Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎԵՏԻՔ ԷԼՈՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2019 թվականի N 238-Ա

ԱՎԵՏԻՔ ԷԼՈՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով`

1. Շենքերի տեղեկատվական մոդելավորում, գնագոյացումը շինարարության մեջ միջազգային գիտակիրառական կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանին 2019 թվականի մայիսի 14-17-ը ներառյալ գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ):

2. Ավետիք Էլոյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման օրապահիկի, գիշերավարձի և ճանապարհածախսի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2019 թ. մայիսի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։