեռախոսազանգերի ձայնագրությունները 2006 թվականի հունվարի 10-31-ը, որպիսի տեղեկությունը երբևէ չի ներառվել քրեական գործի նյութերում: Այդուհանդերձ, այդ տեղեկություններն ստանալու իրավունքը շատ կարևոր էր դիմողների համար, քանի որ այն կարող էր կասկածի տակ դնել քննության վարկածը կատարված հանցագործության մեջ այդ երկու անձանց ունեցած դերակատարության վերաբերյալ:
238. Ի պատասխան Կառավարության փաստարկի, դիմողները հայտնել են, որ հետապնդման իրավասու մարմինները քննություն իրականացնելիս չեն ապահովել փոխհատուցում քաղաքացիական կողմի համար` դատավարական իրավունքներն իրականացնելիս: Նախևառաջ, ոչինչ երբևէ չէր կարող վերականգնել քննության ընթացքում դիմողների կողմից գործի նյութերին չծանոթանալու բացթողումը,որի արդյունքում նրանք բացարձակապես տեղյակ չէին գործի ընթացքին և պատրաստ չէին դատական քննությանը:Նույնիսկ դատական քննության փուլում ներպետական դատարանները նրանց չեն տրամադրել բավարար ժամանակ և հնարավորություններ գործի նյութերին լիովին ծանոթանալու համար: Ավելին, պարզ է, որ դատախազության մարմինները երբևէ չեն եղել դիմողների կողմից, քանի որ չեն բավարարել նրանց բազմաթիվ միջնորդություններից որևէ մեկը՝ կապված լրացուցիչ ապացույցներ հավաքելու և իրենց տարբեր քննչական միջոցառումներին մասնակցելուն թույլ չտալու հետ: Հակառակը, գործի համապատասխան հանգամանքները հստակ ցույց են տվել, որ դատախազությունը կազմել էր միասնական ճակատ դատապարտյալների հետ մեկտեղ` ընդդեմ քաղաքացիական կողմի:
239. Դիմողները նաև բողոքել են, որ իրենց որդու սպանությունը պետք է ներպետական դատարանների կողմից որակվեր որպես դիտավորյալ սպանություն (Քրեական օրենսգրքի 109-րդ հոդված), այլ ոչ թե մարմնական վնասվածքներ, որոնք առաջացրել են մահ: Սանդրո Գիրգվլիանիին հասցված վնասվածքների բնույթը հստակ ցույց է տվել, որ հանցագործները նպատակ են հետապնդել սպանելու տուժողին՝ հարվածելով նրան դանակով: Սպանելու մտադրությունն ակնհայտ է նաև այն փաստից, որ հանցագործներից մեկը տուժողներին սպառնացել է զենքով, և նույնիսկ կրակել է: Դիմողները նաև հայտնել են, առանց հետագա բացատրությունների, որ Քրեական օրենսգրքի՝ 2006 թվականի ապրիլի 28-ի փոփոխությունները նպատակ են ունեցել մեղմացնելու չորս դատապարտյալների պատասխանատվությունը: Ապա նրանք առարկել են, որ դատապարտյալների նկատմամբ նշանակված պատիժներն ակնհայտորեն համապատասխան են հանցագործության ծանրությանը: Նկատելով, որ դատապարտյալները զրկվել են հետագայում պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից` որպես լրացուցիչ պատիժ, դիմողները հայտնել են, որ դա չի բացառում, որ հանցագործները մեկ օր կրկին կստանձնեն պետական պաշտոններ:
240. Վերջապես, մատնանշելով քրեական գործի նյութերում առկա մի շարք հատորներում տարբեր այլ փաստաթղթեր և ներկայացնելով առաջին ատյանի դատարանում գործի քննության տեսագրությունը՝ դիմողները բողոքել են քննության այլ անհամապատասխանությունների կապակցությամբ և կրկնել են, որ դատաքննությունը տարվել է անարդար ճանապարհով:
(c) Դատարանի գնահատականը
i. Ընդհանուր սկզբունքներ
241. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը Պետության վրա պարտավորություն է դնում պաշտպանել կյանքի իրավունքը՝ ապահովելով քրեական իրավունքի արդյունավետ դրույթների առկայությունը՝ կանխելու համար կյանքի դեմ ուղղված հանցագործությունները՝ հիմնվելով այդ դրույթների խախտման համար կանխարգելիչ, վերացնող և պատժիչ մեխանիզմների վրա: Այն նաև պահանջում է, որպեսզի իրականացվի արդյունավետ պաշտոնական քննություն, երբ տեղի է ունենում սպանություն: Նման քննություն իրականացնելու պարտականությունն առաջ է գալիս սպանության և այլ կասկածելի մահվան դեպքերի հետևանքով, երբ հանցագործներն անհատներ են կամ պետական մարմիններ կամ անհայտ են (տես՝ Անգելովան և Ալիևն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 55523/00, կետ 92, ՄԻԵԴ 2007‑IX և Րանցևն ընդդեմ Կիպրոսի և Ռուսաստանի, թիվ 25965/04, կետ 232, ՄԻԵԴ 2010‑... (extracts)) :
242. Քննությունը պետք է լինի արդյունավետ այն իմաստով, որ այն կարողանա հանգեցնել որոշակի փաստերի հաստատմանը և պատասխանատուների բացահայտմանն ու պատժին: Իշխանությունները պետք է ձեռնարկեն իրենց հասու պատշաճ քայլեր՝ դեպքին առնչվող անհրաժեշտ բոլոր ապացույցները ձեռք բերելու համար: Քննության վերաբերյալ եզրակացությունները պետք է հիմնված լինեն համապատասխան տարրերի պատշաճ, օբյեկտիվ և անկողմնակալ հետազոտությունների վրա: Ավելին, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջները գերակայում են պաշտոնական քննության ժամանակ, երբ դրանք կիրառվում են ներպետական դատարաններում քննություն իրականացնելիս. քննությունները, ընդհանուր առմամբ, ներառյալ դատական քննության փուլը, պետք է բավարարեն օրենքով նախատեսված կյանքի իրավունքը պաշտպանելու պոզիտիվ պարտականության պահանջներին: Չնայած ոչ բոլոր քրեական հետապնդումների համար է սահմանված բացարձակ պարտականություն` հանգելու դատապարտման կամ որոշակի ազատազրկման, քննության ցանկացած բացթողում, որը կասկածի տակ է դնում գործի հանգամանքների հաստատման և պատասխանատուների բացահայտման հնարավորությունը, չի համապատասխանում արդյունավետության պահանջին: Ներպետական դատարանները չպետք է որևէ պարագայում թույլ տան, որպեսզի կյանքի համար վտանգավոր հանցագործությունները մնան անպատիժ (տես՝ Մոիսեևն ընդդեմ Լեհաստանի, թիվ 11818/02, կետ 53, 2009թ. մարտի 24 և Իսաթ Բայրամն ընդդեմ Թուրքիայի, թիվ 75535/01, կետ 47, 2009թ. մայիսի 26):
243. Որպեսզի քննությունը լինի արդյունավետ, քննությունն իրականացնող և դրա համար պատասխանատու անձինք պետք է լինեն անկախ և անկողմնակալ թե օրենքով և թե գործնականում: Դա նշանակում է ոչ միայն դեպքերի հետ կապ ունեցողների հետ աստիճանակարգային և ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև՝ գործնական անկախություն: 2-րդ հոդվածի ներքո պահանջվող արդյունավետ քննությունը նպատակ է հետապնդում ապահովել հասարակության վստահությունն իշխանությունների նկատմամբ` վերջիններիս կողմից օրենքի պահպանման հարցում, կանխելու համար ապօրինի գործողությունների նկատմամբ հանդուրժողականության և համագործակցության դրսևորումներն այն գործերով, որոնցում ներգրավված են պետական մարմիններ կամ պաշտոնյաներ` ապահովելու համար նրանց պատասխանատվությունն իրենց պատասխանատվությամբ կատարված սպանությունների համար: Բոլոր դեպքերում տուժողի իրավահաջորդը պետք է ներգրավված լինի այդ ընթացակարգերի իրականացմանը, որոնք երաշխավորում են նրանց օրինական շահերի ապահովումը (տես՝ Ռամսահայն և այլոք ընդդեմ Նիդեռլանդների [GC], թիվ 52391/99, կետեր 321‑332, ՄԻԵԴ 2007‑..., Խայնդրավան և Ձամաշվիլին ընդդեմ Վրաստանի, թիվ 18183/05, կետեր 59-61, 2010թ. հունիսի 8, ԹԱսին Աքարն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 26307/95, կետեր 222‑225, ՄԻԵԴ 2004‑III և Գյուլն ընդդեմ Թուրքիայի, 1998թ. հուլիսի 27, կետ 82, Վճիռների և Որոշումների ժողովածու 1998-IV):
ii. Այս դրույթների կիրառումը տվյալ գործով
244. Անվիճելի է, որ դիմողների որդու մահվան առթիվ քննություն իսկապես իրականացվել է: Այդուհանդերձ, հաշվի առնելով տվյալ գործի հանգամանքները՝ Դատարանն ունի լուրջ մտահոգություններ այդ քննության լրիվության և արդյունավետության առնչությամբ, որոնք Կառավարությունը չի կարողացել փարատել ոչ իր գրավոր դիտարկումներում, ոչ էլ բանավոր ելույթներում:
Ներքին գործերի նախարարության կողմից կատարված քննության մասի վերաբերյալ
245. Դատարանը նկատում է, որ Ներքին գործերի նախարարության կողմից կատարված առաջին քննչական քայլերը 2006 թվականի հունվարի 28-ին Սանդրո Գիրգվլիանիի դին հայտնաբերելուց հետո, հաստատել են հետևյալ երկու փաստերը. այն, որ հանգուցյալի և Լ.Բ.-ի ներկայությունը «Չարդին» սրճարանում համընկել է Ներքին գործերի նախարարի կնոջ ընկերների խմբի ներկայության հետ, որը բաղկացած էր նույն Նախարարության ավագ պաշտոնյաներից, և որ այդ սրճարանից դուրս գալուց երկու տուժողների վրա որպես ոստիկաններ հարձակվել են իրենց անծանոթ անձինք (տես վերը` Լ.Բ.-ի և սրճարանի անձնակազմի կողմից քննիչին 2006 թվականի հունվարի 28-ին, 29-ին և 30-ին տրված ցուցմունքները՝ կետեր 24-30, 33 և 35): Ավելին, ինչպես բացահայտվել է Թ.Մ.-ի՝ Սանդրո Գիրգվլիանիի ընկերուհու առաջին ցուցմունքներից, ով եղել է ուղղակի կապող օղակը նրա և Ներքին գործերի նախարարի կնոջ՝ սրճարանում գտնվող ընկերների խմբի միջև, ինչպես նաև մինչև 2006 թվականի հունվարի 31-ը տարբեր ժամանակներ Գ.Ա.-ի կողմից կատարված և նրա ստացած հեռախոսազանգերի նկատմամբ քննիչի հանկարծակի հետաքրքրվածությամբ քննիչն արդեն իմացել է դիմողների որդու և վերը նշված խմբի միջև առկա կապի մասին, և ունեցել է հստակ հիմքեր կասկածելու Գ.Ա.-ին՝ Սահմանադրական անվտանգության բաժնի պետի առաջին տեղակալին (տես վերը` կետեր 40 և 41): Վերջապես, ինչպես նշել են դիմողները, որը չի հերքվել Կառավարության կողմից, հունվարի 31-ին և փետրվարի 1-ին քննիչը նաև առգրավել է հեռախոսահամարների ձայնագրությունները, որոնք օգտագործվել են Ա.Գ.-ի և Մ.Բ.-ի կողմից, որպիսի փաստն ապացուցում է, որ քննիչն արդեն իսկ ունեցել է որոշակի կասկածներ այդ ժամանակ իրավապահ մարմինների երկու աշխատակիցների նկատմամբ (տես վերը` կետեր 185 և 223):
246. Այդուհանդերձ, բացի այդ հանգամանքներից, որոնք վերաբերում են Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներին քննության սկզբնական փուլից, այդ նույն մարմինն զբաղվել է քննությամբ բավականին երկար ժամանակ՝ մինչև 2006 թվականի մարտի 5-ը (տես վերը՝ կետ 49): Այդ ընթացքում Նախարարությունը ձեռնարկել է մի շարք կարևոր քննչական գործողություններ, ինչպիսիք են համապատասխան վկաների հարցաքննությունը, հեռախոսահամարների մասին տեղեկություններ հավաքելը, որոնք գործել են այդ ժամանակ Թբիլիսիի համապատասխան անտենաներով, ներառյալ, ինչպես նշվել է վերը՝ Նախարարության պաշտոնյաների հեռախոսահամարները, Թբիլիսի-Կոջորի ճանապարհին տեղակայված հսկող տեսախցիկների տեսաձայնագրությունները, որոնց մի մասը հետագայում դարձել է առանցքային Օ.Մ.-ի՝ հանցագործության հետ կապ ունենալու հանգամանքն ստուգելու համար և այլնի հետ (տես վերը` կետեր 24-48):
247. Այդ ինստիտուցիոնալ կապը և նույնիսկ աստիճանակարգային ենթակայությունը Ներքին գործերի նախարարության ավագ աշխատակիցների և գործի քննությունն իրականացնող քննիչների միջև առավելագույնս կարևոր է, երբ գնահատվում է այն փաստը, որ Դ.Ա.-ի անմիջական վերադասը համապատասխանաբար եղել է Սանդրո Գիրգվլիանիի մահվան առթիվ քննության համար պատասխանատու անձ: Շահերի նման բախման անհամապատասխանությունը, Դատարանի կարծիքով, հետագայում առավել սրվել է այն հանգամանքով պայմանավորված, որ գաղտնի է պահվել հանրությունից. Դ.Ա.-ի՝ գործի քննության հետ կապ ունեցող միակ ցուցումը եղել է Նախարարության՝ 2006 թվականի փետրվարի 24-ի նամակի հետևանք, որն այդ ժամանակ իրենից ներկայացնում էր դասակարգված ներքին փաստաթուղթ (տես վերը՝ կետեր 10 և 50-52):
248. Ապա այդ նշումը հաստատում է, որ առնվազն 2006 թվականի փետրվարի 2-ին Դ.Ա.-ն արդեն գիտեր իր կոլեգաների՝ հանցագործության մեջ ներգրավված լինելու հնարավորության մասին, սակայն նա դեռ չէր դադարում զբաղվել գործով: Ավելին, նույնիսկ Դ.Ա.-ի ցուցմունքների վրա հիմնվելու դեպքում Դատարանը կաշկանդված է այն փաստով, որ նույնիսկ Ներքին գործերի նախարարը, իմանալով իր ստորադասների և իր կնոջ՝ հանցագործության մեջ հնարավոր ներգրավված լինելու փաստի մասին, անմիջապես չի հանել գործը Նախարարության իրավասությունից, ինչը կլիներ միակ պրոֆեսիոնալ և խելամիտ որոշումը տվյալ պարագայում, այլ ընդհակառակը՝ հանձնարարել է Դ.Ա.-ին շարունակել քննությունը (տես վերը՝ կետ 116-ը):
249. Վերը նշվածի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ Ներքին գործերի նախարարության կողմից 2006 թվականի հունվարի 26-ից մարտի 5-ը կատարված քննությունը, որի ընթացքում հավաքվել են ամենակարևոր ապացույցները, ակնհայտորեն չի եղել անկախ և անկողմնակալ, որպիսի դատավարական թերացումները խոչընդոտել են քննության ընթացքին (տես՝ Քոլեվին ընդդեմ Բուլղարիայի, թիվ 1108/02, կետեր and 212, 2009թ. նոյեմբերի 5):
Թբիլիսիի քաղաքային դատախազության կողմից կատարված քննության մասի առթիվ
250. Դառնալով Թբիլիսիի քաղաքային դատախազության կողմից կատարված քննությանն առնչվող հանգամանքներին՝ Դատարանը գտնում է, որ ամենալուրջ բացթողումներից մեկը եղել է այն, որ իշխանությունները համառորեն թույլ չեն տվել դիմողներին մասնակցել կարևոր քննչական միջոցի կատարմանը՝ չնայած նրանց ակտիվ փորձերին: Ցավոք ներպետական օրենքի և պրակտիկայի ներքո (տես՝ ՔԴՕ 69(j) հոդվածը), դիմողը չի կարողացել ծանոթանալ տվյալ գործի նյութերին քննության ընթացքում: Դատարանը ցավում է, որ դատախազության մարմինները նույնիսկ չեն տեղեկացրել դիմողներին այն հետևությունների մասին, որոնց հանգել են նրանց բացակայությամբ կատարված քննության ընթացքում (տես վերը՝ կետ 94-97, 137 և 138): Արդյունքում, դիմողները բացարձակ տեղյակ չեն եղել քննության ընթացքի մասին, ինչը լիովին զրկել է նրանց իրենց օրինական դատավարական շահերը պաշտպանելու հնարավորությունից (տես՝ Սլիմանին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 57671/00, կետեր 44 և 46-48, ՄԻԵԴ 2004‑IX (extracts), Օրհանն ընդդեմ Թուրքիայի, թիվ. 25656/94, կետ 346, 2002թ. հունիսի 18, Բեքերն ընդդեմ Թուրքիայի, թիվ 27866/03, կետ 49, 2009թ. մարտի 24 և վերը նշված Գյուլեչի գործը կետ 82):
251. Նաև Դատարանը նկատում է, որ երկրորդ քաղաքացիական կողմը՝ Լ.Բ.-ն ևս չի կարողացել արդյունավետորեն մասնակցել քննչական միջոցներին, քանի որ բացի պրոֆեսիոնալ փաստաբան չունենալուց, նա նույնպես չի ծանոթացել գործի նյութերին քննության ընթացքում: Այդուհանդերձ, լինելով հանցագործության միակ կենդանի ականատեսը, Լ.Բ.-ն եղել է անհերքելիորեն կարևորագույն տեղեկության աղբյուր, և դատարանը գտնում է, որ համապատասխան ներպետական իշխանությունները համապատասխանաբար պարտավոր են եղել ձեռնարկելու ակտիվ քայլեր ապահովելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նրա բոլոր դատավարական իրավունքների արդյունավետ իրականացման համար:
252. Քննության ընթացքում Լ.Բ.-ի խոցելի դրության ակնհայտ օրինակ է հետևյալ դրվագը: Այդ ժամանակ անտեղյակ լինելով գործի նյութերում առկա ապացույցներից, որոնք պարունակել են կասկածյալ Գ.Ա.-ի թեորիան, համաձայն որի իր ընդհարումը Սանդրո Գիրգվլիանիի հետ սկսվել է Չարդին սրճարանի մուտքի մոտ, Լ.Բ.-ն ակնհայտորեն չի իմացել, թե որքան կարևոր է եղել հստակ հիշել, արդյոք ինքը սրճարանի դռնով անցել է Սանդրո Գիրգվլիանիի և հետ, և արդյոք, ինքը տեսել է, թե ինչպես իր ընկերն ընդհարվել է որևէ մեկի հետ դուրս գալու պահին: Հետևաբար Լ.Բ.-ն լիովին անպատրաստ է եղել այդ առթիվ դատախազի համառ, սակայն ոչ հստակ հարցադրումներին պատասխանելիս: Իսկապես Դատարանը նկատում է, որ միայն դատական քննության փուլում է, որ Լ.Բ.-ն ծանոթացել է գործի նյութերին, երբ նա վերջապես հասկացել է, թե ինչու դատախազը համառորեն պնդել է այն հիպոթեզը, որ ինքը և Սանդրո Գիրգվլիանին հնարավոր է, որ դուրս են եկել սրճարանից առանձին (տես վերը՝ կետ 65, 71, 86-87 և 165):
253. Դատարանը չի կարող ստուգել այլ դրվագները, որոնցում Թբիլիսիի քաղաքային դատախազությունն իրականացրել է քննչական միջոցները լիովին խաբուսիկ եղանակով: Օրինակ, ինչպես բացահայտվել է 2006 թվականի մարտի 8-ի ճանաչման տեսագրությունից, Լ.Բ.-ն ենթադրել է, որ Օ.Մ.-ն նման է հանցագործներից մեկն: Այդուհանդերձ, դատախազը չի գրառել այդ ենթադրությունը: Ապա կրկին, 2006 թվականի մարտի 10-ի հարցաքննության ժամանակ Լ.Բ.-ն կրկնել է իր կասկածները Օ.Մ.-ի՝ հանցագործության մեջ ենթադրաբար ներգրավված լինելու առթիվ, սակայն այդ լուրջ հայտարարությանը պատասխանատվությամբ մոտենալու փոխարեն (տես՝ Բրիքնելն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 32457/04, կետեր 70 and 75, 2007թ. նոյեմբերի 27), դատախազը ձևափոխել է այդ ցուցմունքը գրավոր արձանագրության մեջ այնպես, որ անտեսվել է այդ տեղեկության իրական բովանդակությունը և կարևորությունը (տես վերը՝ կետ 80): Նմանատիպ անհամապատասխանություն Չարդին սրճարանից Սանդրո Գիրգվլիանիի գնալու հանգամանքների առթիվ Լ.Բ.-ի կողմից հայտնած տեղեկությունների և դատախազության կողմից արձանագրված տեղեկությունների միջև առկա անհամապատասխանությունների նման երևույթ է առաջ եկել 2006 թվականի մարտի 6-ի նրա առաջին հարցաքննության ընթացքում: Դատախազը չի արձանագրել Լ.Բ.-ի հայտարարությունը, համաձայն որի նրա մի ընկեր նստել է իր հետ հենց այն պահին, երբ Սանդրո Գիրգվլիանին ունեցել է թեժ զրույց Թ.Մ.-ի հետ այդ նույն սեղանի շուրջ (տես վերը՝ կետ 63 և 65): Դատարանը գտնում է, որ դա իրենից ներկայացնում է դատախազի կողմից վկայի ցուցմունքների խեղաթյուրված գրավոր արձանագրում:
254. Դատարանը ցավում է, որ անտեսելով դիմողների անընդհատ միջնորդությունները, դատախազության մարմինները չեն բացահայտել և չեն հարցաքննել քննության շահերից ելնելով, այն անձանց, որոնց հետ չորս դատապարտյալները և Ներքին գործերի նախարարի կնոջ խմբի անդամները կապ են ունեցել այդ երեկոյի ընթացքում: Նման միջոցը պարտադիր էր, որպեսզի պարզվեր դիմողների այն հայտարարությունները, որ առկա են եղել ինչ-որ խնդիրներ ուղղակի հանցագործների և սրճարանում Ներքին գործերի նախարարի կնոջ խմբի անդամների միջև: Դատարանը նկատում է, օրինակ, որ ինչպես պարզվել է գործի նյութերով, մեկ կոնկրետ հեռախոսահամար, այն է՝ 877798960, առավել հաճախ է հավաքվել այդ երեկոյի ընթացքում թե Գ.Ա.-ի կողմից, որը հանցագործներից մեկն է, և թե սրճարանում ներկա Ներքին գործերի նախարարության ավագ աշխատակիցների կողմից: Դ.Ա.-ն նույնիսկ ցուցմունք է տվել առ այն, որ այդ հեռախոսահամարը պատկանում է իրենց ընդհանուր ընկեր Մ.-ին: Այդ ցուցմունքը, իր հերթին, հակասել է հեռախոսային կազմակերպության կողմից տրված տեղեկությանը, համաձայն որի այդ հեռախոսահամարը պատկանել է ոմն Կ.Ն.-ի «Ֆալկո» ՍՊԸ-ից: Բացի այդ ակնհայտ հակասություններից, ներպետական իշխանությունները ջանք չեն գործադրել պարզելու համար, թե իրականում ով է եղել այդ հեռախոսահամարի տերը, և չեն ապահովել նրա ներկայությունը, որպես վկայի, որպեսզի քննության յուրաքանչյուր մասնակից կարողանար պարզել, թե ինչ է այդ անձը քննարկել Չարդին սրճարանում գտնվող ներքին գործերի նախարարության ավագ աշխատակիցների և Գ.Ա.-ի հետ այն ժամանակ, երբ վերջինս նախարարության իր կոլեգաների հետ միասին հանցագործություն է կատարել Սանդրո Գիրգվլիանիի և :.Բ.-ի նկատմամբ:
255. Ինչ վերաբերում է Կառավարության գնահատականին առ այն, որ քննչական մարմիններն իրոք հարցաքննել են բոլոր անձանց, որոնց հետ չորս հանցագործները հեռախոսային խոսակցություններ են ունեցել այդ ընթացքում, սակայն չեն որոշել ներառել այդ տեղեկությունը գործի նյութերի մեջ, Դատարանը գտնում է, որ եթե դա այդպես է, ապա այդ տեղեկությունն առավել կվատթարացնի դրությունը: Իրոք, կառավարության դիրքորոշումը հաստատում է դիմողների բողոքը, որն իրենք փորձել են հաստատել ներպետական մակարդակով, կապված այն հանգամանքի հետ, որ քննիչները թաքցրել են կարևոր ապացույցները (տես վերը՝ կետ 186 և 224): Դատարանը գտնում է, որ այն անձանց բացահայտումը, որոնց հետ չորս դատապարտյալները հեռախոսային խոսակցություններ են ունեցել այդ ընթացքում, լիովին համապատասխանում է գործի պատշաճ և օբյեկտիվ քննությանը: Ինչ վերաբերում է այդ անձանց անձնական կյանքի անձեռնմխելիությանը, բացի այդ մանրամասն և երկիմաստ փաստարկի առթիվ դժվարություններ ունենալուց, Դատարանը պարզապես կնկատեր, որ դատախազության մարմինը կարող էր դիմողներին և ներպետական դատարաններին թույլ տված լինել, որպեսզի այդ անձինք հարցաքննվեին առնվազն որպես անանուն վկաներ (Կորնեվն և Կարպենկոն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 17444/04, կետ 56, 2010թ. հոկտեմբերի 21):
256. Դատարանն ապա նկատում է դատախազության մարմնի կողմից Սանդրո Գիրգվլիանիի մարմնի տարբեր մասերին հասցված վնասվածքների առաջացման հանգամանքները չբացատրելը, մասնավորապես՝ այն վնասվածքների, որոնք առաջացել են նրա կոկորդի վրա: Այդպիսով, քանի որ դատական բժիշկը հաստատել է, որ վնասվածքներից շատերը, ներառյալ կոկորդին հասցված ճակատագրական վնասվածքը, հասցվել են սուր ծայր և բռնակ ունեցող առարկայով, հավանաբար՝ դանակով, դատախազության մարմինը ջանք չի գործադրել գործի հատուկ փաստերի համատեքստում քննելու և բացատրելու, թե հստակ ինչպես և ինչպիսի սուր զենքով և չորս մեղադրյալներից ում կողմից են հասցվել այդ վնասվածքները (տես՝ Վաչկովին ընդդեմ Բուլղարիայի, թիվ 2747/02, կետ 91, 2010թ. հուլիսի 8): Դատարանը կասկած չունի, որ այդ կարևորագույն հանգամանքի բացահայտումը կարող էր, inter alia, խթան հանդիսանալ հանցագործության պատշաճ որակման համար (տես վերը՝ կետ 271 և 272): Փոխարենը, չնայած զգուշություն պահանջող լուրջ հանգամանքներին, դատախազության մարմինները պարզապես ընդունել են մեղադրյալների բացատրություններն առ այն, որ իրենք չեն օգտագործել որևէ սուր զենք, և որ Սանդրո Գիրգվլիանին կարող էր ստացած լինել այդ վնասվածքները «մետաղյա լարերով» կամ «եժեվիկայի թուփերում», որպիսի հայտարարությունն ուղղակիորեն հակասում է պրոֆեսիոնալ պետական փորձագետների եզրակացությանը, կապված վնասվածքների առաջացման պատճառների հետ (տես՝ Վելիկովան ընդդեմ Բուլղարիայի, թիվ 41488/98, կետ 73, ՄԻԵԴ, 2000‑VI):
257. Դատարանը նաև անհանգստացած է այն առումով, որ դատախազության մարմինները և Բանտի տնօրինությունը, որը ղեկավարվել է Դ.Ա.-ի եղբոր կողմից (տես վերը՝ կետ 127-129), չեն ապահովել, որպեսզի չորս մեղադրյալները պահվեն առանձին բանտախցերում, ինչը հստակորեն պահանջվել է այդ ժամանակ գործող ազատազրկման պայմանների մասին օրենքով:՝Անկախ այն բանից, արդյոք, այդ փաստը թույլ է տվել մեղադրյալներին համաձայնեցնել իրենց ցուցմունքները, Դատարանն ընդգծում է այն փաստի կարևորությունը, որ օրենքի նման ակնհայտ խախտումը հազիվ թե դրական ազդեցություն ունենար քննության նկատմամբ դիմողների և հանրության ունեցած վստահության վրա:
258. Բոլոր վերը նշված դիտարկումները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, նույնիսկ առանց համապատասխան հանգամանքներ պարզելու, որ Թբիլիսիի քաղաքային դատախազության կողմից կատարված քննության մասն ակնհայտորեն չի եղել պատշաճ, օբյեկտիվ, և ամենակարևորը՝ պարզ: Ավելին, դիմողներին և երկրորդ քաղաքացիական կողմին թույլ չտալով ծանոթանալ գործի նյութերին կամ՝ առնվազն պարբերաբար տեղեկացվել քննության ընթացքի վերաբերյալ, մի շարք այլ կոնկրետ լուրջ բացթողումների հետ միասին, թույլ չեն տվել, որպեսզի դատախազության մարմինն իրականացնի իրավահաջորդի շահերը երաշխավորելու իր պարտականությունը և ապահովելու, որպեսզի քննությունն ունենա հասարակական վստահության պահանջվող մակարդակը (տես վերը` Մեդովայի գործը, կետ 109):
Դատական քննության վերաբերյալ
259. Դատարանը գտնում է, որ դատական քննության գլխավոր թերությունը եղել է այն, որ ներպետական դատարանները մշտապես մերժել են տրամադրել դիմողներին բավարար ժամանակ և հնարավորություններ գործի նյութերին ծանոթանալու, և դրանք հետազոտելու համար՝ այդպիսով զրկելով նրանց իրենց դիրքորոշումը հստակեցնելու և դատաքննությանն արդյունավետորեն մասնակցելու հնարավորությունից: Իրոք, զարմանալի է, որ նման բարդ գործերով առաջին ատյանում դատաքննությունը տևել է ընդամենը 9 օր (տես վերը՝ կետ 146 և 171), որոնց ընթացքում հազիվ թե հնարավոր լիներ թե քաղաքացիական կողմերի, և թե նույնիսկ դատավորների համար գործի մեծածավալ նյութերը հետազոտելու համար: Շատ մտահոգող է այն փաստը, որ դիմողները չեն կարողացել հետազոտել տասնչորս ապացույց, որոնք կազմում էին գործի կորիզը, չեն կարողացել հետազոտել դրանք սկզբնական վիճակում հրապարակային և անկողմնակալ դատաքննության ընթացքում: Հանգամանքը, որ առավել կարևոր է ուղղակիորեն գնահատել վիդեոնյութերը, քան դրանց գրավոր արձանագրումը, առավել ծանրակշիռ է դառնում, հաշվի առնելով դատախազության մարմինները հակվածությամբ խեղաթյուրելու համապատասխան գրավոր նյութերում առկա փաստերը, ինչպես նշվել է վերը Դատարանի կողմից (տես վերը՝ կետ 252 և 253):
260. Որոշելով, որ մեղադրյալները, համաձայն ՔԴՕ 76-ր հոդվածի 3-րդ կետի, ունեցել են անսահմանափակ հնարավորություն հետազոտելու գործի նյութերը գործի մինչդատական քննության փուլում, դիմողները, որպես քաղաքացիական կողմ, հայտնվել են լիովին անշահավետ դրության մեջ դատական քննության փուլում: Այդուհանդերձ, Դատարանը կրկնում է, որ դեպքերի նորմալ զարգացման դեպքում քրեական գործի քննությունը անկախ և անկողմնակալ դատավորի կողմից կարող է համարվել քրեական գործով պատասխանատվության սահմանման գործընթացում արդյունավետ և ամուր երաշխիք (տես վերը` Բրեքնելի գործը, կետեր 65 և 66): Դատարանը, կիսելով դիմողների փաստարկները, նկատում է, որ տվյալ գործի հատուկ հանգամանքներում դատախազության մարմինների դատավարական իրավունքները չէին կարող կոմպենսացվել քաղաքացիական կողմի իրավունքների բացակայությամբ, քանի որ այդ մարմինը, ինչպես նշվել է վերը, ակնհայտորեն չի իրականացրել պարզ քննություն և չի ապահովել դիմողների շահերը:
261. Ավելին, վերը նշված տասնչորս ապացույցները հետազոտելու հնարավորության բացակայությունից բացի, ներպետական դատարանները նաև անտեսել են դիմողների մի շարք միջնորդությունները, կապված լրացուցիչ ապացույցներ հավաքելու հետ, որը նպատակ է հետապնդել բացահայտելու ճշմարտությունը: Օրինակ, չնայած նման տեղեկությունն անհրաժեշտ էր չորս հանցագործների և Չարդին սրճարանում Ներքին գործերի նախարարի կնոջ խմբից որոշ անձանց միջև առկա կապը,ներպետական դատարանները հրաժարվել են պատշաճ կերպով հետազոտել բոլոր հեռախոսազանգերի ձայնագրությունները, որոնք կատարվել են և ստացվել այդ երեկո վերը նշված անձանց կողմից: Ցավալի է նաև այն, որ դատարաններն անտեսել են դիմողների հայտարարություններն առ այն, որ Ներքին գործերի նախարարության և Թբիլիսիի քաղաքային դատախազության քննչական մարմինները ոչնչացրել են և կամ թաքցրել ապացույցները, քանի որ նրանք ներկայացրել են քրեական գործի նյութերում միայն հեռախոսազանգերի ձայնագրությունների ընտրված մասը, որոնք կատարվել են և ստացվել հանցագործերի կողմից, չնայած որ նրանք իրականում ունեցել են համապատասխան տեղեկություններ հեռախոսային կազմակերպությունների կողմից (տես նաև՝ դատարանի հետևությունները կետ 254-ում): Դատարանը կրկին հաստատում է այս առթիվ, որ որպեսզի մահվան առթիվ քննությունը լինի արդյունավետ, ներպետական մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն, որոնք անհրաժեշտ կլինեն ապահովելու բոլոր անհրաժեշտ ապացույցները (տես, օրինակ՝ Ռանցեվի գործը, կետ 241):
262. Դատարանը հատկապես մտահոգված է այն փաստով, որ երբ Լ.Բ.-ն իր նախկին մինչդատական ցուցմունքները կրկնել է դատաքննության ընթացքում այս ժամանակ հատկապես հստակ ձևով և թե դատախազության և թե դատական մարմինների համար, կապված այն բանի հետ, որ Օ.Մ.-ն եղել է չորրորդ հանցագործը, որը հատուկ դաժանությամբ հարձակվել է իր և Սանդրոյի վրա, այդ մարմինները, ի հակառակն, իրենց աչալուրջ լինելու պարտականության, նախընտրել են փակել աչքերը այդ լուրջ և ճշմարտանման մեղադրանքների վրա: Իշխանությունները մնացել են անբացատրելիորեն պասիվ նույնիսկ այն բանից հետո, երբ դիմողները պատճառաբանված միջնորդություն են ներկայացրել քրեական գործ հարուցել Օ.Մ.-ի նկատմամբ՝ Լ.Բ.-ի՝ ուղղակի վկայի մեղադրական ցուցմունքների հիման վրա (տես վերը՝ կետ 200): Դատարանի կարծիքով Օ.Մ.-ի նկատմամբ քրեական գործ հարուցելը, ով ներկա էր սրճարանում Ներքին գործերի նախարարի կնոջ խմբում, անհրաժեշտ էր դիմողների հայտարարությունները հստակ ստուգելու համար (տես՝ mutatis mutandis, Բրեքնելի գործը, կետեր 70-71, Կոլեվինի գործը կետ 201 և Սլիմանի գործը կետ 29):
263. Դատարանը նկատում է, որ առկա են եղել կասկածելի հանգամանքներ, որոնք եթե պատշաճ կերպով նկատվեին և գնահատվեին ներպետական դատարանների կողմից, դրանք կկարողանային լրացուցիչ պարզաբանել դիմողների՝ հանցակցության առթիվ վերը նշված հայտարարությունը: Հատկապես, չնայած որ Գ.Ա.-ն հայտարարել էր մինչդատական քննության ընթացքում, թե Օկրոկանայի գերեզմանոցից հանցագործությունը կատարելուց հետո վերադառնալու ճանապարհին ինքը զանգեր է ստացել Գ.Դ.-ից, որը հարցրել է, արդյոք ինքը միանալու է երեկույթին սրճարանում, վերջինս դատաքննության ընթացքում հարցաքննվելիս կասկածելիորեն հերքել է, թե ստացել է որևէ տեղեկություն Գ.Ա.-ի՝ խմբին այդ գիշեր միանալու առթիվ (տես վերը՝ կետ 74 և 155): Միևնույն ժամանակ, ինչպես բացահայտվել է հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններից, որոնք կազմում են քրեական գործի նյութերի մասը, Դատարանը նկատում է, որ Գ.Դ.-ն և Գ.Ա.-ն իրոք կապի մեջ են եղել այդ գիշեր ժամը 1.50, 1.56, 2.01 և 2.05: Այդպիսով Դատարանը գտնում է, որ խիստ ցավալի է, որ ներպետական իշխանությունները չեն բացատրել Գ.Ա.-ի Գ.Դ.-ի ցուցմունքների միջև առկա ակնհայտ հակասությունները և նրանց չհամապատասխանելը հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների արդյունքում հաստատված փաստերին:
264. Հուշագրավ է, որ նույնիսկ Գ.Ա.-ի սեփական պատմությունը Սանդրո Գիրգվլիանիի հետ ընդհարվելու պատճառների առթիվ ցույց են տվել, որ դիմողների որդին պետք է որ անշնորք վարված լիներ և ունենար ակնհայտ կոնֆլիկտներ գոնե Ներքին գործերի նախարարության որոշ աշխատակիցների հետ, և հատկապես՝ Գ.Դ.-ի հետ: Գ.Ա.-ն ասել է, որ ինքը լսել է, թե ինչպես Սանդրո Գիրգվլիանին վիրավորել է Գ.Դ.-ի մորը և «ԿԳԲ-ականների մայրերին», որոնք նստած են եղել սրճարանում: Խելամիտ դիտարկողը Գ.Ա.-ի ցուցմունքներից հետևություն կաներ, որ Սանդրո Գիրգվլիանին պետք է, որ ճանաչեր այն մարդկանց, որոնք ինքը վիրավորանքներ է հասցրել: Մեկ այլ հանգամանք, որ հիմնավորում է այն հիպոթեզը, որ պետք է, որ որոշ կապ և թաքնված թշնամություն լիներ դիմողների որդու և Գ.Դ.-ի միջև, հիմնավորվում է Թ.Մ.-ի հետ ունեցած առանձնազրույցով, երբ Սանդրո Գիրգվլիանին վիրավորական է արտահայտվել Ներքին գործերի նախարարության խոսնակի մասին՝ անվանելով նրան «համասեռամոլ» (տես վերը՝ կետ 71, 101 և 158):
265. հետագայում ուսումնասիրելով հեռախոսազանգերի ձայնագրությունները, որոնք կազմում են քրեական գործի նյութերի մասը, Դատարանը նաև նկատել է, որ Սանդրո Գիրգվլիանի նկատմամբ վատ վերաբերմունքը պետք է որ դրսևորված լիներ գիշերվա 2.12-2.54, քանի որ այդ ընթացքում Գ.Ա.-ն գտնվել է Օկրոկանայի գերեզմանոցի մոտակայքում: Այդ ձայնագրությունները հաստատում են, որ ինչ-որ մեկը կապնվել է Գ.Դ.-ի հետ Դ.Ա.-ի համարով գիշերվա 2.08, 2.17, 2.23 և 2.25: Այդպիսով, Դատարանը կաշկանդվում է այն փաստով, որ ոչ դատախազությունը ոչ էլ ներպետական դատարանները չեն փորձել պարզել, թե Ներքին գործերի նախարարի կնոջ խմբից ով է՝ Դ.Ա.-ն, բջջային հեռախոսի տերը, թե գուցե Օ.Մ.-ն է (քանի որ Դ.Ա.-ի սիմ քարտը դրված է եղել վերջինիս բջջային հեռախոսի մեջ, տես վերը՝ կետ 114) զանգահարել Գ.Ա.-ին նման կասկածելի համառությամբ, 9,6 և 2 րոպե ինտերվալով հստակ այն ժամանակ, երբ վերջինս Նախարարության իր կոլեգաների հետ միասին առևանգել են Սանդրո Գիրգվլիանիին և Լ.Բ.-ին և գտնվել է Օկրոկանայի ճանապարհին կամ արդեն ծեծելիս է եղել տուժողներին:
266. Դատարանը ցավում է, որ այս կարևորագույն հանգամանքների անտեսումից բացի, իշխանությունները աչք են փակել դիմողների՝ հանցակցության առթիվ արած հայտարարությունների վրա՝ կապված Ներքին գործերի նախարարի կնոջ խմբի որոշ անդամների և հանցագործության ուղղակի կատարողների միջև: Նման թերացումը ներպետական իշխանությունների կողմից ընդունելի է Դատարանի համար, քանի որ քննությունն արդյունավետ լինելու համար իր հետևությունները պետք է միշտ հիմնված լինեն համապատասխան տարրերի պատշաճ, օբյեկտիվ և անկողմնակալ հետազոտությունների վրա: Քննության ակնհայտ ուղղությանը չհետևելը կասկածի տակ է դնում քննիչների կողմից գործի հանգամանքների և մեղավոր անձանց բացահայտման կարողությունը (տես՝ Կոլեվինի գործը, կետ 201 և Վելիկովայի գործը, կետ 82):
267. Վերը նշված դիտարկումների լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ դիմողները կամայականորեն զրկվել են դատական քննությանն արդյունավետորեն մասնակցելու իրավունքից, և որ այդ քննության կատարումը հաստատել է ներպետական իշխանությունների ակնհայտ խուսափելը 2006 թվականի հունվարի 28-ին Սանդրո Գիրգվլիանիի առևանգման և սպանության հանգամանքների առթիվ ողջ ճշմարտության օբյեկտիվ և վերջնական բացահայտումից:
Դատապարտված անձանց պատժի համապատասխանության վերաբերյալ
