ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2019 թվականի N 311-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 750-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 28-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 750-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) հավելվածը 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29-37-րդ կետերով.
29. 5404190000 Մենաթել՝ հակակարկտային ցանցի հյուսման համար HDPE UV կգ 1 000 000 Իտալիա, Չինաստան, Իրան 1 550 840 000
30. 7312106109 Ոլորված մետաղալար Ոլորված մետաղալար` առանց պատվածքի կգ 500 000 Իտալիա, Չինաստան, Իրան 460 382 800
31. 3926909709 Արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից Պլաստմասսայե աքսեսուարների հակակարկտային ցանցերի տեղադրման համար կգ 6 700 000 Իտալիա, Չինաստան, Իրան 1 473 409 000
32. 7312108108 Ոլորված մետաղալար, մետաղաճոպաններ և մետաղապարաններ Պլաստիֆիկացված կաբել կգ 4 800 000 Իտալիա, Չինաստան, Իրան 514 080 000
33. 7312108101 Ոլորված մետաղալար, մետաղաճոպաններ և մետաղապարաններ Խաչաձև ձևավորված կաբել կգ 1 950 000 Իտալիա, Չինաստան, Իրան 232 050 000
34. 7326909807 ANCORA TESTATE
Արտադրատեսակներ սև մետաղներից Մալուխներ, մետաղյա դետալներ հակակարկտային ցանցերի մոնտաժման համար կգ 855 000 Իտալիա, Չինաստան, Իրան 1 383 375 000
35. 3923409000 Պլաստմասսայից կոճեր Պլաստմասսայից կոճեր կգ 200 000 Իտալիա, Չինաստան, Իրան 305 640 000
36. 3908900000 Պոլիամիդներ սկզբնական ձևով Պոլիամիդներ սկզբնական ձևով կգ 200 000 Իտալիա, Չինաստան, Իրան 1 728 000 000
37. 3902100000 Պոլիպրոպիլեն սկզբնական ձևով Պոլիպրոպիլեն սկզբնական ձևով կգ 200 000 Իտալիա, Չինաստան, Իրան 1 440 000 000
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «262 242 250» թիվը փոխարինել «9 350 019 050» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. ապրիլի 4
Երևան