Անցնել բովանդակությանը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ՊԱԼԱՏԻ ՎՃԻՌԸ ԻՎԱՆՈՎԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ

Վճիռընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14.

«Uույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից oգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ uեռից, ռաuայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ uոցիալական ծագումից, ազգային փոքրամաuնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:

78. Դատարանը նշում է, որ այս գանգատը վերաբերում է նույն փաստերին, ինչ 11-րդ և 13-րդ հոդվածների պարագայում: Հաշվի առնելով 65-րդ և 76-րդ կետերում շարադրված եզրահանգումները՝ Դատարանը չի գտնում, որ պետք է քննության առնի այն (տե՛ս Sidiropoulos and Others v. Greece, 1998թ. հուլիսի 10-ի վճիռը, կետ 52, Reports 1998-IV, էջ 1619):

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

79. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իuկ համապատաuխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մաuնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:

A. Վնասը

80. Գործում մնացած երեք դիմողները (տե՛ս վերը՝ 8, 31 և 32 կետեր) պահանջել են յուրաքանչյուրի համար 4000 եվրո՝ որպես սույն գործով հաստատված խախտումների արդյունքում կրած ոչ նյութական վնասի փոխհատուցում: Նրանք նշել են, որ թեև սույն գործով հաստատված խախտումներն անմիջական ազդեցություն չեն ունեցել իրենց առօրյա կյանքի վրա, այդուհանդերձ, դրանք հիմնավորում են իրենց զգալի չափով ոչ նյութական վնասի փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությունը, քանի որ այդ խախտումներն ի ցույց են դնում Բուլղարիայի՝ մակեդոնական ծագում ունեցող քաղաքացիների նկատմամբ Բուլղարիայի իշխանությունների համընդհանուր վերաբերմունքը, ինչի մասին վկայում են Դատարանի կողմից քննված մի շարք այլ գործեր:

81. Կառավարությունն այս առնչությամբ մեկնաբանություններ չի ներկայացրել:

82. Դատարանն ընդունում է, որ հավաքների ազատության իրավունքի խախտման և այդ կապակցությամբ արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայության հետևանքով դիմողներին պատճառվել է ոչ նյութական վնաս: Դատարանը համարում է, որ այդ վնասը, այնուամենայնիվ, բավարար չափով փոխհատուցվել է Կոնվենցիայի 11-րդ և 13- րդ հոդվածների խախտումները ճանաչելով:

B. Ծախքեր և ծախսեր

83. Դիմողները պահանջել են 3 000 եվրո որպես կատարված ծախքերի ու ծախսերի փոխհատուցում, որից 600 եվրոն` ներպետական վարույթի ընթացքում կատարված աշխատանքի, իսկ 2 400 եվրոն` Դատարանում իրենց ներկայացուցչությունն ապահովելու համար:

84. Կառավարությունն այս առնչությամբ մեկնաբանություններ չի ներկայացրել:

85. Հաշվի առնելով վերը նշված բոլոր գործոնները՝ Դատարանը բոլոր դիմողների համար՝ միասին, սահմանում է 2 000 եվրո փոխհատուցում՝ հավելած այդ գումարից գանձման ենթակա հարկային պարտավորությունների գումարը:

C. Տուգանային տոկոսներ

86. Դատարանը նպատակահարմար է համարում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:

ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ

1. միաձայն որոշում է գործը, պրն Դիմչո Դիմիտրով Խրիստովի մասով, հանել քննության ենթակա գործերի ցանկից,

2. միաձայն մերժում է պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու առնչությամբ Կառավարության առարկությունները,

3. ձայների՝ հինգը մեկի հարաբերակցությամբ վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում,

4. միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13- րդ հոդվածի խախտում,

5. միաձայն վճռում է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ենթադրյալ խախտման վերաբերյալ քննությունն անհրաժեշտ չէ,

6. միաձայն վճռում է, որ խախտումների ճանաչումն ինքնին հանդիսանում է դիմողների կրած ոչ նյութական վնասների բավարար փոխհատուցում,

7. միաձայն վճռում է.

(a) որ Պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմողներին պետք է վճարի 2 000 (երկու հազար) եվրոյին համարժեք բուլղարական լև՝ որպես ծախքերի և ծախսերի փոխհատուցում, վճարման օրվա փոխարժեքով՝ հավելած դրա հետ կապված բոլոր հարկային պարտավորությունների գումարը.

(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս,

8. միաձայն մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ դիմողի մնացյալ պահանջները:

Կատարվել է անգլերենով և գրավոր հրապարակվել 2005թ. նոյեմբերի 24-ին՝ Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:

______________________

.1 Բուլղարիայի, Հունաստանի, Մոնտենեգրոյի, Ռումինիայի և Սերբիայի միջև 1913թ. կնքված համաձայնագիր, որով վերջ դրվեց Բալկանյան երկրորդ պատերազմին (1913):

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։