268. Դատարանը հիշեցնում է, որ չնայած ինքը մեծապես հիմնվում է ազգային դատարանների որոշման վրա, կապված վատ վերաբերմունքի և սպանության գործերով սանկցիաների ընտրության հետ, այդուհանդերձ, նա որպես կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների՝ երկու ամենահիմնարար դրույթների պաշտպանության պատասխանատու, պետք է վերանայի և միջամտի կատարված հանցագործության և նշանակված պատժի ակնհայտ անհամաչափության դեպքում: Հակառակ դեպքում Պետության՝ արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությունը կիմաստազրկվի և վերը նշված դրույթներով նախատեսված իրավունքները ոչ արդյունավետ կդառնան պրակտիկայում (տես՝ Նիկոլովան ընդդեմ Բուլղարիայի 7888/03, կետ 61, 2007թ. դեկտեմբերի 20, Ֆադիմեն և Թուրան Կարաբուլութն ընդդեմ Թուրքիայի, թիվ 23872/04, կետ 46, 2010թ. մայիսի 27 և Օքալին ընդդեմ Թուրքիայի, թիվ 52067/99, կետեր 73-76, ՄԻԵԴ 2006‑XII (extracts)): Տվյալ գործով Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է անդրադառնալ ոչ միայն պատիժների խստությանը, որոնք նշանակվել են ներպետական դատարանների կողմից, այլ նաև դրանց կատարման հանգամանքներին:
270. Դատարանը նկատում է, որ Ներքին գործերի նախարարության չորս աշխատակիցների նկատմամբ նշանակված պատիժների հարցը, ըստ էության, առնչվում է ներպետական դատարանների կողմից հանցագործությունների քրեական որակմանը: Ակնհայտ է, որ սովորաբար Դատարանի խնդիրը չէ ստուգել, արդյոք, պատիժը հստակորեն համապատասխանում է քրեական օրենքի դրույթներին կամ՝ որոշել, պաշտոնատար անձանց անձնական պատասխանատվության աստիճանը: այդուհանդերձ, հաշվի առնելով կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված՝ պետական մարմինների ձեռքով կատարված սպանության գործերով խիստ ուշադրության իր պարտականությունը, անկախ այն բանից, արդյոք, այդ մարմինները գործել են իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս, թե՝ ոչ, Դատարանը չի կարող վերստուգել փաստը, որ քննչական մարմինները արդյունավետորեն չեն պատրաստել համապատասխան ապացուցողական հիմքը կամ որ ներպետական դատարանները ջանք չեն գործադրել պարզելու իրենց որոշումներում վերաբերմունքի հստակ բնույթը, որը հանգեցրել է մահվան (տես, օրինակ, Վելիկովայի գործը, կետ 73 և Օկալիի գործը, կետ 73):
271. Օրինակ, Դատարանը նկատում է, որ հերձման արձանագրությունը և այլ ապացույցներ ցույց են տվել, որ մինչ մահը վրա հասնելը սանդրո Գիրգվլիանին մերկ է եղել գոտկատեղից վեր և ստացել է մի շարք վնասվածքներ իր մարմնի տարբեր մասերին՝ սուր, սրածայր, բռնակ ունեցող առարկայով, ենթադրաբար՝ դանակով: Դատախազությունը և դատական մարմինները գտել են, որ նրա մահը պատճառվել է չորս հանցագործների գործողությունների արդյունքում: Այդ երկու հաստատված փաստերի միակ հնարավոր տրամաբանական հետևությունն այն է, որ հանցագործները նախևառաջ մերկացրել են Սանդրո Գիրգվլիանիին Օկրոկանայի գերեզմանոցում, ինչը ինքնին դիտավորյալ նվաստացնող վերաբերմունքի դրսևորում է, ապա խմբից առնվազն մեկը սկսել է դիտավորյալ հարվածել նրան չպարզված սուր զենքով:
272. Ավելի մոտ դիտարկելով այդ վնասվածքների բնույթը – մի քանիսն ունեն 4-15 սմ երկարություն ողջ մարմնով մեկ, ներառյալ՝ կոկորդին հասցված խորը վերքերը, որոնցից մեկն էլ եղել է մահացու՝ վնասելով կոկորդը (մանրամասների համար տես վերը՝ կետ 20-22) - Դատարանը պարզապես չի կարող չեզրակացնել, որ Սանդրո Գիրգվլիանին ենթարկվել է հատկապես դաժան, կյանքի համար վտանգավոր, անմարդկային վերաբերմունքի: Ավելին, երբ հանցագործները զոհի մարմնի կոկորդի նման խոցելի հատվածում հասցրել են 12 անգամ հարվածներ, միակ հիմնավոր հետևությունն է, որ հանցագործները ակնհայտորեն նպատակ են ունեցել Սանդրո Գիրգվլիանիին զրկել կյանքից: Մեկ այլ տարր, որն ընդգծում է դիտավորյալ հարձակման կյանքի համար վտանգավոր բնույթը առնվազն հանցագործներից մեկի կողմից զենքով սպառնալը և դրա գործադրումը: Բոլոր այդ հանգամանքների լույսի ներքո Դատարանը ցավում է, որ հանցագործությունը որակելիս և 7-8 տարվա ազատազրկում նախատեսելիս բացակայել է պատժի համապատասխանության պահանջը և ներպետական դատարանները հաշվի չեն առել այնպիսի ակնհայտ ծանրացնող հանգամանքներ, ինչպիսիք են զոհի նկատմամբ գործադրված վերաբերմունքի նվաստացնող և առանձնակի դաժան բնույթը:
273. Ցանկացած դեպքում, այնքան հանցագործների նկատմամբ նշանակված սկզբնական պատիժները չեն խնդրահարույց, որքան այդ պատիժների կիրառման ձևը: Դատարանը զարմացած է այն փաստով, որ 20058 թվականի նոյեմբերի 24-ին Վրաստանի նախագահը տեղին է համարել ներում շնորհել պետական պաշտոնյաներին, որոնք դատապարտվել էին նման սարսափելի հանցագործության համար՝ նվազեցնելով նրանց պատիժը կիսով չափ: Ապա, բանտի տնօրինությունը երաշխավորել է և ներպետական դատարաններն ազատ են արձակել դատապարտվածներին: Կառավարությունը նշել է հացագործներին՝ հանրության ուշադրության ներքո պահելու անհրաժեշտությունը (տես վերը՝ կետ 229): Դատարանը նկատում է այդ առթիվ, որ վրացական հանրությունից սպասվում էր, որ այն կընդունի փաստը, որ 3 տարի 6 ամիս տևած ազատազրկումը (տես վերը՝ կետ 61 և 205) բավարար պատիժ է Ներքին գործերի նախարարության աշխատակիցների համար, որոնք այլասերաբար վատ վերաբերմունք են դրսևորել , ապա սպանել անմեղ մարդու:
274. Այդուհանդերձ, Դատարանը գտնում է, որ երբ պետական մարմինը, հատկապես՝ իրավապահ մարմնի աշխատակիցը, դատապարտվում է կոնվենցիայի 2-րդ հոդվածը խախտող հանցագործության համար, ներում շնորհելը դժվար թե կարող է համապատասխանել պատշաճ պատժի պահանջին (տես՝ mutatis mutandis, Օկալիի գործը, կետ 76 և Աբդուլսամեթ Յամանն ընդդեմ Թուրքիայի, թիվ 32446/96, կետ 55, 2004թ. նոյեմբերի 2): Հակառակը, Դատարանն սպասում է, որ Պետությունը պետք է լինի առավել խիստ, երբ պատժում է սեփական իրավապահ մարմնի աշխատակցին այդպիսի լուրջ կյանքի համար վտանգավոր հանցագործություն կատարելու համար, քան սովորական հանցագործներին, քանի որ անձնական քրեաիրավական պատասխանատվության խնդիրը չէ միայն այդ դեպքում առկա, այլ նաև քննարկվում է պետության պարտականությունը պայքարելու իր պետական ծառայողների իրավագիտակցության բարձրացման համար և նպաստեն, որպեսզի հասարակությունը տածի հարգանք իրավապահ համակարգի նկատմամբ (mutatis mutandis, Nikolova and Velichkova, cited above, « 63): Այս առթիվ Դատարանը գտնում է, որ որպես սկզբունք, լիովին անտեղին կլինի և հանրության համար սխալ ազդակ կհանդիսանա, եթե շատ լուրջ հանցագործության համար դատապարտված հանցագործները հետագայում իրավունք ունենան զբաղեցնելու պետական պաշտոններ (տես՝ Թուրքմենն ընդդեմ Թուրքիայի, թիվ 43124/98, կետ 53, 2006թ. դեկտեմբերի 19 և Աբդուլսամեթ Յամանի գործը, կետ 55):
275. Վերը նշվածի լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանների կողմից ի սկզբանե նշանակված պատիժները, որոնք փաստացիորեն կատարվել են համապատասխան ներպետական մարմինների կողմից, չեն ապահովել կատարված հանցագործության համար պատշաճ պատժի կատարում: Այդ անհիմն բացթողումը զրկել է չորս հանցագործների քրեական հետապնդումը հատուցման արդյունքից՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո (տես՝ Նիկոլովան և Վելիչկովայի գործը, կետեր 58-64 և 75):
Եզրափակիչ դիտողություններ
276. ի մի բերելով իր վերը նշված հետևությունները՝ Դատարանը կրկնում է, որ Սանդրո Գիրգվլիանիի մահվան առթիվ կատարված քննությունը ակնհայտորեն չի համապատասխանել անկախության, անկողմնակալության, օբյեկտիվության և պատշաճության պահանջներին: Հակառակը, գործի համապատասխան հանգամանքները թույլ են տալիս Դատարանին եզրակացնելու, որ ներպետական իշխանությունները զուրկ են եղել պարզությունից: Եթե նույնիսկ որոշ մարմինների բացթողումներ ինքնին բավարար չէին լինի քննության ոչ պատշաճ լինելու մասին հետևություն անելու համար, դրանց միաժամանակյա առկայությունը, միասնական ազդեցությունը ավելի քան բավարար է: Իրոք, Դատարանը զարմանում է, թե ինչպես պետական իշխանության տարբեր ճյուղեր, այն է՝ Ներքին գործերի նախարարությունը, կապված քննության սկզբնական թերությունների հետ, դատախազությունը, կապված քննության մնացած բացթողումների հետ, բանտային տնօրինությունը, կապված մեղադրյալներին միևնույն բանտախցում տեղավորելու հետ, ներպետական դատարանները, կապված թերի դատաքննության և դատապարտյալներին ժամկետից շուտ ազատ արձակելու հետ, Վրաստանի նախագահը, կապված անհիմն ներում շնորհելու հետ, և այլն, բոլորը գործել են ի վնաս արդարադատության շահերի, որը պետք է տեղի ունենար այդ զզվելի հանցագործության առթիվ:277. Այդուհանդերձ, Դատարանը կրկնում է, որ երբ կասկածելի մահը պատճառվել է պետական աշխատողների ձեռքով, հատկապես խիստ վերաբերմունք պետք է դրսևորվի ներպետական մարմինների կողմից քննությունն իրականացնելիս: Հակառակ դեպքում Պետությունը կրում է անպատժելիության մթնոլորտ ստեղծելու ռիսկ, որը կարող է խթան հանդիսանալ սարսափելի հանցագործությունների ավելացման համար, ինչպես տվյալ գործով է:
