Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՐԱՉՅԱ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2019 թվականի N 547-Ա

ՀՐԱՉՅԱ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով ՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2019 թ. մայիսի 15

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

մայիսի 15-ի N 547-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՀՐԱՉՅԱ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Տ. Գալստյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

(հանձնաժողովի նախագահ)

Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Ա. Արզումանյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ

Լ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Տ. Վիրաբյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Ա. Սուքիասյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Ղազանչյան - «Հայաստանի թատերական գործիչների միություն» ՀԿ նախագահ (համաձայնությամբ)

Լ. Արզումանյան - «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Ա. Համբարձումյան - նկարիչ, բեմանկարիչ (համաձայնությամբ)

Լ. Աշուղյան - Հ. Աշուղյանի դուստր (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։