Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2019 թվականի N 467-Ա

ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին 2019 թվականի մայիսի 3-5-ը ներառյալ գործուղել Թբիլիսի՝ Վրաստանի վարչապետի մամուլի քարտուղարի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով:

2. Վլադիմիր Կարապետյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (այդ թվում` ավտոմեքենայի ԱՊՊԱ-ի համար վճարված գումարի փոխհատուցումը) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. ապրիլի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։