278. Այդ իսկ պատճառով տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա դատավարական իմաստով:
2. Արդյոք մահվան համար Պետությունը կրում է պատասխանատվություն, թե՝ ոչ:
(a) Կողմերի փաստարկները
279. Կառավարությունը հայտարարել է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, քանի որ նախևառաջ, ներպետական մարմինների կողմից կատարված մանրակրկիտ քննության արդյունքները հաստատել են, որ դիմողների որդին կյանքից չի զրկվել «դիտավորյալ»՝ Կոնվենցիայի այդ դրույթի 1-ին կետի իմաստով: Դիտավորության բացակայությունը հաստատվել է այն փաստով, որ երբ Պկրոկանայի գերեզմանոցում դիմողների որդին փախել է իր վրա հարձակվածներից, նրանցից մեկը կրակել է օդ, այլ ոչ թե նրա ուղղությամբ:
280. Երկրորդ, Կառավարությունը առարկել է, որ հանցագործները չեն գործել ի պաշտոնե, երբ տեղի է ունեցել այդ հանցագործությունը, այլ նրանք հանդես են եկել, որպես մասնավոր անձիք: Նրանք պատճառել են դիտավորյալ մարմնական վնասվածքներ վրեժից դրդված, բացառապես անձնական պատճառներով, այլ ոչ թե ոստիկանի լիազորությունների շրջանակներում; նրանք չեն գործել իրենց վերադասների հրամանով: Հակառակը, այդ հանցագործությունը տեղի թ ունեցել իրենց ընկերոջ ծննդյան տոնին մասնակցելուց հետո: Հետևաբար, Կառավարությունը նշել է, որ տվյալ իրավիճակը տարբերվել է այն իրավիճակներից, որոնք առկա են եղել, օրինակ հետևյալ գործերով. Լեոնիդիսն ընդդեմ Հունաստանի (թիվ 43326/05, կետեր 58-66, 2009թ. հունվարի 8) և Կարագյանոպուլոսն ընդդեմ Հունաստանի (թիվ 27850/03, կետեր 56-64, 2007թ. հունիսի 21):
281. Ապա Կառավարությունը նշել է, որ եթե նույնիսկ Գ.Ա.-ն դիմողների որդուն և Լ.Բ.-ին ներկայացել է, որպես Ներքին գործերի նախարարության իրավապահ մարմնի աշխատակից, Լ.Բ.-ն իր 2008 թվականի հունվարի 28-ի ցուցմունքներում նշել է, որ հանցագործները կրել են մուգ քաղաքացիական զգեստներ: Հետևաբար, ներքին գործերի նախարարությանը պատկանող ավտոմեքենա: Փոխարենը, առանց Նախարարության թույլտվության, Գ.Ա.-ն օգտագործել է անհատից առգրավված ավտոմեքենան, որի համար պաշտոնական դիրքի չարաշահումը պատշաճ կերպով պատժվել է:
282. Ի պատասխան, դիմողները նշել են, որ Պետությունը պետք է պատասխանատվություն կրի իրենց որդու մահվան համար, քանի որ հանցագործները Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ են, ներկայացել են զոհերին որպես ոստիկաններ, և նրանցից մեկը փորձել է ճշտել զոհերի ով լինելը: Ավելին, հաստատված փաստ է եղել այն, որ հանցագործները վարել են Նախարարության ծառայողական մեքենաները և գործադրել են իրենց զենքերը, ինչպես նաև իրենց պրոֆեսիոնալ կապերը տվյալ հանցագործությունը կատարելու համար: Օրինակ, Գ.Ա.-ն գործադրել է իր հիերարխիկ վերադասությունը իր կոլեգաներին գործի դնելու համար: Դիմողներն առարկել են, որ այդպիսով մահը պատճառվել է՝ պետության մարդկային և նյութական ռեսուրսներն օգտագործելու համար, և որ նման հանգամանքներում պատասխանող պետությունը չի կարող խուսափել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունից:
283. Դիմողներն ապա հայտարարել են, որ կոնվենցիայի 2-րդ հոդվածը չպետք է ընկալվի միայն դիտավորյալ սպանության անպատժելիության իմաստով; գոյություն չունի որևէ հանգամանքներում որևէ մեկին կյանքից զրկելու իրավունք կամ իրավասություն: Տվյալ գործով կատարված սպանությունը պետք է ներքաշի պետության պատասխանատվությունը՝ անկախ ներպետական դատարանների կողմից կատարված գործողությունների որակումից (տես, օրինակ, Լեոնիդիսի գործը, կետեր 58 և 59): Դիմողները նաև նշել են, որ անկախ նրանից, որ նախնական քննության ընթացքում մերժվել է ընդունել Օ.Մ.-ի դերը Սանդրո Գիրգվլիանիի մահվան հարցում, Կառավարության կողմից Դատարանին համապատասխան քրեական գործի նյութերը չտրամադրելը լիովին հաստատում է այն ենթադրությունը, որ սպանությունը կատարվել է ներքին գործերի նախարարության՝ հանցագործների վերադասների հրամանով, որոնք ներկա են եղել Չարդին սրճարանում:
(b) Դատարանի գնահատականը
i. ընդհանուր սկզբունքներ
284. Դատարանը կրկնում է, որ հաշվի առնելով կյանքի իրավունքի հիմնարար բնույթը, հանգամանքները, որոնց առկայության դեպքում կյանքից զրկելը կարող է արդարացվել, պետք է ենթարկվեն շատ խիստ մեկնաբանության: 2-րդ հոդվածը չի տալիս քարտ բլանշ: Պետական ծառայողների կողմից չկարգավորված և կամայական գործողությունը չի համապատասխանում մարդու իրավունքներն արդյունավետորեն հարգելու պարտականությանը: Դա նշանակում է, այլոց շարքում, որ Պետությունը պետք է կամայականությունների և ուժի գործադրման դեմ արդյունավետ և համապատասխան երաշխիքների համակարգի նախատեսմամբ ապահովի, որպեսզի պետական մարմինների աշխատակիցները պատշաճ կերպով հասկանան իրենց դիրքի սահմանափակումները, և որ իրենց գործողություններով նրանք ոչ միայն ղեկավարվեն համապատասխան մասնագիտական նորմերի պահպանմամբ, այլ նաև պատշաճ ուշադրություն դարձնեն մարդու կյանքի՝ որպես հիմնարար արժեքի պահպանմանը (տես՝ mutatis mutandis, Աբդուլա Յիլմազն ընդդեմ Թուրքիայի, թիվ 21899/02, կետ 56, 2008թ. հունիսի 17, Լեոնիդիսի գործը, կետեր 54-57):
285. Ապացույցները գնահատելիս Դատարանը սովորաբար կիրառում է «կասկածից վեր» սկզբունքը (տես՝ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 1978թ. հունվարի 18, կետ 161, Series A, թիվ, 25): Այդուհանդերձ, նման ապացույցը կարող է բխել փաստի բավականաչափ ամուր, հստակ և միանշանակ կամ միանման անկասկած կանխավարկածի առկայությունից: Երբ դեպքերը լիովին կամ մեծամասամբ կատարվում են իշխանությունների բացառիկ գիտությամբ, ինչպես որ տեղի է ունենում կալանավայրում իրենց հսկողության ներքո գտնվող անանց դեպքում, փաստի լուրջ կանխավարկած է առաջ գալիս այդ կալանքի ընթացքում առաջացած վնասվածքների կամ մահվան առթիվ: Իրոք, ապացուցման բեռը կարող են կրել իշխանությունները, որոնք պետք է ներկայացնեն բավարար և համոզիչ բացատրություններ (տես՝ էրթակն ընդդեմ Թուրքիայի, թիվ 20764/92, կետ 32, ՄԻԵԴ 2000-V):
286. Դատարանը զգույշ է մոտենում իր դերի լրացուցիչ բնույթին, և ընդունում է, որ չպետք է կատարի առաջին ատյանի դատարանի դեր փաստերի պարզման հարցում, եթե դա անխուսափելի չէ կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով: Սակայն, երբ բողոքներ են ներկայացվում կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո, Դատարանը պետք է իրականացնի հատկապես լուրջ հետազոտություն, եթե նույնիսկ արդեն իսկ կատարվել են համապատասխան քննություններ: Դատարանը կաշկանդված չէ ներպետական դատարանների հետևություններով, և համոզիչ հանգամանքները կարող են հանգեցնել նրան, որ Դատարանը կհեռանա և կհրաժարվի այդ հետևություններից (տես՝ Աքթասն ընդդեմ Թուրքիայի, թիվ 24351/94, կետ 271, ՄԻԵԴ 2003‑V (extracts) և Լեոնիդիսի գործը, կետ 59):
ii. Այդ սկզբունքների կիրառումը տվյալ գործով
287. Դիմողների որդու մահվան առթիվ ներպետական քննության «մանրակրկիտության» առթիվ կառավարության փաստարկի կապակցությամբ Դատարանը հղում է կատարում իր բազմակողմանի հետևություններին, կապված տարբեր անբացատրելի անճշտությունների և լուրջ բացթողումների հետ, որոնք կատարվել են համապատասխան ներպետական մարմինների կողմից քննության ընթացքում (տես վերը՝ կետ 245-276):
288. Այդուհանդերձ, Դատարանը գտնում է, որ տվյալ գործի հատուկ հանգամանքներում պատասխանող Պետության բացթողումները կապված կասկածելի մահվան փաստերի հաստատման հետ, պետք է սահմանափակված լինեն միայն կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո իր դատավարական պարտականություններով:
289. Հատկապես, դատարանը, կիսելով Կառավարության փաստարկների առթիվ հետևությունները, ընդգծում է այն փաստի հատուկ կարևորությունը, որ եթե նույնիսկ սանդրո Գիրգվլիանին մահացած լիներ պետական մարմինների աշխատակիցների ձեռքով, հանցագործները չեն գործել որպես պետական մարմինների ներկայացուցիչներ իրենց պարտականությունների շրջանակներում: Հակառակը, ներպետական դատարանների կողմից հաստատված փաստերի համաձայն, հանցագործությունը կատարվել է հանցագործների՝ իրենց ընկերոջ ծննդյան տոնին մասնակցելուց հետո: Նրանք ներգրավված չեն եղել որևէ ծրագրված ոստիկանական միջոցառմանը, չեն իրականացրել ինքնակամ հետապնդում (տես՝ Լեոնիդիսի գործը, կետ 58): Ինչ վերաբերում ՝ դիմողների բողոքին առ այն, որ իրենց որդին սպանվել է Ներքին գործերի նախարարության՝ հանցագործների վերադասների կողմից (տես վերը՝ կետ ), Դատարանը, հաշվի առնելով իր տիրապետման տակ եղած նյութերը, գտնում է, որ առկա է ոչ բավարար ապացուցողական հիմք՝ «կասկածից վեր» ապացուցման չափանիշը կիրառելու համար:
290. Հանրահայտ է, որ Պետությունները պետք է ապահովեն բարձր պրոֆեսիոնալ մակարդակ իրենց իրավապահ մարմինների համակարգում և ապահովեն, որպեսզի այդ համակարգերում ծառայող անձինք բավարարեն պարտադիր պահանջների (տես՝ mutatis mutandis, Աբդուլա Յիլմազի գործը, կետեր 56 և 57): Այդուհանդերձ, հաշվի առնելով տվյալ գործի հատուկ հանգամանքները, Դատարանը համոզված չէ, որ Գ.Ա.-ի, Ա.Ա.-ի, Ա.Գ.-ի և Մ.Բ.-ի մասնավոր գործողությունները պետք է վերագրվեն Վրաստանի պետությանը լիովին միայն այն պատճառով, որ այս անհատները պետական ծառայողներ են (տես՝ mutatis mutandis, Ջելիքն ընդդեմ Թուրքիայի (թիվ 2), թիվ 39326/02, կետ 33, 2010թ. մայիսի 27): Իրոք, վերագրվող գործողություններն այնքան սարսափել և վիրավորական են և դուրս են հանցագործների պաշտոնական կարգավիճակից, որ նրանց շատ լուրջ քրեական վարքագիծը չի կարող առաջ քաշել Պետության իրական միջազգային պատասխանատվությունը:
291. Այդ իսկ պատճառով տեղի առկա չէ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա դատավարական իմաստով:
II. Կոնվենցիայի 38-րդ հոդվածի դիտարկում
292. Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան դրույթների համաձայն՝
«Եթե Դատարանը գանգատը հայտարարում է ընդունելի, այն նախաձեռնում է գործի քննությունը կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ և, եթե անհրաժեշտ է, իրականացնում է հետաքննություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող պետություններն ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները»:
293. Դիմողները բողոքել են, որ Կառավարությունը ընդունել է միայն ապացույցների մի մասը, որոնք անհրաժեշտ են եղել բողոքի քննության համար, և նույնիսկ դա կատարվել է էական ուշացումով: Մասնավորապես, դիմողները քննադատել են այն փաստը, որ կառավարությունը չի տրամադրել Թբիլիսի-Քոջորի ճանապարհին մի գործարարի տան հսկող տեսախցիկով 2006 թվականի հունվարի 28-ին գիշերվա 2.00-3.00 նկարված տեսագրությունը (տես վերը՝ կետ 48):
294. Իրենց՝ 2010 թվականի ապրիլի 26-ի գրավոր մեկնաբանություններում (տես վերը՝ կետ 12) կառավարությունը բացատրել է, որ թվով տասնչորս ապացույցների ներկայացման ուշացումը թելադրված է եղել սիդիների լրացուցիչ պատճեններ անելու անհրաժեշտությամբ: Ինչ վերաբերում է Լ.Բ.-ին առնչվող քրեական գործերի նյութերի տրամադրմանը Քրեական օրենսգրքի 371-1 հոդվածի ներքո (տես վերը՝ կետ 4), այն ուշացել է, քանի որ այն ժամանակ, երբ Դատարանը պահանջել է այդ նյութերը, համապատասխան քննությունը դեռ շարունակվում էր Գլխավոր դատախազի վարույթում: Ցանկացած դեպքում, քանի որ Դատարանն ի վերջո ստացել է պահանջվող փաստաթղթերը և նյութական ապացույցները, Կառավարությունն առարկում է, որ տվյալ գործը տարբերվում է Մեդովան ընդդեմ Ռուսաստանի գործից (cited above, ««126-133), և որ, համապատասխանաբար, տեղի չի ունեցել Կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում:
295. Նկատելով, որ Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչպես որ այն գործել է այդ ժամանակ, կիրառվել է տվյալ բողոքին ծանոթանալու փուլում (տես վերը՝ կետ 4), Դատարանը գտնում է, որ ընդունելիության առթիվ առանձին որոշման բացակայության պայմաններում դա ընկել է Կոնվենցիայի 38-րդ հոդվածի իրավասության տակ, ինչպես այն եղել է տվյալ շրջանում, համաձայն որի անհրաժեշտ էր քննել համապատասխան դեպքերը, որոնք տեղի են ունեցել համապատասխան քննության ընթացքում:
296. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո ներման համակարգի արդյունավետ գործողության ամենամեծ կարևորությունն այն է, որ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները բողոքների արդյունավետ քննությունն ապահովելու համար (տես՝ Թանրիքուլուն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 23763/94, կետ 70, ՄԻԵԴ 1999-IV): Այդ պարտականությունը պահանջում է, որպեսզի Պայմանավորվող պետությունները ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները,Դատարանի համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունների համար, պարզելու համար, արդյոք, կատարվել է փաստերի հաստատման քննություն ընդհանուր պարտականության իրականացում դիմումի քննության առթիվ: Կառավարության կողմից նման տեղեկություն չտրամադրելը, որը գտնվում է իրենց ձեռքին, առանց բավարար բացատրության, չի կարող համարվել կոնվենցիայի 38-րդ հոդվածի ներք պատասխանող պետության պարտականությունների իրականացում (տես վերը՝ Մեդովայի գործը, կետ 76 և Թիմուրթասն ընդդեմ Թուրքիայի, թիվ 23531/94, կետ 66, ՄԻԵԴECHR 2000-VI):
297. Դառնալով տվյալ գործի համապատասխան հանգամանքներին՝ Դատարանը նկատում է, որ մինչև 2008 թվականի դեկտեմբերի 22-ը սահմանված վերջնաժամկետը Կառավարությունը ներկայացրել է միայն սպանության գործով ութ հատորից բաղկացած փաստաթղթային նյութերը: Այդուհանդերձ, տասնչորս ապացույցները, որոնք ներկայացվել են 23 սիդիներով և մի գծագրով (տես վերը՝ կետ 159), ինչպես նաև Քրեական օրենսգրքի 371-1 հոդվածի ներքո Լ.Բ.-ի նկատմամբ քննությանն առնչվող նյութերը, բացակայում են: Այդ բացթողումը լիովին հակասում է Դատարանի հրահանգին առ այն, որ այդ երկու գործերով նյութերը պետք է ներկայացվեն լրիվ ծավալով, ներառյալ՝ թղթային ձևով և տեխնիկական միջոցներով (տես վերը՝ կետ 4):
298. Ապա Դատարանը նկատում է,ո ր Կառավարությունը ներկայացրել է բացակայող ապացույցները միայն 2009 թվականի դեկտեմբերի 15-ին, այն է՝ համարյա մեկ տարի անց, և նույնիսկ այդ ժամանակ՝ լոկ Դատարանի համառ պնդումների արդյունքում: Դատարանը չի կարող լուրջ համարել Կառավարության բացատրությունը, կապված տասնչորս ապացույցների հետ առ այն, թե այդքան ժամանակ է պահանջվել ստանալու 23 սիդիներ: Ինչ վերաբերում է Լ.Բ.-ի դեմ քրեական գործի քննությանը՝ Դատարանը նախևառաջ նշում է, որ դրանք իրականացվել են Թբիլիսիի քաղաքային դատախազության կողմից, այլ ոչ թե Գլխավոր դատախազության, ինչպես որ նշել է Կառավարությունը: Հուշագրավ է, որ դիմողների միջնորդությունները կապված այդ քննությունը Քաղաքային դատախազությունից Գլխավոր դատախազությանը հանձնելու հետ, անհիմն լինելու պատճառով մերժվել են 2006 թվականի օգոստոսի 4-ին (տես վերը՝ կետ 202): Հետևաբար, ինչպես նշվել է Կառավարությունն իր 2008 թվականի դեկտեմբերի 22-ի դիտարկումներում, այդ քննությունը կարճվել է: Համապատասխանաբար, նույնիսկ ընդունելով, որ համապատասխան քրեական գործի նյութերի առթիվ Դատարանի առաջին պահանջի ժամանակ, որը ներկայացվել է 2008 թվականի հունիսի 24-ին, այդ քննությունները իրոք գտնվել են ներպետական մակարդակում, Դատարանը դեռևս չի կարող հասկանալ, թե ինչն է խանգարել Կառավարությանը ներկայացնել գործի նյութերը գործի վարույթը կարճելուց հետո նրանց՝ 2008 թվականի դեկտեմբերի 22-ի դիտարկումների հետ մեկտեղ:
299. Ավելին, տասնչորս ապացույցները կազմող տեսաձայնագրությունը դիտելուց հետո Դատարանը նկատում է, որ Թբիլիսի-Քոջորի ճանապարհին հսկող կամերայի կողմից տեսահանված ձայնագրությունը լիովին առկա չի եղել: Համաձայն քննչական մարմինների մոտից ձայնագրությունները վերցնելու րոպեներին՝ դրանք պարունակում են տեսագրություն 2006 թվականի հունվարի 28-ի գիշերվա 2.00-3.00 (տես վերը՝ կետ 48): Այդուհանդերձ, չնայած Դատարանի անընդմեջ պահանջներին ներկայացնելու ձայնագրությունները լրիվ ծավալով, Կառավարությունը ներկայացրել է նկարներ, որոնք պատկերել են Թբիլիսի-Քոջորի ճանապարհին տեղի ունեցած իրադարձությունները (հազվադեպ մեքենաների մասնակցությամբ) հետևյալ ընդհատված և չափազանց կարճ տաս ժամանակահատվածների առթիվ.
