ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2019 թվականի N 419-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ծխախոտից ազատ երեխաներ (Tօbaccօ Free Kids) կազմակերպության համատեղ ջանքերով Դուբլինում կազմակերպվելիք ծխախոտի դեմ պայքարին նվիրված ճանաչողական այցին մասնակցելու նպատակով 2019 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 1-ը Իռլանդիայի Հանրապետություն (Դուբլին) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության՝ Իռլանդիայի Հանրապետություն (Դուբլին) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իռլանդիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 17
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
ապրիլի 17-ի N 419-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԴՈՒԲԼԻՆ) ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար
(պատվիրակության ղեկավար)
Ա. Սիմոնյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ն. Զեյնալյան - ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Լ. Բադալյան - ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Է. Առաքելյան - ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական կոմիտեի անդամ (համաձայնությամբ)
Լ. Ղալթաղչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ա. Բազարչյան - ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն
Վ. Պետրոսյան - թարգմանիչ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան