Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2019 թվականի N 228-Ա

Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝

1. Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքների կարգավիճակի հստակեցման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-ամսյա ժամկետում կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2019 թ. ապրիլի 25

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

ապրիլի 25-ի N 228-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ս. Վ. Սիսեռյան - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)

Կ. Ղազարյան - «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Կիրակոսյան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության պետ

Ա. Հարությունյան - Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության մասնավորեցման նախապատրաստման և լուծարման բաժնի պետ

Ա. Գևորգյան - Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Մանուկյան - «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն (համաձայնությամբ):

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։