Հոդված 1
Հոդված 1
1. Համաձայն սույն Կոնվենցիայի նպատակների` «խոշտանգում» սահմանումը նշանակում է ցանկացած գործողություն, որի միջոցով պետական պաշտոնյա անձը կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձ, կամ նրանց հրահրմամբ և գիտությամբ կամ լռելյայն համաձայնությամբ, որևէ անձի մտածված կերպով պատճառում է ուժեղ ցավ կամ տառապանք` մարմնական կամ մտավոր, նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, իր կամ երրորդ անձի` կատարած հանցանքի կամ այն գործած լինելու մեջ կասկածելու համար, ինչպես նաև նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած այլ պատճառով: Այս բնորոշման մեջ չեն մտնում այն ցավն ու տառապանքը, որոնք ծագում են սոսկ օրինական սանկցիաների պատճառով, անբաժանելի են այդ սանկցիաներից կամ ծագել են դրանցից` պատահականորեն: