Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1679-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-05-16-ից մինչև 2019-08-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-08-29Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մայիսի 2019 թվականի N 507-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1679-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու և գնման ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին ու կառավարության աջակցության համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին» N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավանության արժանացած՝ «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում կառավարության աջակցության համաձայնագրի» (այսուհետ՝ համաձայնագիր) 1-ին հոդվածի 1.3 մասում «Ֆինանսավորման Ամփոփման Ծայրահեղ Ամսաթիվ» սահմանման մեջ «90 օր անց ընկնող ամսաթիվը» բառերը փոխարինել «198 օր անց ընկնող ամսաթիվը» բառերով։

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին այսուհետ և ըստ անհրաժեշտության Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու համաձայնագրում ժամկետների փոփոխությունների, ինչպես նաև ժամկետների փոփոխությունների հետ կապված կիրառելի այլ փոփոխությունների համաձայնագրերը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի ապրիլի 14-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. մայիսի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։