(i) 2.13.30 – 2.13.41
(ii) 2.17.16 – 2.17.30
(iii)2.17.37 – 2.17.41
(iv) 2.24.36 – 2.24.37
(v) 2.41.03 – 2.41.08
(vi) 2.42.37 – 2.42.42
(vii) 2.45.42 – 2.45.53
(viii) 2.46.48 – 2.46.48 – 2.46.51
(ix) 2.46.58 – 2.47.07
(x) 2.47.10 – 2.47.20
Ներկայացված ձայնագրությունների ողջ տևողությունն այդպիսով 68 վայրկյան է՝ պահանջվող 1 ժամվա փոխարեն:
300. Ապա Դատարանը նշում է, որ կառավարությունը նաև չի ներկայացրել Չարդին սրճարանի անձնակազմի և Ա.Կ.-ի հարցաքննության ձայնագրությունները (տես վերը կետ 83 և 112):
301. Վերը նշվածի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ Կառավարության բացատրությունները ապացույցները ուշ ներկայացնելու և դրանք մասամբ ներկայացնելու առթիվ համոզիչ չեն: Հատկապես մտահոգիչ է ժամը 2.00-3.00 Թբիլիսի-Քոջորի ճանապարհին մեքենաների երթևեկության ձայնագրությունները չներկայացնելը: Դատարանի կարծիքով այդ կարևորագույն ապացույցի լրիվ ներկայացումը կարևոր էր Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո բողոքի քննության համար, քանի որ այն կարող էր հաստատել կամ հակառակը, հերքել դիմողների բողոքները Օ.Մ.-ի առթիվ կապված այն բանի հետ, թե նա արդյոք գնացել է Չարդին սրճարանից Նախարարության իր կոլեգաներին միանալու նպատակով նրանց որդու նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորելու և նրան սպանելու ժամանակ: Կառավարությունը չի արդարացրել այդ բացթողումը գրավոր դիտարկումներում և լռել է նույնիսկ այն բանից հետո, երբ դիմողները հիմնավորված կերպով մեղադրել են կառավարությանն այդ առթիվ 2010 թվականի ապրիլի 27-ի հրապարակային քննության ընթացքում:
302. Հիմնվելով Կառավարության համագործակցության կարևորությանը Կոնվենցիայի առթիվ քննությունների ընթացքում և մտապահելով նմանատիպ բարդ գործերով փաստերի հաստատման հետ կապված բարդությունները՝ Դատարանը գտնում է, որ տվյալ գործով Վրաստանի Կառավարությունը չի կատարել իր՝ Կոնվենցիայի 38-րդ հոդվածով նախատեսված պարտականությունը:
III.Կոնվենցիայի այլ վկայակոչվող խախտումներ
A. Բողոք՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի ներքո
303. Դիմողները բողոքել են, որ սպանության գործով քննությունը եղել են կամայական պատշաճ քննչական միջոցների բացակայության, չորս հանցագործների գործողությունների քրեական որակման չարդարացված մեղմացման և իշխանությունների կողմից Ներքին գործերի նախարարության աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու հարցում պատրաստակամության բացակայության պատճառով: Այդ թերությունները, ըստ դիմողներին, ոտնահարել են իրենց՝ քաղաքացիական գործով վնասների փոխհատուցման գործում համապատասխան իրավունքների արդյունավետ իրականացումը:
304. Դիմողները նաև բողոքել են, առանց պատշաճ բացատրություն ներկայացնելու, որ կողմերի հավասարության սկզբունքը խախտվել է ի վնաս իրենց քաղաքացիական գործի քննության ընթացքում (տես վերը՝ կետ 206-209):
305. Կառավարությունը համաձայն չէ, առարկելով, որ քաղաքացիական գործի քննության առթիվ բողոքները չեն համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, քանի որ դիմողները, որպես քաղաքացիական կողմ, հետապնդել են բացառապես պատժելու նպատակներ (ի համադրություն Փերեսն ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 47287/99, կետեր 69-70, ՄԻԵԴ 2004‑I): Նրանք նաև մեղադրել են դիմողներին այն բանի համար, որ նրանք քաղաքացիական հայց են ներկայացրել քրեական գործի քննությունն ավարտվելուց միայն երկու տարի հետո: Ցանկացած դեպքում Կառավարությունը, հիմնվելով Փեթերի վերը նշված գործի վրա, առարկել է, որ քրեական գործով քննության արդյունքը, համաձայն Վրաստանի օրենսդրության և ի տարբերություն Ֆրանսիական օրենսդրության, չի եղել վճռորոշ քաղաքացիական վնասների հարցում: Կառավարությունը նաև նկատում է, որ առաջին ատյանի դատարանը տրամադրել է դիմողներին 40.000 GEL, այն է՝ մոտ 16.832 EUR` ոչ նյութական վնասի փոխհատուցման դիմաց, ինչն ամենամեծ գումարն է, որ երբևէ տրամադրվել են Վրաստանի դատարանների կողմից:
306. Նշելով, որ դիմողների բողոքները քրեական գործի կամայական բնույթի առթիվ հիմնված են նույն փաստերի վրա, որ քննվել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո՝ Դատարանը գտնում է, որ դրա ընդունելիության հարցը պետք է քննվի միասնաբար: Այդուհանդերձ, հաշվի առնելով իր վերը նշված բազմակողմանի փաստական և իրավական հետևությունները, առանց առարկելու 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառելիության դեմ, հաշվի առնելով քրեական գործի քաղաքացիական կողմերը, Դատարանը գտնում է,ո ր դիմողների բոլոր դժգոհությունները լիովին ներգրավված են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո ներկայացված բողոքների մեջ, այդ իսկ պատճառով կարիք չկա քննել այդ հարցերը կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի ներքո:
307. ինչ վերաբերում է քաղաքացիական գործի քննության արդարացիության առթիվ ներկայացված բողոքներին՝ Դատարանը նկատում է, որ դրանք չեն հիմնավորվել մանրակրկտորեն, քանի որ դիմողները չեն ներկայացրել որևէ հատուկ ապացույցներ, որոնք կհիմնավորեին այդ բողոքները (տես վերը՝ կետ 304): Հետևաբար, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո դիմողների բողոքներն ակնհայտորեն անհիմն են և պետք է մերժվեն՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:
B. Բողոք Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների ներքո
308. Հիմնվելով Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածներին, վկայակոչելով վերջին դրույթը 2-րդ հոդվածի հետ միասին՝ դիմողները նաև բողոքել են, որ իրենց որդին ենթարկվել է տանջանքների սպանվելուց առաջ, և որ նրա մահվան առթիվ քննությունը չի եղել արդյունավետ միջոց: Վերջին բողոքի առթիվ դիմողները մեղադրել են ներպետական իշխանություններին իրենց՝ 2006 թվականի դեկտեմբերի 21-ի քրեական գործով բողոքների առթիվ չգործելու համար, որոնցով նրանք խնդրել էին քրեական գործ հարուցել քննիչների դեմ, որոնք զբաղվել են գործի քննությամբ՝ պաշտոնական դիրքի չարաշահման և ապացույցների ոչնչացման համար:
309. Կառավարությունն առարկել է:
310. Կառավարությունը նկատում է, որ կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների ներքո ներկայացված բողոքները սերտորեն կապված են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո քննվածների հետ, և այդ իսկ պատճառով պետք է մերժվեն:
311. Այդուհանդերձ, հաշվի առնելով հիմքերը, որոնցով հայտնաբերվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ Դատարանը գտնում է, որ առկա չէ որևէ առանձին հարց Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների ներքո (տես՝ Նիկոլովան և Վելիչկովան, կետեր 77 և 78 և Անգելովան և Ալիևն ընդդեմ Բուլղարիայի, կետ 106):
IV. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառում
312. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնաս
313. Դիմողները պահանջել են 300,000 եվրո՝ ոչ նյութական վնասի դիմաց:
314. Կառավարությունը հայտարարել է, որ իմաստ չունի տրամադրել փոխհատուցում այդ բողոքի առթիվ, քանի որ տեղի չի ունեցել տվյալ գործով Կոնվենցիայի որևէ դրույթի խախտում: Նրանք նաև գտել են, որ նշված գումարը չափազանց մեծ է:
315. Հաշվի առնելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո արված իր եզրակացությունները Դատարանը կասկած չունի, որ ունեցել են մեծ խնդիրներ և դժվարություններ՝ կապված պետության կողմից լիարժեք քննություն չիրականացնելու հետ, որը կբերեր իրենց որդու սպանության առթիվ ողջ ճշմարտության բացահայտմանը և մեղավորների պատժին: Արդարացի գնահատականի հիման վրա Դատարանը տրամադրում է երկրորդ դիմողին՝ պարոն Գյուրամ Գիրգվլիանին 50,000 եվրո՝ այդ կետի ներքո (տես վերը՝ կետ 1):
C. Ծախսեր և ծախքեր
316. Դիմողներից յուրաքանչյուրի ներկայացուցիչները պահանջել են 5,000 եվրո իրենց կողմից դիմողներին մատուցած իրավաբանական օգնության դիմաց: Նրանց հայտարարությունից պարզ չէ, արդյոք, պահանջվող գումարները նշվել են ներպետական մակարդակով կատարված աշխատանքների, թե Դատարանում իրականացված քննության համար: Գումարները չեն հիմնավորվել, չեն ներկայացվել որևէ հաշիվներ, պայմանագրեր կամ այլ փաստաթղթեր: Ներկայացուցիչները նաև ներկայացրել են հաշիվներ, համաձայն որոնց դիմողը իրականացրել է փոստային, հեռախոսային ֆաքսային և տրանսպորտային ծախսեր՝ 924 GEL ընդհանուր գումարի սահմաններում (մոտ 388 EUR.1):
317. Կառավարությունը պատասխանել է, որ իրավաբանական օգնության համար ներկայացուցիչների կողմից պահանջվող գումարները լիովին անհիմն են և չափից դուրս մեծ:
318. Հարցի առթիվ իր լավ հիմնավորված նախադեպերի լույսի ներքո (տես, օրինակ՝ Ղավթաձեն ընդդեմ Վրաստանի, թիվ 23204/07, կետեր 118 և 120, 2009թ. մարտի 3 և Սաղինաձեն և այլոք ընդդեմ Վրաստանի, թիվ 18768/05, կետ 164, 2010թ. մայիսի 27), և հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթային ապացույցների անբավարարությունը՝ Դատարանը գտնում է,ո ր պարոն Գյուևրամ Գիրգվլիանիին պետք է տրամադրվի միայն 388 եվրո՝ տարբեր վարչական ծախսերի դիմաց:
C. Տուգանային տոկոսները
319. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական Բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը
1. Միաձայն միացնում է Կառավարության նախնական առարկությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո ներկայացված բողոքի առթիվ կապված քրեական գործի քննության հետ
2. Միաձայն հայտարարում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո ներկայացված բողոքը կապված քաղաքացիական գործի քննության հետ անընդունելի, իսկ բողոքի մնացած մասը՝ ընդունելի
3. 6 ձայնով ընդդեմ 1-ի որոշում է, որ տեղի է ունեցել դատավարական առումով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դիմողների որդու սպանության առթիվ ոչ պատշաճ քննություն իրականացնելու առթիվ:
4. 4 ձայնով ընդդեմ 3-ի որոշում է, որ տեղի չի ունեցել դատավարական առումով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ Ներքին գործերի նախարարության աշխատակիցների ձեռքով դիմողների որդու սպանության առթիվ
5. 6 ձայնով ընդդեմ 1-ի որոշում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում
6. Միաձայն որոշում է, որ կարիք չկա քննելու դիմումի մնացած մասը
7. 6 ձայնով ընդդեմ 1-ի որոշում է
վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը պետք է երկրորդ դիմողին՝ պարոն Գյուրամ Գիրգվլիանին Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան վճարի հետևյալ գումարները, որը պետք է տրամադրվի ազգային տարադրամով վճարման օրը գործող փոխարժեքով
(i)50,000 եվրո (հիսուն հազար եվրո)՝ նյութական վնասի դիմաց և
388 եվրո (երեք հարյուր ութսունութ եվրո), ներառյալ պարոն Գյուրամ Գիրգվլիանիի նկատմամբ կիրառվող բոլոր հարկերը, ծախսերի և ծախքերի դիմաց
(b)որ վճարումը վերոհիշյալ եռամսյակի ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտականության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական Բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:
8. 8. 4 ձայնով ընդդեմ 3-ի մերժում է դիմողների բողոքի մնացած մասը՝ արդարացի փոխհատուցման համար
Կատարվել է անգլերենով և Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն գրավոր հրապարակվել 2011 թվականի ապրիլի 26-ին:
______________________
.1 Հաշվարկը կատարվել է 2010 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ գործող դրամի փոխանակման կուրսով վրացական լարիից եվրոյի:
Սթենլի Նայսմիթ
Բաժնի քարտուղար Ֆրանսուազ Թուլկենս
Նախագահող