ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2019 թվականի N 438-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Զորահավաքային նախապատրաստության բնագավառում պետության կառավարման մարմինների միջև արդյունավետ համագործակցության կարողությունների զարգացման նպատակով 2019 թվականի ապրիլի 19-21-ը Արցախի Հանրապետություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել համապատասխան մարմնի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Պատվիրակության անդամներին՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
ապրիլի 19-ի N 438-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-21-Ը ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Պապիկյան - Տարածքային կառավարման և զարգացման նախարար
Դ. Գևորգյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
Գ. Սարգսյան - ՀՀ Արարատի մարզպետ
Հ. Մաթևոսյան - ՀՀ Արմավիրի մարզպետ
Գ. Սանոսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Ա. Ղուկասյան - ՀՀ Լոռու մարզպետ
Ռ. Պետրոսյան - ՀՀ Կոտայքի մարզպետ
Տ. Պետրոսյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Հ. Պողոսյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
Տ. Սարգսյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Հ. Չոբանյան - ՀՀ Տավուշի մարզպետ
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան